2020-07-03-4393268

ուրեմն գիտնականները պարզել են, որ էս յօդուածին հետեւելով իսկապէս լինում ա անլոք անել օրանժի մոդեմներից մէկը։ հետազօտողները բարդութիւններ են ունեցել, զի qemu֊ի հրամանային տողում տուել էին սարքի usb vendor/product id թուերը, ու վիրտուալ մեքենան սարքը կորցնում էր, որովհետեւ այն փոխում էր product id֊ի ցուցումները։ փոխում էր, զի տարբեր ռեժիմներում էր աշխատում՝ որպէս սիդիռոմ (լինուքսում /dev/sr0 էր ստեղծւում) եւ որպէս մոդէմ։ ընդհանուր watch -n 10 lsusb անելով յաջողուեց գտնել երեք տարբեր pid֊եր որ սարքն ունենում ա ու աւելացնել քեմու֊ի հրամանային տողի մէջ, որից յետոյ այն կարողացաւ սարքը տեսնել եւ աշխատել իր հետ անկախ pid թուերից։ ըստ երեւոյթին նոյնը կարելի էր նաեւ qemu֊ի կոնսոլից անել ռանթայմ, ոչ թէ որպէս արգումենտ։

հետաքրքիր ա նաեւ որ իմէին, ըստ յօդուածի, կորցնում ա, ու ձեւ կայ հետ գրելու։ ուրեմն, երեւի նաեւ հնարաւոր ա հետ գրել այ՞լ իմէի։ դա հետազօտողները դեռ չեն փորձել։

#էկրանահան #տեքնոլոգիաներ #անվտանգութիւն #հետազօտութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ էկրանահան  տեքնոլոգիաներ  անվտանգութիւն  հետազօտութիւն