2023-09-10-19860974

էդ անէկդոտը գուցէ գիտէք, երբ այլմոլորակայինները գալիս են երկիր… ռուսական անէկդոտ ա, էդ պատճառով տեսնում են որ ամէնը վատ ա, ճանապարհները նորոգած չեն, տները հազիւ են կանգնած, էսա կը փլուեն, ասում են մարդկանց՝ էդ ինչի՞ ա էդքան վատ ձեզ մօտ, ինչո՞վ օգնենք։ մարդիկ էլ ասում են՝ փող չունենք, դրանից ա տէնց։ այլմոլորակայիններն էլ ասում են՝ էս ի՞նչ տէնց ռեսուրս ա էդ փողը, կարո՞ղ ա ինչ֊որ տեղից գտնենք բերենք։ մարդիկ էլ ասում են՝ չէ, էդ մենք ենք տպում։ այլմոլորակայինները մտածում֊մտածում են, ու ջնջում են մարդկանց բանական կենդանիների ցանկից։

ռուսական ա, ու գուցէ ձախոտ էլ ա, զի յղում ա նրան թէ կապիտալիզմն ա տէնց համակարգ։

բայց ուզում եմ ասել էսպէս՝ տիեզերքում կայ ահռելի քանակի էներգիա։ արեւն էլ ա տալիս ահռելի քանակի էներգիա։

ու եթէ էդ էներգիան կոնուերտացնել դոլարի էսօրուայ կուրսով՝ կիլովատի համար՝ անպատկերացնելի գումարներ կը լինեն։

մենք ունենք ձրի էներգիա, որն ահաւոր շատ ա։

խնդիրն էն ա որ էդ էներգիան մենք կարողանում ենք օգտագործել միայն նրանից յետոյ որ այն որոշակի փոփոխութիւնների ա ենթարկւում մեզ մօտ, երկրում։ օրինակ՝ մենք կարող ենք ստանալ էլեկտրաէներգիա եւ սնել մեր տները՝ բայց առնուազն պէտք են արեւային էլեմենտներ, որ արտադրուած են էստեղ։ մենք կարող ենք խմել կաթ, կամ աւելի լաւ ա՝ դրանից ստացուած մածուն կամ կեֆիր, բայց կաթի համար մեզ պէտք ա կովը։ կովին պէտք ա խոտը։ եւ այլն։

փողն էլ աբստրակցիա ա էն ամէնի ինչ հնարաւոր ա ստեղծել երկրի վրայ։

ոչ մի այլմոլորակային չի կարող մեզ օգնել զի այն ինչ մեզ պէտք ա՝ ստեղծում ենք մենք, ու ստեղծում ենք էստեղ։

#տիեզերք #կատակ #կապիտալիզմ #մարդիկ #մոլորակ #անկապ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ տիեզերք  կատակ  կապիտալիզմ  մարդիկ  մոլորակ  անկապ