mi irl

https://soundcloud.com/sundaymorningchill/asca-pressunday-morning-autumn-fall-2016
mi irl

https://soundcloud.com/sundaymorningchill/asca-pressunday-morning-autumn-fall-2016

ահահաաա, դեւուանն ասում ա որն ա աւելի հեշտը։ իսկ դա վիճելի պնդում չի՞։
ի դէպ, ընտրուածը գրում ա ~/.selected_editor նիշքի մէջ։ յետոյ կարող էք ջնջել։
ու տէնց։
#էկրանահան #իւնիքս
կարո՞ղ ա ես մի օր կը կարողանամ փոխարկել էս «սոշըլհոմի» փայթընը մի նորմալ լեզուի։ ջանդամը թէ ուեբ ինտերֆէյսը դախ անեմ՝ աւելի լաւ նոյնիսկ։ ինձ իր անվերջ սքրոլինգը, որ նախագծուած ա մարդուն էկրանի մօտ պահելու համար, բնաւ պէտք չի։
ի դէպ, քամու էս ծրագրակազմն ա վերջը՝ https://codeberg.org/kamee/picverse
#դաշնեզերք

>beware of he who would deny you access to the information, for in his heart he dreams himself your master
զգուշացիր նրանից, որ զրկում է քեզ տեղեկութիւնից,, զի իր սրտում քեզ տիրելու երազանքն է։
#էկրանահան #գրադարան
մի բան էլ սովէտի մասին։
մարդիկ կան, որ նշում են, թէ սա գաղութացում չէր։ իրենք գիտեն գաղութացումը որպէս հնդկաստանի, կամ հնդկացիների, կամ կոնգօյի գաղութացում։ բայց ընդհանուր առմամբ չպէտք ա մոռանալ որ գաղութացնողը՝ կապիտալիստի շահն ա առաջ տարել, եւ հաշուի չի առել, բնականաբար, տեղացիների շահերը։
որովհետեւ «կարում էր անում էր»։
ու սովէտն էլ իր շահերն ունէր, որ կարող էր (կարում էր) պարտադրել։ եւ խոմսկին էլ ա նշում, որ սովէտն ըստ էութեան ինքը մի մոնոպոլիստ կապիտալիստ էր։
այնպէս որ գաղութացումը պոզով պոչով չպիտի լինի, ինչ կար՝ հէնց դա էր։
գուցէ դա աւելի լաւ էր, քան լիովին ցեղասպանուած լինելը՝ վստահ չեմ որ դա էր այլընտրանքը, բայց այդպէս գոնէ ներկայացւում ա պրո ռուսական քարոզչութեան մէջ, եւ էդպէս ներկայացուել ա սովէտի ժամանակ՝ թուրքիան (ոչ միշտ) դեմոնիզացուել ա որպէսզի սեպարատիզմը զսպուի։ այնինչ, ոնց որ, լրիւ հնարաւոր էր մի քիչ աւելի սթափ քաղաքականութիւն վարել, եւ կարող ա եւ ստացուէր որ թուրքիան կը հանդուրժէր մի 60 հազար քառակուսի կիլոմետր հայաստան։ այն, ինչ ռուսաստանը չէր հանդուրժում՝ նրան պէտք չէր անկախ հայաստան։
բայց դէ ամէնն անցեալում ա։
ու տէնց։
#գաղութացում #սովէտ #պատմութիւն
էդ green rock֊ի պանելում որ խօսում են՝ պէտք ա էս կամ էն շէնքը, թէ չէ, ես այդ մասին միտք ունեցայ, երբ լսում էի շուէյցարահայ ճարտարապետի հետազօտութեան մասին զեկոյց՝ բաւական չաղ մասթերս աշխատանք ստացուեց։
