
#էկրանահան

#էկրանահան
մի բանկ, որի անունը սկսւում ա ամ֊ով, իսկ վերջանում րիա֊ով որոշել ա մեր շէնքի բոլոր բնակիչների վարկի տոկոսը բարձրացնել՝ տասներկուսից դարձնել տասնչորս։
գնացի բանկ, խօսեցի։ պատճառաբանել չկարողացան։ ասին, ընդհանուր առմամբ՝ «կարում ենք՝ անում ենք»։
փորձեցի ասել՝ ես յիշում եմ, երբ վարկը տալիս էիք՝ հազիւ ձգեցինք, զի մեր ընդհանուր աշխատավարձը պիտի էսքան լինէր, ու մի կերպ էինք տեղաւորուել սահմանափակումների մէջ։
իսկ դուք դա հաշո՞ւի էք առել, որ տոկոսը բարձրացնում էք։ ասաց՝ այո, ամէնը հաշուած ա։ ասացի՝ դէ իսկ իմ աշխատավարձն այսօր աւելի ցածր ա, այլ տեղում եմ աշխատում։ ո՞նց էք էդպէս անում։
գնաց կառավարչի հետ խօսելու։ կառավարիչն, ըստ երեւոյթին, նրան ասաց՝ գնա ցրի։ եկաւ, ասաց, մի քիչ յուզուած՝ մենք հաշուի ենք առել, նոյնիսկ թէկուզ գործազուրկ եթէ մնաք, էդ դէպքը։ չհասկացայ բայց դա ինչ յուզմունք էր՝ որ իրան ասել են՝ գնա սէնց ասա, ու վա՞տ ա զգում, թէ՞ որ գալիս ենք իրան անկապ շեղում ենք գործից։
ինչեւէ, կարողացայ հասնել լոկ մի բանի՝ գրել դիմում, որ տասնչորսից դարձնեն տասներեք։ իսկ այդ դէքպում, ասում ա, եթէ նոյնիսկ եւ ընդառաջ գնան եւ հաստատեն տասներեք տոկոսը, ապա պէտք ա տասնհինգ հազար դրամ միանուագ վճարել բանկին այդ լաւութեան համար։
էդ տասնհինգ հազարը շատ էժան ա ինձ թւում իրանց կողմից։ ակնյայտ ա որ դա չի ապամոտիւացնի մարդուն՝ զի աւելի լաւ ա մի տոկոս տարեկան քիչ, քան մի անգամ տասնհինգ հազար, բայց եւ՝ շնից մազ պոկելու տպաւորութիւն ա թողնում, որ չի սազում, պատիւ չի բերում բանկին։
չգիտեմ այլ բանկերը ոնց են։ բայց զգօն եղէք, հիպոտէկի թղթեր ստորագրելիս։ ինձ մօտ գրուած ա որ պլիւս մինուս չորս տոկոս կարող են որոշել եւ փոխել։ երբ երեք տարին անցնեն։ ու հէնց երեք տարի անցաւ՝ անմիջապէս։
մէկն ասում ա, որ (չեմ հասկանում ինչ ա դա նշանակում, չհասցրի ճշտել) որ նա դէմից շատ փող ա տուել, որ իրանը լողացող չլինի, բայց իրանն էլ են բարձրացրել։
ինչեւէ։
հիմա ուզում եմ հասկանալ, արդեօք վերավարկաւորելը շատ վնաս ա ինձ տալու։ զուտ կուզէի էդ բանկի հետ գործ չունենալ։ սկզբից էլ դուրս չէին գալիս։ համեմատելու բան ունէի՝ իմ միւս եւ տասնամեակներ միակ բանկում շփումը միշտ լաւն ա եղել, անկապ անակնկալներ երբէք չեն արել, ու միշտ շատ լաւ էին աշխատում։ աւաղ էլ չկայ էդ բանկը։ :/

ասում ա՝ բոց ա։
#բոց #էկրանահան #հեռախօս
