2022-09-02-13841937

ես ունէի երեք sailfish — առաջինը jolla հեռախօսի վրայ։ երկրորդը՝ xperia֊ի վրայ։ ու երրորդը՝ pinephone֊ի։

jolla֊ի sailfish֊ը չի թարմացւում։ ու շատ նոր ծրագրեր դրա վրայ չեն աշխատում։ փորձել եմ խնդիրների որոշ մասը լուծել, բայց մէկ ա ամէն կայք չի բացւում, ու մէկ ա համակարգը հին ա, ու յաւելուածների զգալի մասի նոր վարկածները դրա վրայ չեն աշխատում։

կարող եմ օգտագործել ոնց կայ։ օրինակ խցիկը՝ կարող եմ նկար անել, lut կիրառել։

xperia֊ն այլեւս չեմ օգտագործում՝ երկաթի խնդիրների պատճառով։

ու ամբողջ տան պանակս տեղափոխել էի pinephone֊ի մէջ, ուր, պարզուեց, սէյլֆիշը բաւական թեթեւ ու արագ աշխատում ա։ ու թարմ ա՝ նոր վարկածներն աշխատում են։

բայց ամէն դէպքում #սէյլֆիշ պիտակով բաւական անդրադարձել եմ տարբեր խնդիրներին, օրինակ այս կամ այս գրառումներում։

քանի որ 2fa֊ն տիգրանի օգնութեամբ աշխատեցրի oathtool֊ով, արդէն ինձ ոչ մի բան չէր կապում «սէյլֆիշին», բացի նոթերից։

չաթում հարցրի, մէկն ասաց՝ բեքափ արա։ բեքափ արեց իրանը, տեսաւ որ բեքափի մէջ սեղմած նիշք ա, դա էլ բացեց՝ ոնց որ sql հրամաններով ֆայլ էր՝ որը ստեղծում ա տուեալների բազան։

ես էլ փորձեցի «բեքափ» անել, բայց տանը չէի ու ինձ մօտ «սդ քարտ» չկար, իսկ իրա լռելեայն գրաֆիկական «բեքափ» անող գործիքին չկարողացայ համոզել, որ օրինակ /tmp֊ի մէջ գցի։

այլ խորհուրդ չաթից՝ «շէյրիր մէյլով», բայց ես ունէի 290 նոթեր։ նշանակում ա՝ էդքան անգամ շէյր անել, ուղարկել մէյլով։

դէ կամ էդքան անգամ պատճէնել֊փակցնել։

նոթերի տուեալների բազայի ֆայլի տեղն առաջ այլ էր, հիմա՝ այլ։

բայց ամէն դէպքում, ֆայլը գցել էի փայնֆոնի մէջ, ու նոթերս էնտեղ ունէի։

էս անգամ նիշքը գտայ էստեղ՝ ~/.local/share/com.jolla/notes/QML/OfflineStorage/Databases/8b63c31a7656301b3f7bcbbfef8a2b6f.sqlite, ու օգտատիրոջ անունն այլեւս nemo չի, այլ դախացել ա՝ defaultuser ա։

նիշքը տեղափոխեցի կարգչիս մէջ, ու սկսեցի փորձեր անել։

այս կայքում լաւ նկարագրուած էր, ինչպէս օգտուել sqlite3գործիքով։

արեցի .tables, տեսայ մի աղիւսակ ա, անունը՝ notes։

ապա պարզուեց էսքան պարզ էր՝

sqlite3  <file>.sqlite "select * from notes;" > notes.txt

ու ես ունեմ ամէնը տեքստ ֆայլի մէջ։

այսպիսի տեսք ունի՝

3|#88cc00|պտղաւան գիւղի մուտքի (ելքի՞) մօտ, բագրատաշէնի կողմից, կայ «վրացական ապպա» անելու տեղ, ու փոքրիկ խանութ, որի վրայ թխուածք ա նկարուած։

երբ մտայ, նէ՛նց համով խաչապուրիի հոտ էր, ու պէտք ա ասել, պարզուեց ահագին լաւ խաչապուրի են թխում։

էնտեղով անցնէք՝ անպայման փորձէք։

#պտղաւան #թխուածք #խաչապուրի
4|#ccbb00|SPIRATONE PLURA-COAT 20mm f2.8
Serial: No. 212314

Camera:
Nikon N2000
Serial: 2346550

(էս ինձնից թիֆլիսում գողացած նիկոնի ու ոսպնեակի սերիալ համարներն էին, որ միայն «մագնոլիայում» թողեցի, այլ խանութների հետ չկարողացայ կապ հաստատել, զի միայն «ֆէյսբուքում» կամ «ինստայում» էին։)

ընթացքում չաթում յուշեցին որ գրաֆիկական «բեքափ» անող գործիքի փոխարէն կարելի ա օգտագործել sqlite֊ի dump հրամանը։ դրանով էլ փորձեցի, ու ստացայ այսպիսի նիշք՝

PRAGMA foreign_keys=OFF;
BEGIN TRANSACTION;
CREATE TABLE notes (pagenr INTEGER, color TEXT, body TEXT);
INSERT INTO notes VALUES(3,'#88cc00',replace('պտղաւան գիւղի մուտքի (ելքի՞) մօտ, բագրատաշէնի կողմից, կայ «վրացական ապպա» անելու տեղ, ու փոքրիկ խանութ, որի վրայ թխուածք ա նկարուած։\n\nերբ մտայ, նէ՛նց համով խաչապուրիի հոտ էր, ու պէտք ա ասել, պարզուեց ահագին լաւ խաչապուրի են թխում։\n\nէնտեղով անցնէք՝ անպայման փորձէք։\n\n#պտղաւան #թխուածք #խաչապուրի','\n',char(10)));
INSERT INTO notes VALUES(4,'#ccbb00',replace('SPIRATONE PLURA-COAT 20mm f2.8\nSerial: No. 212314\n\nCamera:\nNikon N2000\nSerial: 2346550\n\n\n\n','\n',char(10)));
INSERT INTO notes VALUES(5,'#cc7700',replace('փորձեցի

դէ, իմ առաջին ստացածն աւելի կիրառելի էր՝ կարող եմ ֆայլը բացել, փնտրել առանց աւելորդ աղմուկի։ բայց հետաքրքիր էր էս տեսքին էլ ծանօթանալը։

ահա, պէտք լինի սէյլֆիշի նոթեր արտահանել, մարդ ես, գուցէ օգտակար լինի։

ու տէնց։

#սէյլֆիշ #կոնսոլ #լինուքս #տեք #անկապ #պատմութիւն #աւտոմատացում #սարք #տուեալների_բազաներ #տբ #օհ #օպերացիոն_համակարգեր

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ սէյլֆիշ  88cc00|պտղաւան  պտղաւան  թխուածք  խաչապուրի  ccbb00|SPIRATONE  88cc00  պտղաւան  թխուածք  խաչապուրի  ccbb00  cc7700  սէյլֆիշ  կոնսոլ  լինուքս  տեք  անկապ  պատմութիւն  աւտոմատացում  սարք  տուեալների_բազաներ  տբ  օհ  օպերացիոն_համակարգեր