ասք ազգի թշնամիների մասին

}}

Այսօր Ջաֆար Պանահին դատապարտվեց վեց տարի ազատազրկման։



[այստեղից][1]
  
Միամիտ մարդիկ են, չգիտե՞ն որ սցենարները գրվում են մտքում, իսկ մտածել արգելել ահնհար է։
  
Հեհե, իհարկե գիտեն։ Ու գիտեն նաեւ ում արտադրանքն է ստիպում մտածել։ Այո, զգուշացեք Ջաֆար Պանահուց, նա կարող է ֆիլմ նկարել, զգուշացեք նրա ֆիլմերից, կարող է սկսեք մտածել։
  
Իսկ մտածող մարդիկ Իրանի ղեկավարությանը վտանգավոր են։
  
Ղեկավարությանը, ոչ պետությանը։
  
Ղեկավարությանը, ոչ համայնքին։
  
Ղեկավարությանը, ոչ ժողովրդին։
  
Ղեկավարությանը, ոչ ազգին։

Մեծ եղբայրը չի վերացել Ստալինի մահվան հետ։ Այն գալիս եւ գնում է, հայտնվում է տարբեր դիմակների ետեւը, ինչպես մեծ եւ հզոր մարդակերների, այնպես ել փոքրիկ տկար դիկտատորչիկների ձևով։
  
Ու միշտ կլինի։
  
Միշտ կլինեն նաեւ խոսակցություններ այն մասին, որ երշիկը էժան էր, իսկ ժողովուրդը՝ կուշտ։
  
Ու միշտ կլինեն մարդիկ ով կուշտ լինելը ավելի կգնահատի, քան ազատ լինելը։ Ու հնազանդ կլռի, երբ հարեւանին «կտանեն» սև մեքենայով լուրջ մարդիկ։
  
Սակայն, միշտ կլինեն նաեւ նրանք, ով կտան հարցեր։ Իրենք իրենց, լուռ։ Ու գտնելով որ իրենց իսկ տրամաբանությունը մի տեսակ հակասում է նրան ինչ քարոզվում է, նրանք կսովորեն չվստահել։ Դա անխուսափելի է։ Մարդը, ով ձեռք է բերել մտածելու, վերլուծելու ունակություն, ոչ մի գանձերի համար այդ իր մտքի ազատությունը չի թողնի։ Ու պարզ է, որ կնախնտրի նստել, քան լինել հիմար։ Իմանալ իրականությունը, քան սուզվել մատրիցայի մեջ։ Որովհետև իրականության չձգտելը նման է թմրամոլության։ Իրականությունը, իհարկե գույնզգույն չէ, բայց այն իրականություն է, ու ամենից թանկն է այդ պատճառով։ Այդ նույն պատճառով դիկտատորչիկները սիրում են շքեզ տոնակատարություններ, քանզի այդ տոնակատարությունները մարդկանց ձգում են մնալ տրանսի մեջ, քնել, դուրս չգալ թմրանյութի ազդեցության տակից։
  
Ու չմոռանանք որ մեր մեջ ել նույնն է։ Մեր մեջ, ոչ միայն մեր մոտ։ ի նկատի ունեմ՝ ներսում, հոգու խորքում, ոչ միայն երկրում։
  
Ինչ ասեմ, տխրեցի։
  
Դուխով, Ջաֆար, դու դեռ քո ամենալավ ֆիլմը չես նկարել։
  
 _ու տենց_

 [1]: http://www.guardian.co.uk/world/2010/dec/20/iran-jails-jafar-panahi-films
պիտակներ՝ 1984  ազատութիւն  կինո  պատմութիւն  Ջաֆար Պանահի  Ջաֆար Պանահի