մենք սովոր ենք, որ ստանում ենք՝ էս մեքենան՝ էս հնարաւորութիւններով, օգտուելու փորձառութեամբ, սահմանափակումներով, իսկ էն՝ էն ձեւով։
մենք սովոր ենք որ կայ փաթեթ, ու մեքենան, կամ հեռուստացոյցը, կամ սարքը՝ չնայած որոշակի թիւնինգի ենթակայ ա, բայց՝ սահմանափակ։
ծրագրակազմը, ի տարբերութիւն՝ «փափուկ» ա, ըստ սահմանման պիտի որ աւելի պլաստիկ լինէր, աւելի թիւնինգելի, ռեմիքսելի, փոփոխելի։
եթէ, իհարկէս կայ ելատեքստը։ եւ ազատագրող արտօնագիրը, որ գալիս ա ելատեքստի հետ։ ելատեքստ առանց արտօնագրի՝ անպիտան ա։
նոյնիսկ համակարգիչն ա երբեմն փոփոխելի։ արդէն երբ տարածուեցին ibm pc համատեղելի կարգիչները՝ մարդիկ քննարկում էին՝ ի՞նչ «կոնֆիգուրացիայի» համակարգիչ հաւաքել։
ու ես չեմ կարող վերաբերուել ծրագրակազմին մեքենայի կամ հեռուստացոյցի պէս։
ինձ համար օկ չի, որ windows ֊ն էդպիսին ա, macos֊ն՝ էդպիսին։ կամ թէկուզ որ էսինչ windows֊ն էդպիսին ա, իսկ էնինչ՝ էնպիսին։
մարդիկ կան, մինչ էսօր xp֊ի վրայ են, զի իրենց դուր չի գալիս ինչ֊որ բան աւելի նոր վարկածներում էնքա՛ն շատ, որ նրանք երբեմն գիտակցաբար պատրաստ են զոհաբերել այդ համար անվտանգութիւնը։
այդ վիճակը չընդունելու պատճառով եմ էդքան կպած gentoo֊ի՝ միակ պլաստիկ (պլաստիկութիւն կայ եւ դեբեանում, եւ բսդ֊ում, բայց անհամեմատ աւելի նեղ չափի) ձեւն ա ծրագրակազմ հաւաքելու եւ օգտագործելու։
ու չեմ կարող բաւարարուած զգալ երբ էսպիսի կամ էնպիսի, արդէն հաւաքած, արդէն շինած, արդէն պատրաստի բան են տալիս։
ծրագրակազմը ըստ սահմանման աւելի պլաստիկ ա, քան մեզ տալիս են։
#ծրագրակազմ #ազատութիւն
յայտնի ա, որ եւրոպայում ստիպուած օգտագործում էին ալկոհոլ, որովհետեւ ջրից կարելի էր վարակուել քոլերայով, իսկ ալկոհոլի մէջ այդ բակտերիաները չէին գոյատեւում։
մտածեցի՝ տեսնես, կա՞ր էն ժամանակ եւրոպայում կոմբուչա՝ երեւի չէ, ու գուցէ դա՞ լաւ այլընտրանք լինէր ալկոհոլին։ գուցէ դրա մէ՞ջ էլ քոլերան չէր ապրի։ իսկ գուցէ կոմբուչան ի՞նքը կը վատանար դրանից։
փնտրեցի, ու ոնց որ չի եղել կոմբուչա եւրոպայում այն ժամանակ։
իսկ ինչ վերաբերում ա քոլերային եւ հակաբակտերիալ յատկութիւններին, ահա՝
Moreover, pathogenic enteric bacteria: Escherichia coli. E. coli O157:H7. Shigella dysenteriae, Salmonella Typhi, and Vibrio cholera were inhibited by kombucha and heat-denatured kombucha with diameter of the inhibition zones ranged from 15.0 ± 0.0–25.0 ± 0.0 mm.
