2024-08-20-24688745

այստեղ @hal9000@xn–69aa8bzb.xn–y9a3aq ֊ը հրապարակել ա հայերէն եւ կիւրեղատառ ֆոնտեր pebble ժամացոյցների համար։

շատ անհրաժեշտ ռեսուրս ա pebble սիրողների համար՝ ես էդպիսի չորս հոգի անձամբ գիտեմ, որ էսօր pebble են օգտագործում։

կայքը նկարագրում ա ինչպէս ֆոնտերը տեղակայել, բայց դա այլեւս չի ստացւում, առնուազն մի քանի անդրոիդի վրայ ինչ ես փորձել եմ։ խնդիրն այն ա, որ նոյնիսկ total commander֊ով ինչ փորձում ես՝ pebble յաւելուածը ցանկի մէջ չի յայտնւում, որ դրանով բացես էդ մեր նիշքը։

որոշ ժամանակ տառապելուց յետոյ, վերջապէս կարողացայ դա անել միայն ու միայն այս եղանակով՝ total commander օգտագործելով՝

նախ, գտնում ենք ներբեռնուած նիշքը՝ arm_cyr.pbl, total commander֊ում՝

հիմա պէտք ա սեղմել վերեւի աջի երեք կէտիկը, ու ընտրել՝ configure՝

ընտրել internal associations՝

կը տեսնենք դատարկ ցանկ՝

սեղմենք new association՝

պէտք ա ներմուծել ֆայլի ընդլայնում՝

գրում ենք՝ play:.pbl

ու նշում ենք Command: Play (foreground)՝

հիմա պէտք ա սեղմել ներքեւի քառակուսին՝ պատկերակը՝

յետոյ ընտրել Installed apps՝

ու էս ցանկում վերջապէս Pebble յաւելուածը կը յայտնուի՝

ահա, հիմա երբ ընտրեցինք, պատկերակը մերն ա՝

OK, APPLY

հիմա երկար պահում ենք arm_cyr.pbl նիշքի վրայ, ու ընտրում՝ Open with՝

բայց էս ցանկում Pebble յաւելուածը չկայ՝

էստեղ նշում ենք file://url չէքսոքսը՝

ու ահա, Pebble ֊ը յայտնուեց, ընտրե՛նք՝

եւ խնդրեմ՝

ահա, էսպէս կարելի ա էսօր՝ 2024 թուին աւելացնել տառատեսակ Pebble ժամացոյցի մէջ։

եթէ total commander֊ը գոյութիւն չունենար, ինձ թւում ա դա հնարաւոր չէր լինի։

#pebble #total_commander #android #փեբլ #անդրոիդ #ժամացոյց #էկրանահան #տառատեսակ #հայերէն #կիւրեղատառ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ pebble  total_commander  android  փեբլ  անդրոիդ  ժամացոյց  էկրանահան  տառատեսակ  հայերէն  կիւրեղատառ