թրամփը երկաթագիր ա գրում։
թրամփը երկաթագիր ա գրում։

https://www.youtube.com/watch?v=bN4MNdCAnWA
շատ կարեւոր ա ինչի կողքն ես ինչ դնում։
ես շատ վաղուց մտորումներս էի կիսում՝ արդե՞օք լաւ ա գնալ ինստագրամ (ու իսնստագրամը էդքան չար չէր էն ժամանակ, բայց դէ պէտք չէր գնալ, մէկ ա), ամէն դէպքում՝ արդե՞օք լաւ ա գնալ ինստագրամ եւ դնել էդ մարդկանց հեռախօսների խղճուկ խցիկների նկարների կողքն իմ՝ թանկ հայելային խցիկով նկարածը։
ես զգում էի՝ որ հա, ես ուզում եմ կիսուել իմ նկարներով։ զի երեւի իմ նկարները ամենակարեւոր բաներից էր ինչ ես կարող էի շուրջս եղած մարդկանց հետ կիսել։ օբերոն նախագծերը չէի կարող կիսել։ իսկ նկարները կարող էի։ ու տարուած էի լուսանկարչութեամբ ու տարուած եմ։
բայց արդե՞օք էդ լաւ ա էդ նկարները դնել ընկերներիս (գուցէ եւ երեւակայական) ֆիդերում, երջանիկ սելֆիների ու նախաճաշերի շրջակայքում։
երեւի չէ՝ լաւ չէր։
բայց մի բան էլ չէի մտածել՝ արդե՞օք իրանք ուզում են նկարներդ որ ուզում ես կիսել։
մարդիկ հանգիստ լռուած են՝ զոյգերով սելֆիներ են անում, կամ շրթներկով՝ ո՞ւր ես քեզ գցում քո, դիցուք, սահմանամերձ գիւղի նկարներով ու սագերով։
ու ապա ես ստանում էի երեք լայք՝ եւ մտածում էի՝ էս մարդուց ստացած լայքը՝ հարիւր լայք արժի ինձ համար։ լաւ ա որ դրեցի՝ նա տեսաւ։
եւ ջնջուեցի, զգալով որ ամէն մակարդակում սխալ էր էդ անելը։
ինչեւէ։
ինչի՞ են մարդիկ գնացել ֆբ֊ից եւ էլ չեն փոստում։
ինձ թւում ա հայաստանում՝ ոչ միայն «ինֆլուենսերների» պատճառով, այլ եւ էն պատճառով որ «ով ասես» լցուել ա։ նախկինում ֆբ֊ն՝ զրօյականների ֆբ֊ն, երեւի, ու տասականների ամենասկզբի՝ տեղ էր ուր մարդիկ իրենց զգում էին ազատ, զի «մերոնցով» էին։ ուսանողներ էին, նախկին կենդանի մատեան վարողներ (չեմ ասում «բլոգեր» զի էսօր դա լրիւ այլ բան ա ընկալւում)։ ընդհանուր առմամբ նոյն փաբ գնացող, կամ նոյն թեմաներով ապրող մարդիկ էին։ ու եթէ տարբեր փաբեր էին գնում՝ ապա ահա՝ ֆբ֊ում կը ծանօթանան։
իսկ մեծերը չկային՝ իրենք հազիւ «օդնոկլասնիկի»֊ի ինտերֆէյսն էին ձգում էն ժամանակ, ու ֆբ֊ն «բարդ» էր թւում։
ինձ թւում ա մարդիկ սկսեցին չփոստել եւ չջրիկանալ էն ժամանակ, երբ զգացին որ դէ էդքան էլ հասկացուած չեն լինի։
եւ կամաց հաւէսը փախաւ։ իսկապէս գնացին փակ չաթեր։
նաեւ, դէ կոմերցիան սպանեց էն, ինչ մարդիկ ուզում էին անել։ մարդիկ ուզում էին կիսել նախաճաշի նկար։ ու կոմերցիան էնպէս արեց, որ համը դուրս եկաւ՝ սկսեցին չկիսել։ սկսեցին չանել էն ինչ սիրում էին։
ո՞ւր դեռ անում են՝ ճապոնական ապակենտրոն mastodon եւ misskey հանգոյցներում։
երեւի էն պատճառով որ ճապոնիայում նրանք, որ շուտ տեղափոխուեցին դաշնեզերք՝ չզգացին էդ դախութիւնը կոմերցիոն հարթակների։
իսկ իմ ֆիդում, դէ կոմպ բզբզող մարդիկ են, կամ տեղացիները, կամ ուրբանիստները։ բայց դէ «աստղերից» մարդ չկայ՝ not just bikes֊ն ա, ու իր դոմէնով՝ զի ջոկում ա լրիւ։ technology connections֊ը՝ երեւի երբ թուիթերից գնացին, մտածեց՝ տեսնեմ, «մաստոդոնում» էլ լինեմ։ բայց ջոկում ա, հաստատ։ city nerd֊ն էր՝ բայց չէր ջոկում որ mastodon.social֊ից բացի այլ տեղ կայ։
