https://www.youtube.com/watch?v=YGqvlRg-Ois
երբ տեսայ, անմիջապէս մտածեցի, արդե՞օք ջուրն էլ հետ կը բերեն։
պարզուեց՝ կանե՛ն։
#դրա_համար_ենք_յեղափոխութիւն_արել #ճարտարապետութիւն #թանգարան #գլաններ #երեւան
https://www.youtube.com/watch?v=YGqvlRg-Ois
երբ տեսայ, անմիջապէս մտածեցի, արդե՞օք ջուրն էլ հետ կը բերեն։
պարզուեց՝ կանե՛ն։
#դրա_համար_ենք_յեղափոխութիւն_արել #ճարտարապետութիւն #թանգարան #գլաններ #երեւան
հպէկրանի լաւ ստեղնաշարը պիտի լինի կարգչի ստեղնաշարհի պէս։
օրինակ, յաճախ ա լինում, սէյլֆիշում, որ անդրոիդի պէս ստեղնաշար ա սարքել, գրում գրում եմ, յետոյ մէկ էլ ամէնը պատահաբար սելեքթ ա լինում ու ջնջւում։ կամ եղել ա պատահաբար սեղմել եմ բեքսփէյս, ու ջնջել ա կարեւոր տեղեկատւութիւն։
ու վերջ։ չես պատճէնել մինչ էդ։ հետ բերելու ձեւ չունես։
լաւ ստեղնաշարն ունի ctrl, որ սեղմես ctrl+z, հետ բերես։
ու coolkbd֊ն, որ վերջերս փաթեթաւորել էի maemo֊ի համար, հէնց էդպիսի ստեղնաշար ա։


ռուսերէն «արտ հաուս»֊ին ասում են՝ հեղինակային։
ինձ թւում ա էդ շատ լաւ ա արտայայտում էութիւնը։
զի արուեստը հեղինակային ա։
դա ֆիլմը չի որ ունի ներդրողներ, որ յոյս ունեն էդ ֆիլմից հետ ստանալ շահոյթ։
ու թանկ հեղինակային ֆիլմեր շատ չեն լինում։ զի ո՞րտեղից փող, եթէ չի վերադարձնի փող։
էդպիսի ռեժիսորներ փորձում են արտայայտել իրենց առանց շատ ծախս անելու։
նմանապէս ազատ ծրագրակազմն ա, գոնէ դրա զգալի մասը՝ հեղինակային։
ու այն չի կարող ու չպիտի լինի բարդ։ բարդութիւնը փող ա։
ու gnome֊ը հեղինակային չի։ (չգիտեմ ինչի եմ gnome֊ի օրինակը բերում աւելի վատ բաներ կան)։
բայց իգդրասիլը՝ հեղինակային ա։ մի մարդ ունեցել ա միտք ու իրականացրել ա։
ու միաժամանակ արուեստ ա ու գիտութիւն ու ճարտարագիտութիւն։ զի էդ միտքը էնտեղ էր՝ պէտք էր տեսնել ու անել։
մարդ ով կը մտածէր էդ մասին, հաւանական ա որ կը գար նոյն լուծման։
դրանով ինքը, ինչպէս եւ հեղինակային ֆիլմ՝ համամարդկային ա։ իսկ գուցէ մարդկայինից զատ ա։ զի տեքը եւ մաթը հիմնականում մարդուց ազատ ա, աբստրակտ ա։
#հեղինակ #հեղինակային #արուեստ #գիտութիւն #լուծում #ծառ

