սփռէք որ սրբուի։
սփռէք որ սրբուի։
մտածեցի՝ ինչի՞ առաջ մեքենաների վրայ էդ լուսաւոր գծիկները չէին դնում։
որովհետեւ չկա՛յին դրանք։ չկա՛յին լուսադիոդների ժապաւէնները։
իսկ տեքնոլոգիայից ա բխում էսթետիկան։
դէ, ե՞րբ չկային։ մի քսան տարի ա ինչ «գնունի»֊ում հնարաւոր ա լուսադիոդների ժապաւէններ ձեռք բերել։
ու տեղացի վարպետներն ու էնթուզիաստ վարորդները վաղուց իրանց նիւաները զարդարել են լուսաւոր ժապաւէններով։
պարզապէս աւտօարդիւնաբերութիւնն էլ իր իներցիան ունի։
ու տէնց։
#էսթետիկա #մեքենայ #տեքնոլոաիա #անկապ
ցանցերի կառուցուածքը լաւ հետազօտուած թեմա ա։
օրինակ մենք գիտենք, որ mesh (ցանցաւո՞ր, բջջայի՞ն) ցանցերը լաւ չեն մասշտաբաւորւում։ ու պատահաբար չի որ համացանցը՝ հիերարքիկ կառուցուածք ունի՝ դա արդիւնաւէտ ա մեծ մասշտաբներում։
փոքր մասշտաբում՝ լրիւ ապակենտրոն mesh ցանցը կարող ա շատ արդիւնաւէտ աշխատել։
ըստ երեւոյթին նման պատճառով ա որ ունենք պետութիւններ՝ երբ մասշտաբաւորում ես՝ արդիւնաւէտ եւ կենսունակ դիզայնն ա, ուր ապակենտրոնացումը պահպանւում ա, բայց առաջանում ա հիերարքիա։
ու էւոլիւցիայի պէս պրոցես ա եղել որ բերել ա նրան ինչ կայ՝ պետութիւնների ձեւին։
կարեւոր ա նշել՝ հիերարքիա՝ չի նշանակում ուղղահայեաց։ ուղղահայեացը՝ բացարձակ ձեւն ա, երբ հանգոյցներ այլեւս չկան։ այդպէս էլ բնութագրում են դիկտատուրան՝ անուանում են՝ իշխանական ուղղահայեաց։ դիկտատուրան ձգտում ա ապակենտրոն հիերարքիկ հանգոյցները բերել ուղղահայեացի։ դրա հակառակը mesh֊ն ա, բացարձակ տափակն ա, երբ բացակայում ա հիերարքիա։ այդ երկու ծայրայեղութիւնների արանքում հիերարքիկ համակարգը կարող ա լինել շատ տարբեր։ եւ լինում ա։
դիկտատորների կամ աւտորիտար առաջնորդների զռանները մեզ լինում ա, ասում են թէ ժողովրդավարութիւն չկայ, ի նկատի ունենալով որ բացարձակ ժողովրդավարութիւն չի լինում։ իսկապէս, սովորաբար mesh չի՝ բայց միեւնոյնն ա, ապակենտրոն ա։ պարզապէս ամէն հանգոյցի շահերը հաւասար չեն հաշուի առնւում, կան աւելի հաւասար հանգոյցներ։ ու այդ վիճակը կարող ա լինել շատ տարբեր, երբ աւելի հաւասարները քիչ են, կամ շատ, ուժեղ են կամ տկար։
ու մեզ չեն ասում որ դիկտատուրա չի լինում։ որովհետեւ աւելի հեշտ ա պատկեացրնել դիկտատոր որ համակարգը բերել ա ուղղահայեացի կամ դրան մօտ, քան mesh ցանց։
ու զռանին պատասխանն այն ա, որ եթէ mesh չի, դա չի նշանակում որ ժողովրդավարութիւն չի։ դա տարբեր ձեւերի ապակենտրոն հիերրաքիկ ցանցեր են՝ աւելի կենտրոնին հպատակ, կամ աւելի տափակ։ ինչքան աւելի տափակ՝ այնքան լսելի ա դառնում առանձին հանգոյցի ձայնը, կամ այդքան աւելի մեծ ա հաւանականութիւնը որ գարաժում սկսուած ընկերութիւնը կը սնանկացնի գիգանտների։