եւ սա՝
Significance and impact of the study: The emergence of multidrug-resistant Vibrio cholerae strains has hindered an efficient anti-Vibrio therapy. This study has demonstrated the membrane damage-mediated antibacterial mechanism of Kombucha, a popular fermented beverage of sugared tea, which is mostly attributed to its polyphenolic content. This study also implies the exploitation of Kombucha as a potential new source of bioactive polyphenols against V. cholerae.
ու էստեղ ինչ֊որ բաներ կան։
չնայած չհասկացայ, ինչքանով ա վնասում, ու երեւի լաւ հետազօտուած հարց չի, բայց ոնց որ էդքան անկապ միտք չէր։ (:
#քոլերա #կոմբուչա #թէյի_սունկ #թէյ
էրիկ յակոբեանն ասում ա՝
US political system now is a fight between two primary groups: corporatists and oligarchs. corporatists need systems, they need rules, they need empire. oligarchs need chaos, individual rule, and no rules, and no rule of law. what this is, this is essentially the united states stepping back to becoming a gigantic version of serge sargssians armenia with nuclear weapons. it’s that kind of a setup, in which the rule of law, institutions are slowly deliberatly destroyed. and they replaced with the individual wins of the few people. it’s hard for people to comprehend and understand, but this is what they want: oligarchic system and oligarchic system doesn’t need rules, systems, beurocracy to implement its will. if you listen to steve bennett who used to be one of the most important trump’s advisors, he talks about dismantling the administrative state. why would you want to dismantle the administrative state. what we frankly in armenia would love to have, is actually the administrative state. we’re trying to build the administrative state.
ԱՄՆ-ի քաղաքական համակարգն այժմ պայքար է երկու հիմնական խմբերի միջեւ՝ կորպորատիստների և օլիգարխների։
Կորպորատիստներին անհրաժեշտ են համակարգեր, կանոններ, կայսրութիւն։
Օլիգարխներին պէտք է քաոս, անհատական իշխանութիւն, եւ ոչ մի կանոն, ոչ մի օրինականութիւն։
Այն, ինչ տեղի է ունենում, ըստ էութեան, Միացյալ Նահանգների վերածումն է Սերժ Սարգսեանի Հայաստանի յսկայական տարբերակի՝ միջուկային զէնքերով։
Դա այնպիսի կառուցուածք է, որի մէջ օրինականութիւնը, ինստիտուտները դանդաղ, դիտաւորեալ ոչնչացւում են։ Եւ դրանք փոխարինւում են մի քանի մարդկանց անհատական շահերով։
Մարդկանց բարդ է ըմբռնել, հասկանալ, բայց սա է նրանց նպատակը․ օլիգարխիկ համակարգ, եւ օլիգարխիկ համակարգին անհրաժեշտ չեն կանոններ, համակարգեր, բիւրոկրատիա՝ դրա կամքը գործադրելու համար։
Եթէ լսեք Սթիւ Բենեթին, որ ժամանակին Թրամփի ամենակարեւոր խորհրդականներից մեկն էր, նա խօսում է վարչական պետության ապամոնտաժման մասին։
Ինչո՞ւ պիտի ցանկանաս ապամոնտաժել վարչական պետությիւնը։ Այն, ինչ մենք, անկեղծ ասած, Հայաստանում կը ցանկանայինք ունենալ՝ հէնց վարչական պետությունն է։ Մենք փորձում ենք կառուցել վարչական պետութիւն։
#քաղաքականութիւն #մէջբերում #ամն #օլիգարխիա #կորպորատիւիզմ #պետութիւն #օրէնք #կանոն
ծրագրաւորողը ս̶ն̶ն̶դ̶ա̶յ̶ի̶ն̶ կառավարման շղթայի ամենաներքեւում ա։
վերեւից ներքեւ բոլորն իրար արիւն են խմում, բայց վերջում ամէնը գալիս կոտրւում ա ծրագրաւորողի գլխին։