միջավայրն իմ վրայ ազդում ա՝ ծելեգրամից յետոյ ամէն տեղ ուզում եմ սծիկերներ փակցնել, ստեղ էլ, կեանքում էլ։
միջավայրն իմ վրայ ազդում ա՝ ծելեգրամից յետոյ ամէն տեղ ուզում եմ սծիկերներ փակցնել, ստեղ էլ, կեանքում էլ։
https://www.youtube.com/watch?v=trWLY6NrS2Q սպանիչ ա։ #կինո #վես_անդերսոն
պահ կար, ես խօսում էի անկեղծութեան մասին, իսկ երբ ասենք թէ աղջիկ էի նկարում՝ իսկ դէ «կատարեալ» աղջիկ չկայ, ու նենց էի նկարում, որ էն ինչ չէի ուզում երեւայ՝ չերեւայ, իսկ էն ինչ ուզում եմ՝ արտայայտուած լինի։ իսկ այն ինչ չի երեւում դիտողն իր համար կը պատկերացնի։ ու տենց անկեղծ չի բայց հեքիաթային ա թւում։
հիմա պնդում եմ անում՝ սէրն այն մասին ա՝ երբ նկարում ես, ու բան չես ուզում փոխել՝ արդէն ջոկել ես որ հեքիաթային ա։
մարդկային ողջ մտածողութիւնն ա տենց, եթէ մեզ համար անկապ բաները հեքիաթային չլինեն, ինչո՞վ ենք զբաղուելու, ինչո՞վ ենք տարուելու։
ու հարցն անկեղծութեան մէջ ա, ու նաեւ՝ ո՞րն ա հեքիաթայինը, ասենք ես պայթած բակ եմ տեսնում՝ այն իմ համար լրիւ հեքիաթ ա, լրիւ անկեղծ, ուզում եմ բան ձեռք չտալ, չփոխել, չմիջամտել ու նկարում եմ։ իսկ մարդիկ ով այնտեղ ապրում են՝ հա, չեն կարծում որ հեքիաթային ա։ զզուած են։ բայց ինձ թւում ա, հաւէս ա երբ ջոկում ես, որ հեքիաթային տեղ ես ապրում։
ու որ ջոկել ա պէտք։ որովհետեւ ամէն ինչ ահաւոր բարդ ա, լիքը շերտերից ու եզրերից ա կազմուած ու պէտք ա ջոկել։ ու ինչպէս ֆոտո հասկանալու համար ա ջոկել պէտք, բեքգրաունդ ունենալ, ինչ֊որ զացգացում, տենց էլ ջոկել ա պէտք, որ սա վերջն ա։ էս բակն ա վերջը, էս մարդն ա վերջը, ու էս դիզայնն ա վերջը։ անկախ նրանից որ դեբիլ ա։ (:
ու էդ էն էժան բնանկարների մասին չի, որ քիչ բան ես ջոկում, ու ասում ես՝ վահ, էս ինչ վերջն ա՝ ու նկարում։ ստեղ կախուածութիւնները շատ են, որ անհրաժեշտ են հասկանալու համար։
ու սէրն էլ էդ ա՝ երբ ջոկում ես, որ հեքիաթային ա՝ բակը, քաղաքը, շէնքը, պատմութիւնը, շունը, դիզայնը, մարդը։
#ֆոտո #հեքիաթ #դիզայն #անկեղծութիւն #սէր
յ․ գ․ յիշում եմ, ես տենց զգացուել էի, մի վանաձորցի աղջկայ ասում էի՝ լո՞ւրջ, դու էս շէնքո՞ւմ ես մեծացել, լո՞ւրջ, դու պատուհանից սա՞ ես տեսել։ էդ իմ համար լրիւ հեքիաթ ա։ ցնցող էր։
https://www.instagram.com/p/BW0mBFwl8PO/?taken-by=haroutunianmariam very yerevanian #yerevan #architecture #love
աշխատանքային
աաա՜
ես հասկացայ, էս դիջէյական պուլտը մեքենայի պէս ա՝ պէտք ա ունենաս ու քշես, որ հանգիստ օգտուես։ նոյնիսկ ենթագիտակցաբար են հաւէս լուծումներ գալիս, մենակ պէտք ա քշել այն շատ։ ու հիմա հասկանում եմ, ինչի այն անգամ որ էդուարդին ասացի՝ ինչ լաւ էիր չիկոլայի դրոզերայից անցումն արել՝ ասաց՝ հա՞ չեմ էլ յիշում, ինչ էի արել։