2026-09-20-32815946

մի ֆրանսիացի գիտեմ, որ «մէյքեր» ա։ տարբեր երեք դ տպիչներ ունի։ եւ տարբեր սիէնսիներ։ իրա համար շատ կարեւոր ա, որ էդ իրա երեք դ տպիչները աշխատեն ազատ ծրագրակազմով։ էդ պատճառով շատերը ինքն ա հաւաքում, թիւն անում։ ու յետոյ դրանցով տպում այլ տպիչներ, կամ տարբեր բաներ։ թոռների համար փազլներ էր սարքում սիէնսի֊ով։ դրա համար էլ ծրագիր էլ գրել։

չեմ կարծում թոռները գիտակցում են ինչքան ջանք ա դրած իրենց հասած փազլի մէջ։ բայց էական չի, ինքը դրա համար չէր անում, որ գիտակցեն, այլ նրա համար, որ անի իր ուզած ձեւով։

ինչպէս ինձ աւելի հաւէս կը լինի օբերոնով գրել, իմ ուզած ձեւով։

ինչեւէ։ հիմա նա բացայայտել ա աբօ, ու էդ իրան շատ ա օգնում։ ծրագրային նախագծեր ունէր, որ շատ դանդաղ էին առաջ գնում, յետոյ նա, ինչպէս անգլերէն ասում են՝ would run out of steam, էլ թափը չէր հերիքում, ու կը թարգէր։ յետոյ կամ կը վերադառնար էդ նախագծի մի քանի ամիս անց, կամ՝ կը մոռանար, կը թողէր անաւարտ։ մեծ նախագիծ անելը բարդ ա։

ու հիմա աբօյով լիքը գործ ա անում։ իհարկէ կիրթ ա, գիտի ոնց ա ուզում արուած լինի։ իր ուզած ձեւով, իր ուզած լեզուով, իր ուզած ոճով։ բայց էականն ա՝ ես գիտակցել եմ՝ իր համար աբօն ոնց որ սիէնսի լինի։ կամ երեք դ տպիչ։ կամ գալիկոն։ եթէ մէյքեր ես՝ ուզում ես գործիքներ ունենալ։ ու ոնց հասկանում եմ, սղոցը լաւ գործիք չի, հա՞, եթէ կայ օրինակ «ուգլարէզ» կամ «բոլգարկա»։ չեմ հասկանում դրանից, բայց երեւի հասկացաք ինչ եմ ասում։

ու ես հասկացայ՝ մէյքերին պէտք են գործիքներ։ ու երեւի ես էլ եմ մէյքեր։

վերջերս գիրք էի վերցրել, վերընթերցում էի։ էդ գիրքը ութսունականների ամերիկեան գիտական պոպ էր համակարգիչների մասին։ սիրուն նկարներով լիքը։ ութսունականներին խսհմ֊ում թարգմանել էին, ու որակով թղթի վրայ տպել։ պատմում ա ինչ ուղղութիւններով հետազօտութիւններ կան, ու ինչպէս ա կեանքը փոխուելու մարդկանց։ կային էքսպերտային համակարգեր, կային ռենդերներ, համակարգչային անիմացիայի վաղ փորձէր։ նէյրոնային ցանցերի եւ աբ֊ի տարբեր ուղղութիւնների մասին էլ կար։

հիմնականում ամէնը ինչ էնտեղ նկարագրուած էր՝ դարձել ա մեր կենցաղի աննկատ մաս։ նկար խմբագրելը, ճարտարապետների՝ ռենդեր անելը։ էն ժամանակ ֆանտաստիկ էր հնչում, հիմա կը զարմանայինք որ չլինէր։

բայց ինչը չէր եղել՝ էդ աբ֊ն էր, որի մասին գրում էին։ ու հիմա, երբ եղաւ՝ էդքան ատելութիւն կայ դրա հանդէպ։ դէ մարդիկ շատ են սկսում նոր տեխնոլոգիաները անտեղի օգտագործել։ hdr֊ն էլ էր նման բան։ մի պահ շատ արեցին, հագեցան։ հիմա անկապ նկարներ են գեներացնում ու ուրախանում։ բայց տեխնոլոգիան տեխնոլոգիա ա։ ինչն ա վատ՝ որ ծրագրաւորողը հիմա միշտ չի գալիկոն առնում ու օգտագործում՝ վարձով ա վերցնում էդ գալիկոնը։ նաեւ բնապահպանական խնդիրների մասին են գրում՝ ճիշտ են ասում։ բայց eniac֊ն էլ էր սարսափելի շատ վառում։ յետոյ կիսահաղորդիչներ յօրինեցինք։ հիմա, arm֊ի հիմնադիրն ասում էր, որ 99% ծախսը արդէն գիտեն ինչպէս կրճատել։ ու ֆոն նոյմանի ճարտարապետութեան սահմանափակումներից ա։ in memory compute֊ի շնորհիւ մենք կը ծախսենք նոյն հաշուարկի համար նրա մի տոկոս էներգիա, ինչ էսօր ենք ծախսում։ ու եթէ ֆայրբըրդը ուզում ա հարիւր մեգավաթ, ապա նոյն աշխատանքի համար կուզի՝ մի։ իսկ էս քանի օրը չինական գիտնականների նոր հետազօտութեան յաջողութեան մասին էին նորութիւններ՝ ինչպէս խնայել յիշողութիւն։

չեմ կարողանում ամփոփել, գնամ հիմա։

ու տէնց։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)