2021-02-05-868536

այս նիւթն էի կիսել օրեր առաջ՝ նոր կապիտալիզմի մոդելի մասին։

#կապիտալիզմ #չինաստան #աշխարհ #բարեկեցութիւն

նիւթը մարսելով զգացի, որ պատմական արդարութեան մեկնաբանութիւն եմ տալիս՝ այն, որ արեւմուտքի միջին շերտի կեանքը չբարելաւուեց՝ կայսերականութիւնից ա՝ նրանից ա, որ ժամանակին նաեւ չինաստանն են ճնշած պահել, ու հիմա չինաստանը երբ խելքը գլուխը հաւաքեց՝ դարձաւ էժան աշխատաշուկայ։

ու որ բնաւ հեռախես չէր կայսերական վարքագիծը։ դրա համար էլ պէտք ա վճարէին, եւ վճարեցին, եւ վճարում են։

ու գուցէ բրիտանացիներն են ճնշել, բայց այսօր ամերիկացիներն են վճարում, որ էնքան էլ չեն նոյնականանում բրիտանիայի ու հին կայսերական ձգտումների հետ, բայց ամէն դէպքում՝ արեւմտեան քաղաքակրթութիւնն ա վճարել արեւմտեան կայսերականութեան համար։

#կայսրութիւն #կայսերականութիւն #արեւմուտք #արդարութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ կապիտալիզմ  չինաստան  աշխարհ  բարեկեցութիւն  կայսրութիւն  կայսերականութիւն  արեւմուտք  արդարութիւն