ու դէ «ինֆլուենսերը» գայ՝ ի՞նչ անի։ իրան ո՞վ ա հետեւելու։ կամ հետեւելու են ձեռ առնեն։ կամ ո՞վ ա փող տալու։ ո՞նց ա փող աշխատելու։ իսկ եթէ փող մէջը չկայ՝ գայ ի՞նչ անի։
հիմա դիզայնից մասին։
ինձ թւում ա՝ diaspora նախագիծը ունէր ամենալաւ դիզայնը։
դու աւելացնում էիր մարդկանց խմբերի մէջ՝ սա ընկեր ա եւ գործընկեր՝ գնաց ընկերների մէջ եւ գործընկերների։ սա՝ բարեկամների։ սա՝ մօտ մարդիկ, ում կը նւնւաս կամ ցոյց կը տաս նախաճաշդ, ու չեն ասի, որ էն պահին երբ աֆրիկայում սէնց, կամ բաքւում բանտարկեալները նէնց՝ դու նախաճաշ ես ուտում։
(ի դէպ, ինձ մի մեղադրէք, ես երբէք չեմ նախաճաշում — ես անմեղ եմ)։
ու երբ փոստում ես՝ կամ հանրային ես փոստում՝ որ բոլորը տեսնեն։ կամ՝ խմբի համար։ էս կամ էն։ կամ եւ էս եւ էն բայց ոչ էն։
ինձ թւում ա դա հրաշալի դիզայն էր։ ու դիասպորան մնաց չգնահատուած։
ահ, գրեցի, ու մտածեցի՝ ի՞նչ եմ էստեղ անում։ կամ՝ դէ լաւ ա գոնէ socialhome֊ից եմ գրում՝ դիասպորայի հետ կապը չեմ կտրել։ ճիշտ ա՝ էնտեղ հայերէն կարդացող մէկ֊երկու հոգի կան։
բայց դէ ինչեւէ։
#դաշնեզերք #նախագծում
աւարտեցի դիտել veritasium֊ի՝ մոնսանտօ ընկերութեան մասին թողարկումը։
ու յիշեցի որ դիասպորայում շատ շատ մարդ տարածում էր էդ ժամանակ այդ մասին նկարներ, պաստառներ։ չեմ յիշում ինչ։
հետաքրքիր ա շատ, որ veritasium֊ը իրադարձութիւնների, պրոտեստների մասին պատմելիս օգտագործել ա բացարձակապէս RT֊ի տեսանիւթերը։
ինչի՞ էդպէս։ կասկածում եմ՝ նրանից ա որ տեղական ամերիկեան մէյնսթրիմ լրատուամիջոցները շատ հնարաւորութիւն չեն ունեցել մոնսանտօյին վերաբերող պրոտեստները լուսաւորել։ ըստ երեւոյթին որովհետեւ մոնսանտօն շատ ազդեցիկ կազմակերպութիւն ա։
հաւանական ա որ լուսաւորել են մարգինալ լրատուամիջոցներ, որ գուցէ տափակ երկրի մասին էլ են գրում։ ապա veritasium,ը ստիպուած եղաւ RT֊ի նիւթերը մէջբերել։
ու ապա շատ հասկանալի ա դառնում՝ ինչի ամերիկացիների, եւրոպացիների զգալի մասը (գոնէ ինձ ծանօթ) նստած ա RT֊ի վրայ ու վստահում ա իրենց ասածին։
որովհետեւ երեսել են՝ իրենց տեղական լրատուամիջոցները յաճախ լռում են ինչ֊որ բաների մասին։ իսկ RT֊ն խօսում էր։ ապա՝ իրենց իսկ լրատուամիջոցների անվստահութիւնը բերում ա RT֊ին վստահելուն։
առաջ ես մտածում էի որ RT֊ն պարզապէս ցածր վստահութիւն ունեցող մարդկանց ա հետաքրքիր թւում։ աւելի շատ կոնսպորոլոգներին ա գրաւում։ բայց եւ իմ իմացած մարդիկ կոնսպորոլոգ չեն, 5g֊ով կովիդ տարածելուն չեն հաւատում, դրանց մէջ գիտնականներ կան։
բայց այ RT֊ի տեսակէտները լուրջ են ընդունում։
հիմա հասկանում եմ՝ ամերիկեան մեծ, մէյնսթրիմ մամուլի թերացումներից ա։ իրենք լռում են՝ RT֊ն խօսում ա։ ապա եւ սկսում են էդ աղբիւրին հաւատալ։
#քարոզչութիւն #մամուլ #տեղեկատւութիւն
քանի՞ անգամ կարող եմ ասել ինչքա՛ն եմ հէնց էս ռադիօ ալիքը սիրում՝

պատահաբար սա էի սեղմել, մինիմայզ լինելիս կորում էին ծրագրերը։ մտածեցում էի ինչի՞ց ա։
ահա գտայ, հանեցի։
#windowmaker #ուինդոումէյքեր

անգլերէնի պէս։ (:
#հայերէն #ուղղագրութիւն