
ոգեշնչուած այստեղից
#կոֆէկենտրոն

ոգեշնչուած այստեղից
#կոֆէկենտրոն
լինում ա՝ ինչ֊որ մարդիկ, որ ունեն կարեւոր բաներ որոշելու հնարաւորութիւն, լինեն նրանք քաղաքային իշխանութիւններ, թէ irc ադմիններ, լինում ա՝ էդ մարդիկ ուզում են հասնել որեւէ N նպատակի։
N֊ին հասնելու համար անում են K քայլ, իսկ որպէս կողմնակի էֆեկտ մարդիկ զգում են՝ E էֆեկտը։
էդ դէպքում շատ մարդ խիստ համոզուած ա լինում, որ K քայլն արուել ա հէնց անպայման E արդիւնքին հասնելու համար։
իսկ որոշում կայացնողները նոյնիսկ չեն իմանում էդ E արդիւնքի մասին ոչ մի բան։ ոչ ձգտել են դրան, ոչ էլ մտքներով ա անցել որ էսպիսի կողմնակի էֆեկտ կայ։
իսկ դա՝ որ որոշողները գաղափար չունեն թէ ինչ եղաւ, ու որ դա նոյնիսկ հնարաւոր էր կամ չափելի, կամ դրան կարելի էր ուշադրութիւն դարձնել՝ անհնար ա ընկալել նրանց, ում վրայ էդ որոշումը ազդել ա, եւ ով զգում ա E արդիւնքը։
օրինակ՝ irc սերուերները փակել են սերուերնոցների այփիներ։ ինչի՞՝ որ կրճատեն բոտերի եւ սպամի քանակը։
մեկնաբանութիւն մարդուց, որ օգտագործում ա էդ սերուերնոցներից մէկում վարձած իր սպասարկիչը որպէս vpn՝
ՅԱՏՈՒԿ ԲԱԺԱՆՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՐՆԵՏԸ՝ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԵՒ ՍՏԵՂԾՈՂՆԵՐԻ։ ՅԱՏՈՒԿ ՈՐ ՉԽԱՌՆՈՒԵՆ։
շատ բարդ ա տեսնել որ էդ մասին չեն մտածել, մտածել են իրենց ցաւից՝ բոտերից ու սպամից։ ու որ քո վրայ էդպէս ա ազդել՝ չեն էլ մտածել։
ասում են իբր երբ աբ֊ն ա ինտերնետում «բովանդակութիւն» գեներացնում՝ էդ մեռած ինտերնետ ա։
բայց արդե՞օք երբ «ինֆլուենսեր» մարդն ա, կամ կորպորացիային պատկանող ալիքն ա պատրաստում֊մատուցում՝ դա մեռած ինտերնետի մասին չի։
#համացանց
համը բերանն ա մնացել արտայայտութիւնը անգլերէն ու գիտական լեզուով կոչւում ա՝ the hedonic treadmill effect։
ակնոցս պիտի ձգեմ պտուտակահանով, բայց առանց ակնոց չեմ տեսնում որ ձգեմ։ :/ (:
sdf֊ի ժողովրդին խնդրեցի mosh տեղակայեն սերուերի վրայ։
հաւէս բան ա։ երբ վայֆայ ես փոխում՝ քո կապը, դիցուք եթէ ssh ես եղել, չի կտրւում։
դէ պիտի կտրուէր որովհետեւ քո source ip֊ն ա փոխւում, ու՝ էդ սպասարկիչ գտնելու ճանապարհը։ բայց mosh֊ը կարողանում ա պահել։
ոնց որ screen լինի՝ բայց ssh֊ի համար։ համ էլ ինչ֊որ ասում են նասա֊ն ա օգտագործում, ինչ֊որ արբանեակների հետ ա խօսում։ (:
ասում ա՝ չերնոգորիայում ոչ մէկ չի օգտագործում միկրօալիքային, զի վախեցած են, ու դաւադրապաշտ, որ սնունդը աւիրում ա։
նաեւ էլեկտրական թէյնիկներ չեն օգտագործում՝ կամ էլեկտրական, կամ գազի պլիտայի վրայ են տաքացնում։
էդ արժէքներով հայաստանի մարդիկ շատ աւելի եւրոպացի են՝ չեն վախենում միկրօալիքայիններից։ ու էլեկտրական թէյնիկներ շատ սիրում ենք։
չնայած էդ գազը, ախր, պէտք ա եան տալ դրանից տներում։ ու ոնց չեմ սիրում երբ ամն֊ից եկած մարդ քեզ խելացի տեսքով բացատրում ա իբր «կրակի վրայ սարքած ուտելիքը այլ համ ունի»։ աստուած։ պրծէ՛ք։