եթէ էսինչ շէնքը՝ ասենք, իջեւանի շուկան, կառուցուած լինէր մասնաւոր ներդրողի կողմից, եթէ նա ընտրէր ճարտարապետ, վճարէր իրան եւ շինարարներին, իրա որդիներն ու թոռները էդ շէնքը կը գնահատէին։ էդ շէնքը հասել ա ինչ֊որ մէկին, որ դրա հետ կապ չունի։ այն չի կառուցել պապդ, քեզ էլ չի սովորեցրել ինչ֊որ բան իր արժէքներից։ քեզ համար էդ շէնքը մենակ շահոյթ ստանալու միջոց ա։
ինձ դժուար ա հաւատալ, որ գործարարի համար ինչ֊որ հանրային նշանակութիւն ունեցող մի բան աւելի կարեւոր կը լինի, քան իր անձնական շահը։
էդ պատճառով էլ կապիտալը կարգաւորւում ա՝ էս կամ էն ձեւով, բայց կարգաւորւում ա նոյնիսկ ամն֊ում։ էս պահին գուգլն ու էփլն էլ են դատերի մէջ։
բայց վերադառնանք էն հարցին՝ պէ՞տք ա մեր հանրութեանը էդ իջեւանի շուկան, տեսնո՞ւմ ա դրա մէջ արժէք, թէ՞ չէ։ կամ թէկուզ նոյն «ռոսիա» կինօթատրոնը։
ինձ թւում ա՝ չի կարող տեսնել։ ինձ թւում ա՝ օտար են մեզ եւ զուարթնոցը, եւ կուկուռուզը, եւ ամէնը, ինչ «տրուած» ա սովէտի կողմից։ էն ինչ չի բխել էդ մարդկանցից։
ու այո, շատ հաւանական ա որ առանց սովէտ, չէր լինի կուկուռուզը, զուարթնոցը, եւ ռոսիան։ գուցէ։ չգիտեմ։ որովհետեւ вхутемас֊ում կային սովորող հայեր, ու գուցէ էլի էնտեղ սովորէին, գային, եւ ինչ֊որ բաներ անէին։ նոյնիսկ գուցէ չհետապնդուէին կոնստրուկտիւիզմի համար։ իսկ գուցէ կոնստրուկտիւիզմի պահանջարկ չէր լինի։ ինչպէս եւ չեղաւ սովէտում՝ 1928֊ից յետոյ։ շատ փոփոխականներից ա կախուած։
բայց դիցուք չէր լինի պահանջարկ։ էն ինչի պահանջարկը կը լինէր՝ կը լինէր մարդկանց կողմից գնահատուած։ ե՛ւ տէրերի կողմից, ե՛ւ հանրութեան։ որովհետեւ ժողովրդավարութիւնը դրսից բերել չի ստացւում, ու ճաշակն էլ չի ստացւում։ ու իզուր են ազգայնամոլներն անհանգստանում արեւմտեան ազդեցութիւնից էլ։
հոգեբանը չի կարող մարդուն համոզել էսպէս կամ էնպէս անել։ մարդը ինքը պիտի ուզի ինչ֊որ բան անել, որ անի։ ու նա պիտի ուզէր էսպիսի շէնք կառուցել, յետոյ չհաւանէր, քանդէր, մի այլ ձեւ կառուցէր, յետոյ գուցէ էլի մի քանի անգամ, որ զգար որ դա իրանն ա։ որ իր հետ կապ ունի։ մարդու համար պատմութիւնն ա կարեւոր, բայց ոչ իր ստրկութեան պատմութիւնը։ դա մարդը չի ուզում յիշել։ ոչ մէկ չի ուզում յիշել ոնց էին իրան պարտադրում ինչ֊որ բաներ։ թէկուզ եւ լաւ բաներ։
