ասում ա՝ նա ասում էր, որ նա երջանիկ չի, իսկ գլենը երջանիկ ա, իսկ ես նրան ասում էի, որ տենց գլենի մասին չասի, քանի որ միշտ ճիշտ ա, եթէ որեւէ մէկի մասին ասես որ երջանիկ չի, ու միշտ սխալ ա, եթէ ասես որ երջանիկ ա։
ասում ա՝ նա ասում էր, որ նա երջանիկ չի, իսկ գլենը երջանիկ ա, իսկ ես նրան ասում էի, որ տենց գլենի մասին չասի, քանի որ միշտ ճիշտ ա, եթէ որեւէ մէկի մասին ասես որ երջանիկ չի, ու միշտ սխալ ա, եթէ ասես որ երջանիկ ա։
օրուելն էլ ասում էր որ երեւի աւելի շատ հասկացուած ենք ուզում լինել, քան սիրուած։
անօդաչուն անգլերէն «unmanned» ա, հէնց առանց մարդ։ անօդաչու սարքերը հետաքրքիր են նրանով, որ կայ խնդիր, ասենք օտար մոլորակ հետազօտելու, ու ստեղծւում ա հնարաւորինս լաւ այդ խնդիրը լուծող սարք։ այն շատ կապ չունի մարդու հետ, այլ էակները կարող ա նոյն սարքից նախագծէին, եթէ դա ա լաւ լուծում։
այսպիսով, ոչ միայն մաթեմն ա, այլ եւ ճարտարագիտութիւնն ա շատ դէպքերում մարդուց անկախ, վեր։
միւս կողմից, մարդն ունի իր մտածողութիւնը, ու գուցէ չի կարող դուրս գալ այդ մտածողութեան շրջանակից, ու փնտրում ա մարդուն սպեցիֆիկ լուծումներ, մարդուն սպեցիֆիկ մտածողութեամբ։
բայց երբ կայ լաւագոյն լուծում, ու այդ լաւագոյն լուծումը գտած ա, երեւի թէ այլ էակները, եթէ ձգէին, նոյն լուծմանն էին գալու։ #անօդաչու
ու գալիս ա մօտդ բարի֊բարի փերի, վարդագոյն մազերով, փայտիկով, լրիւ կարգին փերու պէս, ու ասում ա՝ սիրուն ջան, ես գիտեմ քո խնդիրը՝ դու քեզ ոչ լիարժէք ես զգում նրանից որ չես կարողանում վայելել «սմոլ թոք» գարեջրի շուրջ, ու չես պարում, ու չես հանգստանում երեկոյեան բոլորի պէս, բոլորի հետ։ ասա միայն մի բառ, ու ես կանեմ դա, դու հաճոյքով կը նստես ստոյկայի մօտ ու միշտ բաւարարուած կը լինես, մենակ չես լինի, մենակ չես զգայ, ու հասկացուած քեզ կը զգաս։
ահա, եկել է պահը։ հաստատիր, ու կեանքդ կը փոխուի։
լաւ քնել եմ, հանգստացել, լողացել եմ, ունիքլօ վերնաշապիկ եմ հագել, եկել եմ օֆիս աւրսի, կարօն՝ ուսանողներիցս մէկը, առաջինն ինչ ասած՝ «իւ լուք ֆաքդ ափ, մեն, առ իւ օ՞կ, այ ամ սորի թու թել, բաթ իւ լուք ֆաքդ ափ»։
(((:
հայաստանի տխրութիւնը նկարագրւում ա նրանով, որ գլոբալիզացիայի սեթ արած կանոններն ու հետեւանքները, որոնց մասին պէտք ա երկար առանձին գրել, ու որ բնաւ ինձ մօտ հիացմունք չեն առաջեցնում, հայաստանի համար անհասանելի երազանք են։ #երազ #հայաստան
օգոստոս 2014 երեւի, նորից չեմ խմբագրել։