#barcampevn18 #զրոյց
#barcampevn18 #զրոյց
իմ երազներում իմ սիրածները միշտ ուրիշների կանայք են։ ու մենք իրար հանդէպ լաւ ենք ու հոգատար։ #երազ
այսօր ի դէպ դետեկտիւ էր, տեսնենք շարունակութիւն կը լինի՞, թէ չէ պարզ չի, շատ խճճուած ա։
էսօր հարցազրոյցներից յետոյ էլի շրջում էի հետանձրեւային երեւանով, սկզբից ոտքով, յետոյ մեքենայով՝ այսօր էն միւսն էր, ու շատ կարօտել եմ վարելուն։ համ էլ ինքը երկար ա, ու ինչքան ուշ տուն հասնես, այնքան մեծ հաւանականութիւն ա որ տեղ կը գտնես խցկուելու։ ու մտածեցի, որ էդ ահաւոր համարձակ էր՝ այն, ինչ ես տարիներ անում էի այդ յարաբերութեան համար։ ու չեմ ասում, որ համարձակը լաւ ա, գուցէ շատ յիմար ա։ բայց ես ինձ սխալ էի գնահատում, ես չէի ջոկում որ էդ համարձակ ա։ ու չէի ջոկում որ նա պարտադիր չի տենց համարձակ լինի։ մարդիկ գիւ ափ են անում, յուսահատւում են։ ես յիշում եմ ինչպէս եմ մի անգամ բրենչ սարքել, երկու շաբաթ տառապել, ու չնայած խնդիրը լուծել էի, այնքան բան էի կողքից կոտրել, որ երկու շաբաթ անց գիւ ափ արի, ու ջնջեցի բրենչը գրողի ծոցը։ բայց փաստօրէն տարիներ չէի յուսահատւում։ մարդկանց էլի կարեւոր ա լինում, բայց յուսահատւում են։ ու դէ չէի գնահատում որ նորմալ չի տարիներ աշխատելը ինչ֊որ բանի համար, նոյնիսկ եթէ այդ աշխատելը երբեմն նշանակում ա ոչ մի բան չանել։ էդ էլ ա բարդ։ այնպէս որ զգօն եղէք, որ ձեզ ճիշտ գնահատէք, որովհետեւ գուցէ եւ ուրիշներին աւելի լաւ կը գնահատէք։
ճանապարհների որակ՝ http://reports.weforum.org/global-competitiveness-index-2017-2018/competitiveness-rankings/#series=EOSQ057 #ճանապարհ
ու իմ նոր խցիկում այն ա հաւէս, որ խցիկը չես պտտում, որ փորթրէյթ/լենդսքէյփ մոդում նկարես, հետեւի մասն ես մենակ պտտում, իսկ խցիկը նոյն ձեւ ես պահում։
#խցիկ #rb67
շատ հաւէս ա որ նիկոլն ասում ա թէ կարգադրութիւն չեմ տալու՝ համակարգը պէտք ա աշխատի։ եթէ դատաւորների հետ հարցեր կան՝ արդե՞օք իրենք կարող են աշխատել, ապա միեւնոյն ժամանակ սա նշանակում ա որ քաղ․ հասարակութիւնը չպէտք ա թուլանայ՝ հա աշխատելու ա, իշխանութեանը հետեւելու ա, չթողնի փտել։
մի հատ մասիսի քաղաքապետ չեն կարողանում նստեցնել, ուզում էք ռոբերտի՞ն նստեցնեն։
#դատարան #հայաստան