2014-06-12-838017

Նորը՝ վամպիրների կեանքում։ Միրյանա Նովակովիչի վէպը՝ «Վախն ու նրա ծառան»։

Պատմութիւն աւստրիական կայսերական յանձնաժողովի մասին, որ ժամանում է Բելգրադ, վամպիրների մասին շշուկները ստուգելու նպատակով։ Այդ, կայսերական արխիւներում իրօք տեղ գտած պատմութիւնը Նովակովիչը խառնում է ֆանտաստիկ միստիկայի հետ, դարձնելով սատանայ վէպի գլխաւոր հերոսին՝ Վիեննայից պատկառելի ազնուականին։

Օտտո ֆոն Հաուսբուրգ կոմսը ծառաների հետ ժամանում է Բելգրադ։ Քաղաքի շրջակայքում վխտում են վամպիրները՝ առնուազն տեղի բնակիչները դրանում համոզուած են։ Սակայն աւստրիական իշխանութիւնը չի հաւատում շշուկներին․ գահապահի կինը՝ դքսուհի Մարիա Աւգուստան տառապում է անպատասխան սիրուց, գահապահը զբաղուած է որսով, իսկ կոմս ֆոն Հաուսբուրգը՝ դքսուհիով։ Ոչ մէկին չի հետաքրքրում, որ կոմսը իրականում սատանայ է։ Կենդանի մեռելներ փնտրելով ֆոն Հաուսբուրգն հետազօտում է շրջակայ գիւղերը, նրան խանգարում է վախը, բայց վախենում է նա ոչ վամպիրներից։ Վախը չի լքում իր ծառային, իսկ ծառան՝ իր Վախը։

http://www.svoboda.org/content/article/25368006.html http://www.svoboda.org/audio/Audio/1158030.html

#գրականութիւն #վախ #ծառայ #գիրք #միրյանա֊նովակովիչ #վէպ #վամպիր #վամպիրներ #պատմութիւն #առեղծուած #ֆանտաստիկա #միստիկա #բելգրադ #սատանայ #կոմս #յանձնաժողով #հետազօտութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ գրականութիւն  վախ  ծառայ  գիրք  միրյանա֊նովակովիչ  վէպ  վամպիր  վամպիրներ  պատմութիւն  առեղծուած  ֆանտաստիկա  միստիկա  բելգրադ  սատանայ  կոմս  յանձնաժողով  հետազօտութիւն