ուղէղը պլաստիկ ա, նոյնիսկ՝ միկրոպլաստիկ։
ուղէղը պլաստիկ ա, նոյնիսկ՝ միկրոպլաստիկ։

CISC-V
where every successful RISC architecture ends up.
եթէ ուտես շատ սալատ կունենաս օկսալատ որը օկ չի, ոչ էլ սալատ ա։
իրականում շատ բան չենք կարողանում գնահատել։ զի գնահատելու համար խորանալ ա պէտք։ բայց ամէն բանի մէջ չես խորանայ։ էդ պատճառով հեռուից նայում ենք, ու մի ձեւ դատում։
հեռուից էսպերանտոն բնաւ էդքան սիրուն չի, ինչքան եթէ մի քանի շերտ հանել ես։
եւ էսպէս ամէն բանի հետ։ ու ինչքա՜ն բան չենք գնահատում զի որոշում ենք ջանք չդնել։ զի ջանքը թանկ ա, իսկ ռեսուրսը սահմանափակ։ ու բնական ա էդպէս դատելը։
բայց եւ անհնար ա լինում իմանալ, որ ինչ֊որ բան մեզ շատ դուր կը գար։ զի իմանալու համար պէտք ա խորանալ։
ու էսպէս հեռուից գցել բռնելով ապրում ենք։ ու անխուսափելիօրէն սխալւում։
#կեանք #էսպերանտո
ես բնաւ չեմ ուզում գնալ ջիմ։
բայց ուզում եմ հեծանիւ էնպէս քշել, առանց մարտկոց, ինքս, որ ինձ համար երեւանով ամէն տեղ գնալը խնդիր չլինի՝ խաղ ու պար լինի։
էսօր գալֆ լցրեցի։
տեսնենք ոնց ա։ թիֆլիսում երբ լցնում էի՝ պաջերոս անհամեմատ աւելի լաւ էր աշխատում, զգում էի։
ինքը շատ նուրբ ա, ռեգուլարով չի կարողանում, խեղդւում ա ու անկապ ձայներ ա հանում։ ու մի քիչ ցուրտ լինի՝ վատ ա խոդ ընկնում։ բայց գալֆով՝ ոչ մի խնդիր նոյնիսկ շատ ցուրտ ժամանակ։