մաքուրով ֆունկցիոնալ լեզուները նրանք են որ իրանց վրայ վիճակ չկայ։
մաքուրով ֆունկցիոնալ լեզուները նրանք են որ իրանց վրայ վիճակ չկայ։
ես մտածում էի մթնաձորը դիցաբանութիւնից ու բակունցից ա։ պարզւում ա հայաստանում մթնաձոր գետ կայ։
փնտրեցի openstreetmap֊ում անունով՝ չէր գտնում։ գտնում էր գորիսում հիւրատուն։
մտածեցի, գնամ աղստեւի կողմերում փնտրեմ։ տեսնեմ՝
տէնց ա լինում երբ տեղացիները կուլտուրա չունեն քարտէզ խմբագրելու ու իրանց փոխարէն ռուսներն են խմբագրում։ նախ քանի անգամ տեսել եմ որ լռելեայնը գրել են ռուսերէն, շատ եմ իրանց հետեւից մաքրել։
իսկ հիմա սխալ են գրել։ ահա, սկսեցի խմբագրել՝
չգիտեմ ինչ անել որ մարդիկ եւ իմանան որ կարող են գործ անել ու լիքը չարուած բան կայ, եւ մոտիւացիա ունենան անելու, աշխարհը լաւացնելու։
շատ վեհ եւ մունաթ ա հնչում, բայց իմ ցաւերից ա։ վիքիի վիճա՞կը ինչ ա։ ձեռնարկնե՞րն են թարգմանուած։ ինչի՞ եթէ գրես man ls հայերէն ձեռնարկ չես ստանայ։
էդ իրական հայ լեզուի մասին ա, ո՞ւր ա այն։ վիքիի յօդուածը կը կամենա՞ս մարդը հայերէն կարդայ։ բա ո՞վ պիտի անէր։ ո՞վ չի արել։
երեւանի meshtastic֊ի համայնքը գիտէ՞ք ովքեր են։ բոլորը ռուս են։ տեղացիներին պէ՞տք չի meshtastic ցանց։
մէկն ասում ա՝ էս թորենթը կը քաշե՞ս ինձ համար։
ասում եմ՝ ի՞նչ ա եղել՝ դու քաշի։
ասում ա՝ ես վախենում եմ, ես վպն֊ով եմ։
ասում եմ՝ վախենալու ի՞նչ կայ, վպն֊ը մարդիկ դրա համար էլ վերցնում են, որ թորենթներով քաշեն։
ու, ասում եմ, ես էլ եմ միշտ վպն֊ով։ ի՞նչ տարբերութիւն մեր մէջ։ ինչի՞ ինքդ չես քաշում։
ասում ա՝ իմ պրովայդերից ինձ նամակ ա եկել երբ քաշել էի, ու գրեցին որ մի հատ էլ լինի՝ կոնտրակտս կը դադարեցնեն։
ու ես էլի չհամկացայ ու մոռացայ այդ մասին։ իսկ յետոյ հասկացայ ինչ ա եղել։
նա «ճիշտ» վպն չունի, կամ, աւելի երեւի թէ, հէնց «ճիշտ» վպն֊ն իր մօտ ա՝ նա սերուեր ա վերցրել գերմանիայում ու կարգաւորել ա ուայրգուարդ։ ու որ ասում ա՝ պրովայդերը սպառնացել ա՝ հոստինգ պրովայդերն ա սպառնացել։ ոչ թէ վպն ծառայութիւն մատուցողը։
#համացանց
օրուայ միտքը՝
application֊ը չպլիտի լինի obligation։
(application doesn’t have to be an obligation).
էս միտքը ո՞նց եկաւ՝ ուրեմն արեւմտահայերէն էին խօսում, ու պատմում էին էլեկտրական մեքենաներն ինչ լաւն են։ ասում էր՝
— աբլիգէյշն ունիս, — ու ես մտածում եմ՝ էդ ի՞նչ պարտականութիւն ունես, ու ինչի՞ ա դա լաւ, ու յետոյ պատմում ա՝ դէ չեմ կարող իրանց պէս ասել, բայց պատմում էին որ կարող ես օրինակ, միացնել տաքանայ, նոր իջնել, նստել մեքենայի մէջ։
ու էդպէս հասկացայ որ խօսքը ափլիքէյշնի՝ յաւելուածի մասին ա։
ես չասացի որ դա ինչ֊որ մակնիշի դէպքում, պահանջում ա բաժանորդագրութիւն։ ինչպէս եւ այլ մակնիշի դէպքում նոյնիսկ լրիւ չես կարողանում մեքենադ լիցքաւորել առանց բաժանորդագրութեան։ եթէ ասէի էլ՝ երեւի չէին հասկանայ։ դրսի մարդիկ հակուած չեն այդ մասին մտածելու, հակուած են կորպորացիաներ արդարացնելու, ու սիրելու, եւ «շաթ ափ ընդ թէյք մայ մանի» վիճակն աւելի ա նկարագրում իրանց։
իսկ ձեզ ասեմ, որ չմտածէք ես «էլի պրոգրեսին դէմ եմ», ամէն դէպքում ես կասկած չունեմ որ էլեկտրական մեքենայ քշելն ընդհանուր առմամբ անհամեմատ աւելի լաւ բան ա, քան բենզին վառելը։ ու երբէք չունէի։ իհարկէ պէտք ա այն կոտրել, որ այն քեզ պատկանի, ու պահանջել արտադրողներից որ այն քեզ պատկանի։ բայց աւելացնեմ, որ մեքենաները պէտք չեն, եւ պէտք ա լաւ քաղաքային տրանսպորտ ու հեծանիւներ։
ու տէնց։
#յաւելուած #զրոյց
ես ունեմ o հատ cd, ես չունեմ dvd, ես չունեմ hdtv, բայց ունեմ տարբեր չափի եւ արագութեան Adata SD֊ներ։

փաստօրէն, կարակուլը (որ ռուսներն օգտագործում են անընթերնելի գիր նկարագրելիս) ոչխարի խուճուճ մազն ա։
ժամանակ կար, ասում էին՝ դէ օկ ա համեստ ռեսուրսներով համակարգիչը՝ ինտերնետի համար են օգտագործելու։
նկատի ունէին՝ դիտարկիչ, ընդամէնը, ոչ թէ վիդեօ մոնտաժ կամ եռաչափ մոդելաւորում ու նիւթաւորում (ռենդեր), ոչ էլ խաղեր։
ընդամէնը ուեբ։
էսօր էսպէս չի՝ ուեբը էնքան ծանր ա, որ ինչքան ռեսուրս էլ չունենաս՝ քիչ ա։
#դիտարկիչ #ստանդարտ