ի դէպ, ֆրենդզոնը իրականում ընկերութիւն չի։ այդ երկուսը լրիւ տարբեր տեղեր են։
#ֆրենդզոն #ընկերութնւն
«ին թրիթմենթ» սերիալի մի էպիզոդում հոգեբանի այցելուն պատմում է, թէ ինչպէս երբ շփոթուած էր, քշեց֊քշեց, ու գտաւ իրեն ծնողների տան մօտ։ ընկերս էլ անհասկանալի վիճակներում, նկատել եմ, նոյնն ա անում։ իսկ ես տենց պահերին ոչ իրենց եմ տեսնում, ոչ ընկերներ ունեմ։ ու իրենք չեն վատը, ու ես չեմ վատը որ ընկեր չունեմ։ երկար ա բացատրել, գուցէ մի օր։
ռուսները գրում են՝ ինչ լաւ ա որ էս հայերի մօտ ինչ ֆոտոներում երեւում ա՝ հայերէն ա, ու ապա պուտինը չի կարող ռուսալեզուներին «պաշտպանել»։ #հաւաք
այդ «կեցցէ սիրոյ եւ համերաշխութեան յեղափոխութիւնը» բառերը ո՞վ ա առաջինն ասել։ ես մոմիկից եմ լսել, բայց կարո՞ղ ա հաւաքի ժամանակ ա ասուել։ (:
սփիւռքը ոնց որ այն վանաձորի դոմիկներից մէկը լինի, որ երիտասարդներից մէկը վարձում ա, մնացածը հաւաքւում են։ տենց համայնքային տեղ ա, առանց գովազդ, առանց մուտքավճար, առանց դրամական կամ նիւթական շահերի։
պարզապէս համայնքի տեղ ա։ #սփիւռք #համայնք #վանաձոր #դոմիկ
չեմ կարողանում մի դեբիլ գրառում գրել։ շատ են տառերը, ու ոնց չեմ գրում, չէք հասկանալու։
մօտ ընկերոջ ա պէտք պատմել։ :/