2026-01-08-30393869

իմ կարգչի յիշողոթիւնը հիմնականում դիտարկիչն ա ծախսում։

այդ դիտարկչի յիշողութեան ծախը քչացնելու ոնց որ թէ լաւ ձեւ եմ գտել՝

mpv --ytdl=yes --ytdl-format=${QUALITY} $1

mpv֊ն գտնում ա PATH֊ի մէջ եղած yt-dlp֊ն ու իրանով ա նուագարկում։

յետոյ աւարտում ա, դուրս ա գալիս, ու յիշողութիւնը ազատւում ա։ հիմա մի քանի օր էսպէս եմ ապրում, ու տեսնում եմ որ swap չի օգտագործւում բնաւ։

եթէ

QUALITY=18

ապա նաեւ droid4֊ի վրայ ա ցոյց տալիս, նաեւ n900֊ի վրայ ա ցոյց տալիս։

սա՝

QUALITY="bestvideo+bestaudio"

ամենաբարձր որակի համար ա։

տարբեր այլ փորձեր եմ արել, օրինակ՝

1080p՝

QUALITY='bv*[vcodec^=avc1][height<=1080]+ba[acodec^=mp4a]'

720p՝

QUALITY='bv*[vcodec^=avc1][height<=720]+ba[acodec^=mp4a]'

360p՝

QUALITY="bv*[vcodec^=avc1][height<=360]+ba[acodec^=mp4a]"

240p՝

QUALITY='bv*[vcodec^=avc1][height<=240]+ba[acodec^=mp4a]'

144p՝

QUALITY="bestvideo[height<=360][vcodec^=avc1]/best[height<=360]"

բայց ոնց հասկանում եմ QUALITY=18֊ը էնպիսի ստանդարտ ա որ երկաթի դեկոդերները կարող են գործն իրենց վրայ վերցնել։ ու նոյն droid4֊ի վրայ աւելի լաւ ա աշխատում, քան 144p֊ն, օրինակ։

մինչ էս փորձելը, փորձում էի mplayer֊ով։

yt-dlp --buffer-size 128 -f ${QUALITY} $1 -o - | mplayer -af scaletempo -lavdopts lowres=1:fast:skiploopfilter=all -cache 8192 -vo xv -

բայց mplayer֊ի նկատմամբ ամբողջ սիրով յանդերձ՝ mpv֊ն աւելի լաւ ա աշխատում։

հա՛, scaletempo֊ն պէտք ա նրա համար, որ երբ արագացնես֊դանդաղեցնես, չբարձրանայ֊իջնի տոնայնութիւնը։ բայց mplayer֊ի դէպքում աշխատում ա միայն մինչեւ x2, իսկ այ mpv֊ին էսպիսի օպցիա պէտք չի, լռելեայն էդպէս ա, ու ես նկատեցի, որ շատ նիւթեր կարող եմ լսել x2.5 արագութեամբ։

#դիտարկիչ #վիդեօ #յիշողութիւն #լինուքս #տեք #տեքնոլոգիաներ #համացանց #ազատութիւն #խնայողութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ դիտարկիչ  վիդեօ  յիշողութիւն  լինուքս  տեք  տեքնոլոգիաներ  համացանց  ազատութիւն  խնայողութիւն