2020-10-27-4606705

ապշելու ա, ինչքան ա կարեւոր շուկան ու տնտեսութիւնը։

ես վաղուց զգում էի, որ ազատ ծրագրակազմի շարժումը կարող էր կենսունակ լինել հէնց ամն֊ում, որովհետեւ այդ առաջին ազատ ծա֊ի նմուշները պահանջուած էին, իսկ հեղինակները վատ չէին վաստակում իրենց գրածի տեք․ աջակցութեամբ՝ ազատ ծա աճեցնելու համար պէտք էր զարգացած տնտեսութեան պարարտ հողը։

եւ ահա իմացայ ինչպէս ծնուեց ռուսական «էմբոքս» օպերացիոն համակարգը՝ ինչ֊որ մարդիկ ունէին լինուքսի տակ գրած֊աշխատւղ կոդ, եւ համակարգը պիտի սերտիֆիկացիա անցնէր մինչեւ արդիւնաբերութիւնում ներդրուելը։

բաւական շուտ պարզ եղաւ որ չի լինի լինուքս միջուկը կտրել էնքան, որ տողերի քանակը կրճատուի էն չափով որ լինի այն սերտիֆիկացիա անել ռդ֊ում։

ապա յիշեցին ծանօթների մասին որ ունէին աւտոմատացում կառաւարող կոդ, որն ունէր օհ֊ի մի երկու հատկանիշ եւ առաջարկեցին նախագծողներին դարձնել այն օհ եւ սերտիֆիկացիա անցնել։

նախագծողներն իրենք էլ չէին սպասում որ իրենց գրածն ինչ֊որ մէկին պէտք կը գայ այնչափ, որ կը դառնայ օհ։

այսպէս շուկան, տնտեսութիւնը, կապերը եւ լուծումների պահանջը ստեղծեցին մի նոր նախագիծ։

իսկ մենք ոչ նախանձելի վիճակում ենք ոչ միայն այն պատճառով, որ բաւական «խելացի» չենք, այլ եւ այն, որ չունենք այդ տնտեսութիւնը, չունենք այդ գործերը, որոնց համար պէտք էր գրել այն կոդը, որը, երբ պահանջարկ ստեղծուէր, կը փոխակերպուէր այսպէս կոչուած իրական ժամանակի օպերացիոն համակարգի։

մեզ մօտ գուցէ գտնուեն մի քանի երազող որ հաւէսի համար իրենց նախագծերը կը բզբզան՝ աշխատանքներից եւ ընտանիքից եւ պատերազմից ազատ ժամանակ, եւ այդ նախագծերը դժուար թէ լրջանան՝ գոնէ ռեսուրսների պակասի պատճառով, եւ քիչ հաւանական ա որ կիրառուեն որեւէ տեղ՝ եթէ եւ գտնուի պահանջ, ապա դրսում պատրաստուած ազատ կամ կոմերցիոն լուծումն արդէն առաջ ա, արդէն լաւ թեստաւորուած ա, արդէն համայնք ունի ու ստաբիլ ա, իսկ մեր միկրօ բիզնէսը չի կարող իրան թոյլ տալ նոյնսիկ աւելորդ օրեր ծախսել նախագծման եւ թեստաւորման վրայ։

կարճ ասած՝ ինչպէս էլեմենտների աղիւսակ ամէն մարդ երազում չի տեսնում, այնպէս էլ նախագծի բախտը բերելու համար պէտք ա այդ բախտի հաւանականոոթիւնը իրատեսական դարձնող միջավայր։

անշուշտ, բախտի բան էր, որ էմբոքսը ստեղծուեց, բայց այդ բախտը բերելու համար նախադրեալներ էին պէտք։

#ծրագրակազմ #նախագծում #օպերացիոն_համակարգեր #էմբոքս #տնտեսութիւն #շուկայ #նախադրեալներ #բախտ #արդիւնաբերութիւն #կապ #պատմութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ծրագրակազմ  նախագծում  օպերացիոն_համակարգեր  էմբոքս  տնտեսութիւն  շուկայ  նախադրեալներ  բախտ  արդիւնաբերութիւն  կապ  պատմութիւն