— Յունաստանում գրախանութ էր, որ նախկինում հայերին էր պատկանում, ամէն օր գնում էի այդ գրախանութ՝ փակ էր։ Յետոյ ասացին, որ տէրը հէնց դրա վերեւն է ապրում, թակեցի, ասացի՝ չորս օր է գալիս եմ, փակ է լինում։ Տէրը մի վաթսուն տարեկան կին էր, ասաց՝ հա, այստեղ եմ, այսօր հաւէս չունեմ իջնելու, վաղն արի։ Էլի գնացի։ Միւս օրն եկայ, բացեց, ցոյց տուեց նկուղում՝ լիքը հին հայերէն գրքեր, յետոյ պարզեցի, որ բացառիկ գրքեր կան, որ ոչ մի գրադարանում չկան։ Կինն ասաց՝ ընտրել չկայ։ Կամ ամէնը վերցնում ես, ու տալիս ես տասը եուրո, կամ գնա։ Երկու մեծ տուփ գիրք հանեցի, երեւի մի հազար եուրո կարժենային, դրանց մէջն էլ բացառիկ գործեր կային։
#պատմութիւն #յունաստան #գրախանութ #գրքեր #հայերէն