բյուզանդի/կողբացու փողոցների հատման մոտ, Երևան
ու տենց
բյուզանդի/կողբացու փողոցների հատման մոտ, Երևան
ու տենց
ու տենց
_ու տենց _
Հետաքրքիր է որ այս գովազդը մասամբ Հայաստանում է պատրաստվել․ երևում են Արագացի ճամփի տառերը։
ու տենց
freepascal compiler֊ով (fpc) հավաքած ծրագրերը ամենաքիչ օպերատիվ հիշողություն ծախսող ծրագրեր են։
ու տենց
Երեկ Ավեդիկյանը այն հարցին, արդյո՞ք շներին սիրում է, ասեց որ չէ, ու բացատրեց, որ տիպա իրենք քաղաքում իրենց ֆունկցիան չեն կատարում։
Տիպա գյուղում կատարում են, «գործ» են անում, իսկ քաղաքում չէ։
Իսկ ես կարծում եմ, որ իրենց գլխավոր ֆունկցիան, լինի դա քաղաքում, թե որտեղ՝ դա կոմպանիոն լինելն է։
Ու հիշեցի Ջեյմս Հերիոթի պատմվածքից մի հատված՝
_ու տենց_
Յութուբը միացնում է բրոադքասթինգի ծառայություն։
Յուրաքանչյուր մարդ կարող է միացնել իր խցիկը, և եթեր ուղարկել ինչ է կատարվում տանը։
Իհարկե, նորություն չէ։ Այդպիսի ծառայություններ արդեն կային։ Ու զարմանալի կլիներ, եթե յութուբը/գուգլը դա չաներ։
Նորություն չէ նաև որ ձեր տեղեկատվությունը պատկանում է մեծ եղբորը, մասնավորապես գուգլի միջոցով․
ջիմեյլի նամակագրությունը նույնիսկ եթե սեփական դոմեն ունենք (իմը չէ)
Վոյս մեյլ/գուգլ վոյսը սպիչթուտեքստ է լինում ու ինդեքսավորվում հարմարավետ փնտրելու համար։
Ջիթոք, չաթեր, վիդեո/աուդիո խոսակցություններ
Լաթիթյուդը անընդհատ ցույց է տալիս ձեր գտնվելու վայրը
(Սմսները սակայն, վիվասելլ/արմենթել/բիլայնների հոգատար հսկողության տակ պահվում են որ ներկայացվեն մեր սեփական հարազատ ՉԿ-ին։
Որից ավելի թեթև չի շնչվում։)
Անդրոիդ հեռախոսը ժամանակ առ ժամանակ սքրինշոթներ ա վերցնում։
Խրոմը ոչ շատ էական, սակայն տեղեկատվություն գուգլին ուղարկում ա։
Իսկ այժմ, մենք ինքներս, մեր ձեռքերով տեղավորում ենք մեր իսկ տանը հեռուստացույց-խցիկ, որը․․․ (թմբկահարություն) նկարագրել է Օրուելը 49 թվին։
Սակայն նա չեր մտածել, որ մենք այդ անելու ենք ինքներս։ և ինքնակամ։
Իհարկե, ֆունկցիան դեռ լրիվ նույնը չէ, սակայն սարսափելու մտածելու տեղիք կա։
ու տենց