2014-12-02-1176291

մարդը լրիւ առանձնանում է (ու դեռ հին մարդիկ դա հասկանում էին, աստծուն ստեղծելիս եւ նրան մարդու յատկանիշներով օժտելիս) նրանով, որ նա (երբեմն) դիզայն է անում, իսկ մնացած ամէն ինչը «ինքն իրեն» է դիզայն լինում։

մարդը եւ շէնք, քաղաք է դիզայն անում, եւ հասարակութիւն, եւ ինքն իրեն։

ինքն իրեն առաջացածը կարող է լինել եւ գեղեցիկ, եւ տգեղ։ լաւ դիզայն արուածը միշտ գեղեցիկ է։

օրինակ, կենտրոնացումը ինքն իրեն է առաջանում։ մանաւանդ թոյլ կարգաւորուող կապիտալիզմի պարագայում։

իսկ ապակենտրոնացումը, որ սիրուն լուծում է, ու հարմար է մեզ, մարդկանց, դիզայն արուած է՝ ասենք համացանցը, մեյլը, ջաբերը, որոշ ժամանակակից քաղաքներ։

բռնապետութիւնը նոյնպէս «ինքն իրեն» է առաջանում։ յատուկ ջանք է պէտք լինում փտելը կանխելու, ժողովրդավարութիւնը պահելու, ուժեղացնելու համար։ իսկ իշխանութիւնը ձգտում է կենտրոնացման, ուղղահայեացի։ ժողովրդավարական երկրներում եւ տարբեր մակարդակների չինովնիկները, եւ ՏԻՄ֊ը աւելի ինքնուրոյն են, անկախ, համայնքներն աւելի լիազօրուած են։

#դիզայն #ճաշակ #նախագծում #կապիտալիզմ #բռնապետութիւն #ժողովրդավարութիւն #մարդ #մարդիկ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ դիզայն  ճաշակ  նախագծում  կապիտալիզմ  բռնապետութիւն  ժողովրդավարութիւն  մարդ  մարդիկ