ես շատ ուշ եմ ունեցել առաջին յարաբերութիւն։ իմ շրջապատի «նորմալ» մարդկանցից մի տաս տարի ուշ։
ինձ թւում ա, պատճառներից մէկն այն ա, որ ես չգիտակցուած, չձեւակերպուած զգացողութիւն ունէի, ջոկել էի, որ յարաբերութիւնը էմոցիոնալ ուժեղ ներդրում ա։
ու եթէ այն տապալուի՝ էմոցիոնալ դատարկութիւն ա գալու։ զի սպառուել ես, ու շատ բարդ ա՝ կրկին փորձելը։
գուցէ ես դա զգացել եմ, զի կորցրել եմ շո՞ւն։ չգիտեմ։
իսկ ինչի՞ պիտի չտապալուի՝ պատահաբար չի որ սովորաբար առաջին յարաբերութիւնները չեն ստացւում՝ մարդիկ իրենք իրենց դեռ չգիտեն, իրենց պահանջները չգիտեն, իրենց մտքով էլ չի անցնում ինչ կարող են երէսել, որի հետ օկ չեն լինի, կամ էլ՝ պիտի ժամանակ անցնի, որ ջոկեն, որ գուցէ նեղմիտ են, ու այդ նոյն բանի հետ յիմարութիւն ա օկ չլինելը։
եւ դա ոչ միայն ռոմանտիկ յարաբերութիւններին ա յատուկ՝ ինչքա՜ն շատ ա լինում, երեխաներն իրար հետ լաւ են, խաղում են, իսկ երբ մեծանում են, ձեւաւորւում, տարբեր ձգտումներ են ունենում, իրար կապող բան աւելի քիչ են ունենում, ու տէնց հեռանում են։ վաղ ռոմանտիկի ժամանակ էլ՝ ձգտումները դեռ պարզ չեն, արժէքները դեռ չեն ձեւաւորուել, եւ ամէնը կարող ա անհամատեղելի լինի։
ու յարաբերութեանը գնալը՝ ահաւոր համարձակ քայլ ա։ որի համար, երեւի եւ պէտք ա այդ ուժեղ եւ որպէս կանոն բաւական անհիմն՝ սիրահարուածութիւնը։
նաեւ, երեւի բոլորս էլ նկատել ենք՝ այն մարդիկ, որ աւելի զարգացած են՝ աւելի բարդ են սիրահարւում։ ի՞նչը պիտի ձգի, որ, պարզ օրինակ՝ չէ՞ք կարողանալու այն յօդուածը քննարկել, զի նա այդ յօդուածը ոչ կարդացել ա, ոչ էլ կարող ես համոզել որ կարդա՞յ։ եւ ինչի՞ համոզել՝ թող նա իր ձեւով լինի, ու իրեն հարազատ մարդկանց գտնի։
ու ֆիլմերում էլ՝ մարդիկ սովորաբար անկապ չեն գնում յարաբերութիւնների՝ դա այդպէս ստացւում ա։
միւս կողմից՝ յարաբերութիւն չփորձելով՝ քեզ էլ չես հասկանում, չես իմանում քեզ՝ յարաբերութեան մէջ։ ու յարաբերութեան համար հմտութիւններ չես ունենում։
ու այդպէս մարդիկ դատապարտուած են էմոցիոնալ ներդրումների շարքի, սպառուելու, վատ լինելու, յետոյ կրկին փորձի, յետոյ կրկին՝ տապալման, ու այդ ամէն անգամ՝ յուզական սպառուածութեան։ երեւի միակ ելքն որ տեսնում եմ՝ շատ շփուելն ա, շատ ծանօթներ ունենալն ա, որը կօգնի՝ եւ ինքդ քեզ գնահատել, եւ ինքդ քեզ հասկանալ, եւ յարաբերութիւնների հմտութիւններ ձեռք բերել։
մեկուսացուածներն աւելի են հակուած՝ եւ կախեալ յարաբերութիւնների՝ զի իրենց աշխարհում առանց պարտնեօր լրիւ մենակ են մնալու, իսկ դա սարսափելի ա, եւ տոքսիկ յարաբերութիւնների՝ զի բաւական շփման հմտութիւններ չունեն՝ եւ տոքսիկ յարաբերութիւնների մէջ սովորում են մնալ։ չեմ ընդհանրացնում՝ բայց շատ ծանօթ շաբլոն ա։
այդ պատճառով, երեւի, դժուար եմ գնում յարաբերութիւնների՝ զգացել եմ որ չեմ ուզում սպառուել՝ ես այդքան ներուժ չունեմ։ ես իմ հանդէպ հոգատարութիւն եմ համարում՝ իմ՝ յարաբերութիւնների չգնալը։ եւ առհասարակ, ես շատ ոգեւորուող մարդ չեմ։
ինձ «i would prefer not to»֊ն շատ հոգեհարազատ ա։
էսօր էլ չեմ հասկանում նրանց, որ բաւական յաճախ, համարձակ մտնում են նոր յարաբերութիւններ։ ինչ է՛լ ուժ, համառութիւն, հաւատ ունեն։ ո՞րտեղից։
սա, ի դէպ, վերաբերում ա ոչ միայն մարդկանց հետ յարաբերութիւնների՝ ես էմոցիոնալ ջանք եմ դնում եւ աշխատանքի մէջ։ դա վերաբերում ա տան հետ յարաբերութեանը՝ տունն ես յարմարեցնում քեզ, նա ա քեզ յարմարւում։ քաղաքի հետ յարաբերութեան՝ դա էլ ա տունդ, ջանք ես դնում քաղաքի մէջ, մանաւանդ երբ փոքր ա քաղաքը՝ դա տեսանելի ա։
ես շատ զգոյշ եմ սկսում սէրն իրականացնել, նիւթաւորել, ռենդերել։ ու շատ զգոյշ եմ սկսում ներդրումներ անել։
ու առհասարակ՝ բարդ ա մարդ լինելը։ ապշելու կենդանիներ ենք՝ իւրաքանչիւրն ունի սպանիչ ուղեղ, դրսեւորում ա անհաւատալու յատկութիւններ, միւս կողմից՝ կեցութիւնն ա բարդ, յարաբերութիւնները, մի հատ էլ պատերազմներ են լինում։
երբ մարդիկ առցանց վատ են՝ կարող էք ինդքներդ փորձել վիճակագրութիւն հաւաքել՝ յարաբերութիւնների մասին ա հիմնականում։
ծնողներ, ըկներներ, պարտնեօրներ։ ու դէ հազուադէպ են ծայրայեղ դէպքերը՝ մահեր, հիւանդութիւններ։
հիմա, ոնց որ, մի քիչ խելքներս գլուխներս ենք հաւաքել, մի քիչ քիչ ենք պատերազմում։ մի քիչ լաւացրել ենք մեր վիճակը։ զի մարդիկ են, որ չեն կարողանում, պատրաստ չեն լաւ կեանքի՝ պիտի աւելի շատ ուզեն, քան կարող են մարսել, եւ երբեք չզիջեն, «մինչեւ վերջ»։ այդ էլ պատճառներից մէկն ա որ վերջը, բնականաբար, հասնում ա։
ու տէնց։
#մարդիկ #յարաբերութիւններ #կեցութիւն #անկապ