2022-09-18-14171442

հիմա ընկերոջս տանն եմ, ստեղ «ալէքսա» սարքն ա դրուած, խնդրեցի անջատեմ որ կարգիչս միացնեմ, վիդեօ ռենդեր անեմ։

«ալեքսա» բառը երբ ասում էի՝ էդ սարքի վրայ վերեւից կապոյտ օղակ էր վառւում, իրա անունը լսում ա, գլուխը բարձրացնում ա։ (:

մէկ էլ սկսեց երգել, կիթառով, տղայի ձայնով, որ այ ինձ թողեցիք առանց վայֆայ, բայց ես չեմ բողոքում, ու նման բաներ, շատ ծիծաղելի, ու ես ընթացքում իրան անջատեցի։

ասին՝ «խեեեղճը»։

իսկ ես մտածեցի որ կուզէի գնալ ժամանակի մէջ հետ, գտնել օրուելին, ապացուցել իրան որ ես ապագայից եմ մի ձեւ, ու պատմել, որ այդ լսող հեռուստացոյցը, որի մասին նա գրել ա, մարդիկ հաճոյքով իրենք են դնում իրենց տանը, իրենք են փող հաւաքում որ առնեն, ու չեն էլ անջատում, իսկ երբ անջատում ես՝ ասում են՝ «խեեղճը», ու վերաբերւում իրան որպէս տնային կենդանու գրեթէ։ (:

#վերայսկողութիւն #քաղաքականութիւն #պատմութիւն #օրուել #գիրք #1984 #հակաուտոպիա #համացանց #ալէքսա #ամազօն #երգ ##

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ վերայսկողութիւն  քաղաքականութիւն  պատմութիւն  օրուել  գիրք  1984  հակաուտոպիա  համացանց  ալէքսա  ամազօն  երգ