ուզում եմ կինո նայել, բայց քանի որ կուլտուրա չունեմ՝ կպնում կարդում եմ, կամ գործ անում, կինո բարդ ա նայելը, պիտի մնաս էկրանի մօտ գրեթէ երկու ժամ, դա չեմ կարողանում, այդ պատճառով վերջին տաս տարուայ մէջ նայածս կինոները գրեթէ միշտ ինձ աղջիկ ա նայեցրել։
տենց, ուզում եմ ինձ աղջիկ կինո նայեցնի։
վայ @{Դալեկ; haydalek@spyurk.am}֊ն ա մեզ միացել, ու ո՞վ կը մտածէր որ նա սաակաշուիլու պիտակ կը դնի։ գիտե՞ս դալեկ, նա իմ հերոսն ա։ (:
մի անգամ, տարիներ առաջ, ես ու ընկերուհիս հիացած որոշ թիֆլիսի տեղերից (իսկ այն ժամանակ դեռ այնքա՜ն լաւ տեղեր չգիտէինք), մտածում էինք որ կարելի ա վանաձորում լաւ տեղ վերցնել ու քուլ միջավայր սարքել։
յետոյ երբ ասացինք դա մի վանաձորեան ընկերոջ, նա պատասխանեց, թէ պէտք չի վանաձորին տենց բան, նոյնիսկ բացասական վերաբերուեց, ասաց որ վանաձորեան մշակոյթն ա՝ իրար տուն կամ դոմիկ հաւաքուելը։
երէկ քլոքերնոց էի, յետոյ երեւանից մարդիկ միացան։
ապշել էի, վանաձորցի իմ ընկերները, որ ես մտածում էի, երեւանցի ռոքերների պէս էլեկտրոնայինին սովոր չեն, տե՛նց թունդ թեքնո էին դնում֊պարում, որ ինձ համար էլ ա թունդ։ ու մտածեցի, որ մի կողմից ինչ լաւ ա, որ վանաձորը քաղաք ա, ու այնտեղ հնարաւոր ա բաւական մարդ լինի, ով իրար կը գտնեն ու կը հաւաքուեն «դոմիկ»֊ներում, իսկ միւս կողմից, իրենք ինչ հաւէս ոչ կորպորատիւ, ոչ բիզնես յարաբերութիւնների մէջ են, զուտ համայնք ա կրեատիւ ու բաց մարդկանց, ու իրենք ինչի՞ պիտի տոմսի փող տան, ու գնան ինչ֊որ դիջէյի լսեն։
վանուհին տուպը իւթիւբ օգտագործելով դիջէյութիւն էր անում մի պահ, ապշելու էր, մի ներդի մէջ մի գործ էր դնում, միւսը ցածրացնում, մէկը բարձրացնում նենց, որ մարդիկ չէին զգում գրեթէ(դէ բիթեր բռնացնելու ու արագութիւնը սինք անելու տարբերակ չունէր բնականաբար), ալբերտը լիքը քուլ էլեկտրոնայինի էր ծանօթ, ու ես էի իրենցից սովորում, էնքան նշում արի թէ ինչ վերջ հեղինակներ կան։
ու այնքան լաւ էին էմոցիանոլանում, զգում երաժշտութիւնը, ահաւոր սիրուն էին։ ես երեւանում այլ ձեւ եմ տեսնում, գուցէ նրանից ա որ հարազատ միջավայրում մարդիկ աւելի են բացւում, քան պարզապէս պարելը։
#երաժշտութիւն #վանաձոր
ի դէպ վանաձորեան «տուն»֊ը հիմա վերածուել ա «12֊ի աթոռի», ու այնտեղ լիքը հակասերժական ու հակահհկ֊ական պաստառներ են փակցրած, ու շատ աւելի հաւէս, ակումբի պէս տեղ ա, քան նախկին «տուն»֊ը։ ինձ դուր եկաւ շատ, ուրախ եմ որ վանաձորում տենց տեղ կայ։ իսկ երբ մտնում ես, չես էլ ջոկում որ սրճարան ես մտնում, դրսից փակցրած ա qaylara.am֊ի ցուցանակ։
վայ, մոռացել էի որ երէկ սփռուելու օր էր։ իսկ դուք արի՞ք հա՞, այդ պատճառո՞վ երկու հոգի եկան։ (:
դիմի այգու մօտ եմ։
#վանաձոր #քարտէզ