մակ֊ն էլ բաւական դիսֆունկցիոնալ ա իրան դրսեւորում երբեմն՝ ու էն պատճառով որ հիերարքիան բաւական ուժեղ չի՝ ուղղահայեաց չի, չէ՞, խսհմ֊ի պէս չի, եւ ապակենտրոնացումը՝ ուժեղ ա արտայայտուած։ մի կողմից՝ չի լինում որոշ խնդիրները լուծել, միւս կողմից՝ ուղղահայեացը շատ ա վախենալու, դրա համար էլ էդպէս չի։
ինձ թւում ա մենք, շատերս, կարօտ ենք մինչ ինդուստրիալ եւ երեւի մինչ ագրարային, աւելի mesh֊ին մօտ համայնքների։ մարդկութեան պատմութեան իննսուն տոկոսը մենք եղել ենք փոքր համայնքներում ապրող հաւաքող֊որսորդներ։ ու փոքր համայնքում mesh֊ը լաւ ա աշխատում։ այդ պատճառով էլ ձգտում ենք աւելի տափակ համակարգեր կառուցել, որտեղ հնարաւոր ա։ նոյն համացանցում ու նոյն համացանցի վրայից վերացարկուելով։ լաւ ենք մեզ զգում դաշնեզերքի փոքր քոզի համայնքներում։
չենք կարողանում իւրացնել կապիտալիզմը։ համակերպուել դրա հետ։ նախկինում մէկը արհեստաւոր էր։ նա ունէր նշանակութիւն եւ առեւտրային mesh֊ին մօտ ցանցի հպարտ հանգոյց։
հիմա նա վարձու աշխատող ա գործարանում։
երբեմն նա գտնում ա ինքն իր համար բացատրութիւն, սիրում ա ռումբը, սիրում ա կորպորացիան, դառնում ա կորպորացիայի պատրիոտ, նոյնականացնում ա ինքն իրան մի հզօր բանի հետ, մխիթարանք գտնում նրա մէջ որ հզօր, մեծ, ու ոչ ընկալելի օրգանիզմի բջիջ ա։
ու հեռախօսների համակարգն ա մեզ յիշեցնում ով ենք մենք՝ ու ինչքան ենք մասշտաբաւորուած՝ երեւանի բնակիչը գիտի քանի նիշ ա պէտք երեւանի հեռախօսահամարին։
իսկ դաշնեզերքում դու էսինչ համայնքի էսինչն ես, օգտանուն@հանգոյց, դու նշանակութիւն ունես, ինչպէս էն գիւղի դարբինը, կամ նշանակութիւն որ ունէիր մինչ ագրարային շրջանում։ (դա նաեւ արտայայտւում էր արտաքնապէս՝ մի կեաժ մարդու պատճառով մի երկու սերունդ անց ամբողջ համայնքը կարող էր դառնալ կեաժ, իսկ մեր մեծ աշխարհում դժուար թէ մի մարդ այդքան ազդեցիկ լինի)։
մենք սովոր ենք լինել փոքր ակուարիումի մեծ ձուկը, կամ գոնէ ձուկը, զի այդպէս ենք ապրել գրեթէ միշտ։
իթ աւելի արտօնեալ մարդիկ՝ օրինակ մանր ձեռներեցի զաւակները, աւելի են սովոր mesh֊ին, աւելի են սովոր հպարտութեանը եւ ուղղահայեացի մաս լինել չեն երազում։ իսկ սուպերմարկետի աշխատողն աւելի անյոյս ա՝ սովոր ա ուղղահայեացին, ելք չի տեսնում։
#ազատութիւն #ապակենտրոնացում #մասշտաբաւորում #ցանց #համացանց #դիզայն
տանը գործ ունենք անելու, հարցնում են՝ արե՞լ էք։
ասում ա՝ դէ տանը չէինք լինում, իսկ երբ լինում ենք՝ նորայրը հա գործ ա անում, ժամանակ չի եղել։
