իհարկէ, կան մարդիկ որ տտ֊ով չեն հետաքրքրուած, ու ոչ մի բանով էլ չեն հետաքրքրուած, ու այդ պատճառով չգիտեն՝ ի՞նչ կարելի ա անել։
բայց եւ կան նրանք, որ հետաքրքրուած են, բայց կրկին չգիտեն՝ ի՞նչ կարելի ա անել։
մտածում են թէ ինչ անել։
ու ես մտածում եմ՝ ի՞նչ կարելի ա անել, որ իրենք զգան ինչ ա կարելի անել։
եւ ի՞նչն ա խոչընդոտում որ իրանք իմանան։
խոչընդոտում ա, ընդհանուր առմամբ՝ բաւարարուածութիւնը։
իսկ բաւարարուածութեանը մասնաւորապէս նպաստում ա ուինդոուսը։
էդ մարդիկ քշում են ուինդոուս, ու տարիների ընթացքում ստեղծել են իրենց համար կիրառելի միջավայրեր։
իրենք ունեն գործիքներ, որոնց սովոր են՝ դրանք ընտրել են ուինդոուսում հասանելի գործիքներից։ դրանցից շատերը՝ սեփականատիրական եւ պիրատած։
իրենք սովոր են այդ գործիքներին, որովհետեւ այդ գործիքներն էին տեսանելի։
ու իրենց բնաւ չի մտահոգում, որ գործիքները պիրատած են։
այդ շրջանակում շատ կարեւոր ա յիշատակել կախուածութեան հասկացութիւնը։
ուինդոուսը լրիւ խելացի մարդկանց կողմից ընկալւում ա որպէս ինչ֊որ բան, որը չի ստեղծում աւելորդ կախուածութիւններ, աւելորդ խնդիրներ։
ես ու էդ մարդիկ, որ չգիտեն ինչ անել՝ գալիս ենք նման տեղից, ունենք նման մտածողութիւն։
ես ուզում եմ չստեղծել կախուածութիւն, ու փորձում եմ օգտագործել կատարեալ դէպքում այն, ինչ ես կարող եմ գրել, իսկ պրակտիկօրէն գոնէ այն, ինչ կարող եմ շինել։
իրենք՝ այն, ինչ հաւաքել են։ ֆլեշկայի վրայ ունեցած էսինչ վարկածի էս ծրագրակազմը ու էնինչ վարկածի էն ծրագրակազմը՝ քրեքերով, ստեղծում են ապահովութեան, կոմֆորտի, ու վերահսկողութեան զգացողութիւն։
իսկ որ հնարաւոր ա օգտուել նրանով ինչ ինքդ կարող ես գրել՝ դա չեն պատկերացնի։ պարզապէս հնարաւոր չի թւում։
ի՞նչ անել, որ հնարաւոր թուայ։
երբ ես տեսնում եմ, դիցուք անդրանիկն օգտագործում ա սեփականատիրական ծրագիր, ես ունենում եմ կրեատիւ մղում՝ նման մի ծրագիր գրել, բայց ազատ։ ու տալ իրան, ասել՝ ահա, օգտագործիր։
որովհետեւ ես գիտեմ, որ նախ բաւարարուած չեմ ծրագրով, որը չեմ կարող շինել, երկրորդը՝ կարող եմ գրել։
իրենք արդէն բաւարարուած են՝ ունեն ծրագիրը, քրեքը ֆլեշկայի վրայ։
ազատութեան մասին զրոյցները շատ կրօնական են ընկալւում։
պէտք ա մարդը զգայ, որ այն, ինչ թւում ա վերահսկելի՝ իրականում չի։
ու ամէն սեմեստր պայծառ եւ առաջադէմ երեխաներ տեսնելիս ես հա մտածում եմ այդ մասին՝ ի՞նչ անել, որ իրենք իմանան ինչ ա կարելի անել։
գրել էսպիսի ծրագրից, որ օգտագործում են՝ շարժառիթ չունեն զի այդ ծրագիրն, իրենց պատկերացմամբ արդէն ունեն՝ օգտագործում են, ֆլեշկայի վրայ ա։
լինուքսի անցնելը այդ մարդկանց համար շատ բարդ քայլ ա՝ նշանակում ա այդ տարիներով ստեղծուած կոմֆորտից եւ վերահսկողութեան զգացողութիւնից զրկուել։ դասերին զուգահեռ նման էքսպերիմենտի մասին ոչ ոք չի մտածի։
ոչ մի լաւ լուծում չեմ կարողանում մտածել։ արդէն վաղուց։ ու երեւի չկայ այդ լուծումը։
այսինքն կան մտքեր, բայց դրանք նման են հայկական եօթիւբի եթերում հնչող բազմաթիւ յանճարէղ մտքերի՝ պէտք ա սէնց անել, կամ պէտք էր սէնց արուէր վաղուց։
էսօր ի՞նչ անել, որն իրատեսական ա։ ո՞նց խօսել, ո՞նց հասցնել խելացի մարդու միտք, որը շատ դիսկոմֆորտ միտք ա՝ որ իրենք իրականում չունեն յարմարաւէտութիւն ու իրավիճակի վերահսկողութիւն։
այդ ժամանակ ստեղծագործական դրայւը կարող ա ազատուել՝ յայտնուելու են բարդ աշխարհում, ուր պարզւում ա ամէն ինչ լուծուած չի, ու պէտք ա լիքը գործ անել։ ոչ միայն ցածր մակարդակի՝ ամէն տեսակ գործ կայ։
#կրթութիւն #մարդիկ #ազատութիւն #անկապ