2019-02-22-3494058

հակաուտոպիա․

մի պետութիւն ուզում ա անջատել իր բնակիչներին համացանցից, զրկի կարգիչներից եւ դիւրակիր սարքերից։

եւ որոշում ա պատենտաւորել լեզուն։

արգելում ա այլ երկրներին իրենց այբուբենով՝ տառերով, եւ իրենց լեզուի աջակցութեամբ սարքեր արտադրել։ պարզաբանում ա՝ սրիկաներն օգտագործում են մեր ազգային հարստութիւնը, մե՛ր տառերը, մե՛ր լեզուն։

ստեղծում են յատուկ կոմիտէ, որը լեզուի օգտագործման արտօնագրեր ա բաժանում։ տալիս ա մի երկու «դաշնակից» օտար հրատարակութիւններին, եւ արգելում ա լեզուն օգտագործել մի շարք տեղացի հրապարակախօսներին, բլոգերներին եւ վլոգերներին՝ լեզուն ոչ պատշաճ, ոչ կարգին լինելու պատճառաբանութեամբ։

անցնում են «չե՛նք թողնի այլասերել մեր լեզուն» տրանսպարանտներով երթեր։

այսպիսով անհնար ա ստացւում գրել իրենց լեզուով համացանցում, խօսել իրենց լեզուով ռադիոկայաններում, իսկ բնակիչները չեն կարող կարդալ որեւէ այլընտրանքային եւ ոչ կոպիտէի կողմից արտօնագրուած աղբիւր։

հանրութեան որոշ զանգուածում ֆլեշկաներով շրջում են արգելուած տեքստեր, կամ ձայնագրութիւններ, եւ ընդունւում ա նոր օրէնք՝ ոչ միայն լեզուի սխալ կիրառութեամբ տեքստերն ու ձայնագրութիւններ արտադրողները պիտի պատժուեն, այլ եւ սպառողները՝ լեզու այլասերող տեքստերը ազդում են քաղաքացիների ընկալման վրայ, փտեցնում այն, դարձնում այդ մարդկանց այլասերուած բառերի եւ արտայայտութիւնների կրող։

«դոնոս»֊ի առարկայ ա դառնում, եթէ մարդու շուրթերից թռել ա ոչ պետական ստանդարտներին համապատասխանող բառ կամ արտայայտութիւն։ այդպիսի մարդկանց հնարաւորինս շուտ մեկուսացնում են, որպիսի կանխեն վարակի տարածումը։ մեկուսացուած մարդկանցից դեռ ոչ մէկ չի վերադարձել։

#հակաուտոպիա #դիկտատուրա #լեզու #համացանց #վերահսկողութիւն #խօսք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ հակաուտոպիա  դիկտատուրա  լեզու  համացանց  վերահսկողութիւն  խօսք