սա մի երկու շաբաթ առաջ եմ գրել, ու չեմ փոստել, քնել եմ։ հիմա գտել եմ՝
վոլանդն ասում էր, որ մարդիկ մահկանացու են, ըստ որում յանկարծակի մահկանացու։
յարաբերութիւններն էլ մարդկանց պէս։ մահկանացու, եւ յանկարծակի։
հետաքրքիր բլոգ է, @{imandes ; imandes@spyurk.am}֊ի միջոցով եմ գտել, օրհնուած լինի հոսքն իր։
չարը պարտադիր չէ որ լինի կանխամտածուած, կամ հաճոյք պատճառող, ինչպէս նաեւ պարտադիր չէ, որ չարութիւն գործողը գիտակցի որ չարութիւն է անում — նա կարող է մտածել, որ շատ բարի գործ է անում։ դա չի փոխում այն, որ նա չարագործ է։
այն Արենդտի ասած սովորական, ծեծուած չարն է ամենատարածուածը։ երբ մարդիկ, ինչպէս նա կարծում էր, ունակ չեն, կամ որն ինձ աւելի հաւանական է թւում՝ չեն ուզում մտածել, գիտակցել եւ չարութիւն չանել, կամ կանխել այն։ իսկ շատ ուրիշ բաներ անել ուզում են, եւ հետեւաբար՝ անում են։
կարեւոր չէ, ինչ են մարդիկ ասում։ կարեւոր է, ինչ են անում։ մարդու գործողութիւններն աւելի լաւ են խօսում իր մասին, քան իր խօսքը։
այնպէս որ մի լսէք ինչ եմ ասում։ կամ գրում այստեղ։
#վոլանդ #յարաբերութիւններ #սէր #չարութիւն #մարդիկ #արենդտ #ցանկութիւն #կամք #խօսք #անկապ