2026-09-20-32814334

ես սիրում եմ որ փիջինի տարբեր պատուհաններ բաց լինեն էկրանիս։

սիրում եմ նայել էս չաթում ու էն չաթում ինչ ա կատարւում։

երբեմն կան պատուհաններ ուր կարդալը էական չի։ օրինակ այառսի չաթ կայ, ուր գրքեր են փնտրում, բոտերի հետ խօսում։

ու էդ չաթին էլ ա շատ հաւէս նայել։ ոնց որ պատուհան լինի, ու նայես անձրեւին։

ու իսկապէս՝ պատուհան ա՝ ամէն փիջինի պատուհանը, որեւէ մի աշխարհ պատուհան ա։

#պատուհան

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ պատուհան