ասում են՝ կարո՞ղ ա արձակուրդ վերցնի։
ասում ա՝ դէ կարող ա, բայց պարզ չի՝ ինչի՞ց արձակուրդ վերցնի։
#զրոյց
ընկերոջ տան պատուհանից նայում եմ ամերիկեանի հետեւի նորակառոյցնեիր թաղամասին, ասում եմ՝ բայց էդ ինչ դառը կատակլիզմ ա, ոնց որ բնակելի թաղամաս նախագծուած չլինի, պարզապէս առանձնատներ լինեն, բայց՝ մի քանի յարկանի։
ընկերն ասում ա՝ ինձ աւելի շատ վհատեցնում ա իմ պատուհանի տակի կատակլիզմը։ իրա բազմաբնակարանային շէնքի դիմաց առանձնատուն ա։ ասում ա՝ եթէ էդ տան մօտ ուրիշի մեքենայ ա կանգնած լինում, ու էդ տան տէրը գայ, սիգնալ ա տալիս պահելով էդ կոճակը, առանց ընդհատումների, էնքան ժամանակ, մինչեւ էն մեքենայի տէրը չյայտնուի։ ու անկախ ժամից, լինի գիշեր թէ ցերեկ։ ու երբ էդ մարդը յայտնւում ա՝ դիմաւորում ա իրան՝ «արա դու ո՞վ ես որ էստեղ կանգնել ես» գոռալով։
ասում ա՝ ահաւոր մարդ ա, բնաւ հաճելի չի իրա շրջակայքում ապրելը։
իսկ ահագին ուշ մտանք սոնայի ծնողների մօտ։ ես, ինչպէս սովորաբար, կայանեցի փողոցում, ու շատ կտրուկ ահաւոր ուժեղ անձրեւ սկսուեց։ ասացի՝ լաւ, արի ես մտնեմ բակ, կիջնես մուտքի մօտ, ես էլ տեսնեմ՝ թէ բակում տեղ լինի, կը կայանեմ, թէ չէ՝ կը վերադարնամ էստեղ։
գնացինք, ու կայանելու տեղ կար։ բայց ի՞նչ տեղ էր՝ իրա ծնողների բազմաբնակարանայինի դիմացը էլի առանձնատուն ա։ ու էդ առանձնատան դարպասի մօտ երբեմն տեղ ա լինում։ ես գիտեմ որ իրանց դարպասի մօտ կանգնում են, զի իրանք սովորաբար տասին հաստատ տուն եկած են լինում։ կայանեցի, բարձրացանք։
իրանց տանն ասացի որ հարեւանի դարպասը փակել եմ։ ու մի պահ իրա հայրիկը նայեց, տեսաւ՝ սպասում ա էդ հարեւանը, եկել ա, ու չի կարողանում մտնել։ պատուհանից ասաց՝ սպասի, հիմա կիջնի կը տանի մեքենան։ էդ մարդը տէնց հանգիստ սպասում էր, մի անգամ սիգնալ չէր տուել։
ես իջայ, ասացի՝ կը ներէք, սովորաբար փողոցում եմ կայանում, բայց էսօր անձրեւ էր։ ասաց՝ խնդիր չկայ, էսա մտնեմ, դու էլի էստեղ կանգնի հանգիստ։
#քաղաք #մարդիկ #բակ #երեկոյ
մի հատ շուն կայ, անունը նախշուն ա։
ասում են՝ որովհետեւ նախ՝ ինքը շուն ա։
նաեւ նախշուն շուն ա։
#շուն #նախշուն
տէնց մարդիկ կան, որ ազգայնականութիւնս սպանում են։ մէկը նինան էր՝ իջեցրեց գրեթէ զրօյի։ մէկ էլ տէք համայնքի ժողովուրդը։ ուզում եմ ոչ մի ձեւ կապ չունենալ լիքը մարդու հետ։
մէկ էլ տխուր ա որ ազատ ու ապակենտրոն տեղերին ձգտում են կոնսպիրոլոգներ ու գաղտնիութեամբ են շատ հետաքրքրւում։ բայց ինձ թւում ա աւելի ռացիոնալ մտածող մարդիկ պիտի ձգտէին։ գուցէ դաւադրապաշտերը շատ չեն, պարզապէս շատ են երեւում։ չգիտեմ։