2020-07-04-4394408

երկու օր առաջ խօսեցինք ընկերոջս հետ։ օնլայն։ ասաւ՝ արի հանդիպենք։ ասի՝ օնլայն։ ու հետաքրքիր ա որ էսօր ասում եմ՝ ընկերոջս, չնայած իրան երեք տարին մէկ եմ տեսնում։ առաջ կասէի՝ ընկեր չունեմ։

բայց դէ նայած ոնց նայես։ մարդը միշտ ուրախ ա, եթէ դու իրեն կապուես, նա էլ չի մոռանում, գրել ա։ արշաւ ա գնում՝ կանչում ա։

ընկերս ա, շատ ուրախ եմ որ կայ։

ինչեւէ, անցնեմ ասելիքիս։

դէ մեր շրջապատի համար՝ հոգացողների, անտարբեր չլինողների, շատ բնական ա գտնել գրաւիչ ձախական մտքերը։ ու նա էլ բացառութիւն չի։ եւ կապիտալիզի վատ կողմերից էր խօսում, եւ դժգոհում էր ՝ «ի՞նչ կապիտալիզմը տուեց հայաստանին»։

ու ես իրան ասում էի՝ բայց արդե՞օք կապիտալիզմ ա մեզ մօտ։

ու էսօր անկապ բանից եւս մի փաստարկ գտայ, որ զրոյցի ժամանակ չէի գտել ու չարտայատեցի։

ռոբերտը ինչ եկել էր՝ դեռ վարչապետ էր՝ արդէն հարկերը բարձրացնում էր։ սկսած տխրահռչակ «օդի հարկից», ու փոքր բիզնէսի վրայ մեծ հարկային ճնշում դրեց։ աջական, կապիտալիստական ղեկավարը կանէր լրիւ հակառակը՝ հնարաւորինս հարթ եւ ցածր հարկեր կը սարքէր։ սա ընդամէնը մի հարթութիւն, փաստարկ՝ ինչի հայաստանում եղած համակարգը կապիտալիզմի հետ շատ կապ չունէր։

#կապիտալիզմ #տնտեսութիւն #քաղաքականութիւն #հայաստան #պատմութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ կապիտալիզմ  տնտեսութիւն  քաղաքականութիւն  հայաստան  պատմութիւն