2023-06-05-18550656

ես ահագին անյոյս մարդ եմ։ հիմնականում, կարծում եմ՝ օգնում ա։ զի չեմ սպասում որ օրինակ էս պարկինգից լաւը կը գտնեմ, իսկ եթէ եւ իսկապէս կայ, գիտեմ որ հաւանականութիւնը քիչ ա, ու օկ եմ որ աւելի յարմար տեղ չկայանեմ։ գիտեմ որ միամիտ ա մտածել որ խցանման մէջ չեմ ընկնի։ էդ նաեւ մետաֆորաներ են։

բայց մտածեցի, իմ անյոյսութիւնը էսօր աւելի քիչ ա։

օրինակ, քսան տարի առաջ ռուսաստան տեղ մագիստրատուրայում էի սովորում, գնացել էի առաջին կիսամեակի գումարը ձեռքս, վճարել էի, ընդունուել։ երկրորդ կիսամեակի գումարը չկարողացայ վաստակել։ երկու տեղում աշխատում էի, գժւում էի, մի պահ մի շաբաթ գլխացաւերով մեռնում էի չքնելուց, բայց չկարողացայ։

քննութիւններին «դոպուսկս» փակել էին։ ամէն դէպքում բոլոր քննութիւններին գնացի, յանձնեցի, խնդրեցի դասախօսներին իրենց մօտ նշեն, կամ յիշեն որ յանձնել եմ, ու երբ կարողանամ վճարել, էլ առանձին չգամ առարկան յանձնելու։

յետոյ էլի չկարողացայ, իհարկէ, վճարել։ ասացին՝ գրի դիմում, որ հետաձգեն վճարդ։ չեմ յիշում մինչ երբ հետաձգեն։ ու ինչպէս դա կօգնէր որ էս սեմեստրի գնահատականները արձանագրուէին։ չհարցրի, երեւի։ գրեցի, թողեցի։

էլ չերեւացի համալսարանում, ակնյայտ էր ինձ՝ դուրս եմ մնացել։

մի երկու անգամ մի աղջիկ եմ տեսել մեր խմբի՞ց, ասում էր՝ էսինչը ասել էր իրեն մօտենաս։ ինչ֊որ պաշտօնեայ համալսարանի, չեմ յիշում։ ես մտածել էի՝ գրադարանում չվերադարձրած գրքեր ունեմ՝ որ որոշել էի ինձ պահել, գոնէ մի խեր մնար էդ համալսարանից, մտածել էի՝ գրքերն են ուզում վերադարձնեմ։

հիմա մտածում եմ, երեւի ուզում էին մի ձեւ գտնել ինձ օգնելու։ ճիշտ ա, չեմ կարծում որ կը գտնէին, բայց գուցէ դա էր իրենց մտքին։

էն ժամանակ համոզուած էի որ իրենց ուզածը գրքերն են, ու իհարկէ երբեք չմօտեցայ, վերադարձայ երեւան չաւարտած։

դա իմ երկրորդ չաւարտած մասթերսն էր, առաջինը երեւանում թողեցի որ գնամ ռդ։ ընդհանուր չորս հատ չեմ աւարտել։

#անկապ #մարդիկ #պատմութիւն #չգիտեմ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ  մարդիկ  պատմութիւն  չգիտեմ