ու ոչ մի սարսափելի բան չէր լինի, կարծում եմ։ կարծում եմ, երեւանը շատ աւելի լաւ քաղաք կը լինէր առանց սովէտի ազդեցութեան։ այո, թող լիքը բան չլինէր։ բայց այն կը լինէր շատ աւելի օգրանիկ, կենդանի, եւ պակաս պաշտօնական եւ կապ չունեցող։ ես շատ աւելի կը սիրէի էն երեւանը։ զարմանալի ա, որ էս երեւանում գոնէ մարդկանցից շատ բողոքելու բան չունեմ։ հիմնականում՝ որ ահաւորն են, երբ մեքենայ են վարում։ դա էլ փոխւում ա, չեմ կարող չասել որ փոխւում ա։ ու դա էլ, ինչպէս նախորդ գրառման մէջ նշեցի՝ նաեւ դիզայնի, նախագծման խնդիր ա։
ու տէնց։
#քաղաք #երեւան
էսօր գնացել էի բագրեւանդ, «ինժեներական քաղաք» ինչ֊որ կարճ գործով՝ գործը տեւեց 2 րոպէ՝ բառացիօրէն՝ երբ մտայ եւ դուրս եկայ՝ երկու րոպէ շեղումով ժամ գրեցի անցակէտում։
բայց ես երբէք չէի կարողանայ էնտեղ մտնել։
ինձ կանչել էին այդ կարճ գործով։ ասացին՝ բագրեւանդ, էսինչ շէնք արի։ ես եկայ։ էնտեղ անցակէտ ա։
ասին՝ չես կարող մտնել, պիտի զանգես քեզ տանեն։ ես ոչ միայն հեռախօս չունեմ, ինձ նաեւ ոչ մէկ չէր տուել հեռախօսի համար ու չէր ասել՝ մօտենաս՝ զանգի։ չե՞ն մտածել ո՞նց եմ մտնելու։ չգիտեմ։
պատահաբար, լրիւ պատահաբար էնտեղ էդ պահին մի մարդ ա յայտնւում, ում ես լրիւ այլ հանդիպումից գիտեմ։ նա իմ անունն էլ չի յիշում։ էնտեղ բարձր պաշտօն ունի։ ասում եմ՝ կարո՞ղ ես ինձ ուղեկցել էսինչ գրասենեակ։ ասում ա՝ չէ։ զանգում ա ինչ֊որ մէկին էդ գրասենեակից ում նա գիտի, ասում ա՝ էս ինչ մարդը գրել ա էսինչ մարդուն (անունս ճշտեց) որ մտնի։ յետոյ մենք իր հետ մի 10-20 րոպէ նստեցինք, խօսեցինք, մինչեւ իմ հետեւից եկան։ գրանցուեցի, հետ գալուց էլի գրեցի ժամը ու ստորագրեցի։
էդ մարդուն կրկին (զի էլի նոյն բանից եմ խօսել) ասացի որ շատ սթրեսուել եմ մինչեւ հասնեմ բագրեւանդ։ ու սթրեսի երկու գագաթը հետեւեալն են՝ մէկը երբ ռուբինեանցը եւ մեասնիկեանը մտնում են գայի պողոտայ։ դա ա շատ սարսափելի տեղ։ միւսը՝ երբ մոլդովականից դուրս ես գալիս որ պն֊ի մօտով բարձրանաս։
ու նա ասաց որ թէ չգիտեմ երբ մարդիկ կը սովորեն նորմալ քշել, ասաց «ես էլ խաչակնքւում եմ ամէն անգամ մեքենայ նստելուց» կատակով, որ վալիդացնի իմ ասածները։ բայց յետոյ ասաց՝ «բայց դէ էդ ա»։
իսկ ես այլ շրջանակի մէջ դրեցի։ որ էդ մարդիկ դեռ հէչ, դիզայնը լաւ չի արուած էդ երկու տեղերի։ նա, ինձ թւում ա, չմբռնեց որ դիզայնի խնդիր ա։ սկսեցի պատմել իրան որ սխալ աստիճաններից մարդիկ ընկնում են, ու որ ջուրը պէտք ա հեռացուի ու սովէտական բորդիւրները դրան խանգարում են։
ասաց՝ երբէք չէի մտածել դրա մասին։
դէ հա, նորմալ ա որ չի մտածել։ պարզապէս նա յոյս չունի որ հնարաւոր ա բարելաւուել ինչ֊որ բան «մինչեւ մարդիկ չզդուեն», բայց վատ նախագծուած միջավայրը ինքն էլ առնուազն չի օգնում մարդկանց քաղաքակրթանալ։
#քաղաք #նախագծում