2023-04-12-18031514

ուրեմն ինտերնետներում խօսակցութիւններ կան, որ հին ccd սենսորների գոյները «լաւն են»։ գոյներն իսկապէս այլ են, բայց դա ccd֊ից չի՝ նրանից ա որ բայերի մատրիցը այլ ձեւ էր՝ առաջ ամէն գոյնի ֆիլտրը թողնում էր շատ աւելի նեղ գոյնի սպեկտր, քան էսօր։ օրինակ, կանաչը թողնում էր կանաչ կանաչ, եւ կանաչակապոյտը չէր անցնի։ իսկ էսօր աւելի լայն սպեկտր ա թողնում, կանաչագրեթէկապոյտը անցնում ա։

ըստ երեւոյթին նրա համար ա, որ աւելի ճիշտ, ու աւելի մարդուն հաճելի գոյներ ստացուեն։

եւ ահա ձեզ օրինակ, ես ունեմ canon g1 — առաջին սերնդի, բաւական առաջադէմ point and shoot խցիկ։ ունի 3.3 մեգապիքսել սենսոր։ շատ հաստ եւ հաւէսն ա։ (:

ահա թէ ինչ ա ստացւում իրանով՝

զըռ կանաչ։ (:

անց կացնենք սենսիայի lut֊ով՝

արդէն կարելի ա նայել։

կամ էստեղ ինչ պայծառ են՝

ու ապա աստիայի lut֊ը կիրառելուց յետոյ՝

ու տէնց։

#ֆոտո #ֆոտօ #լուսանկարչութիւն #լուսանկարներ #գոյն #տեք #խցիկ #պատմութիւն #դիզայն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ֆոտո  ֆոտօ  լուսանկարչութիւն  լուսանկարներ  գոյն  տեք  խցիկ  պատմութիւն  դիզայն