֊ թող ուտեն խմորեղեն ֊ ասել է արքայադուստրը Ռուսոյի գրքում, երբ նրան պատմեցին, որ գյուղացիները չունեն հաց։
Այս ստատիստիկան, ընտրությունները, ու էլի տարբեր բաներ ինձ ստիպում են գիտակցել, որ ես, ու մենք, շփվողներս, համացանցում տուսվողները, իրար շոյող, լայքող, ռեթվիթող, իրար իմացող, սիրող, ատող, չռփող, իրար հետ քնող (n֊րդ շրջանով), իրար հետ չբարեւող, իրար նախանձող ֊ ոնց որ կանք, մենք այնպես չէ որ լավ պատկերացում ունենք թե ով է ՀՀ բնակչության մնացած 99.9%։
Ո՞վ են, ո՞րտեղից են։ Ի՞նչ են մտածում, ո՞ւմ հետ են քնում ինչո՞վ են ապրում։
Մենք չգիտենք ու չենք իմանա։
Ինչու՞ ֊ որովհետեւ մենք ապրում ենք լրիվ այլ իրականության թունելի մեջ, լրիվ այլ, լինի դա պետ․ պատվեր կատարող բրոկեր «բլոգեր» կամ ընդդիմադիր ու տաքարյուն երիտասարդ։
Ո՞ւր եք։ Ինչի՞ շփվող չեք։ Ձեզ հե՞րիք են պատահական ծանոթները ֊ ադնակլասնիկները՞։
Նրանք ձեզ բավակա՞ն են։
Դուք չե՞ք ուզում թագերին բաժանորդագրվել ու ծանոթանալ նույն հետաքրքրություններով մարդկանց հետ։
Մեղք ենք։ Մեր երեխաներն էլ են մեղք։ Իրենց սպիտակ ագռավ զգալով են զբաղված լինելու։ Ու դա լավագույն դեպքում, եթե լավ տղա/տան աղջիկ լինելուց բարեհաջող խուսափեն։ Պետք է կենտրոնանան, գրեն այն բաների մասին, ինչը այլ համայնքներում արդեն ծեծված էր հիսուն տարի առաջ։ Քննարկեն իրենց պատահական ծանոթների հետ։
Իսկ եթե թագերին բաժանորդագրվեն ֊ ապա արտասահմանցիների հետ են շփվելու։
Հետո էլ ասելու են ֊ չգնաք։
Գուցե քամի է պետք, օդ է պետք որ խաղա։
Գիտե՞ք, փակ ականջներով շները, որ բոլորը այնքան սիրում են, այդ շների ականջները հա հիվանդանում են։ Որովհետեւ փակ են։ Որովհետեւ ինչ մեջը ընկնում փտում է։
Որովհետեւ օդ չի խաղում։
Տենց էլ մեզ մոտ, էշի ականջում դեռ լավ է, այնտեղ օդ է, մեզ մոտ ականջը փակ է։
Լավ է, ամառը գնում են Վրաստան, ճանապարհին կարող է մի բան տեսնեն։
Լավ է, ձմեռը ընտրություններ են գալիս, մարդիկ հավաքների դուրս կգան, կշփվեն։
֊ Թող խոսեն ֊ կոչվում է Հյու Լորիի ալբոմը։
Չեք գրում, գոնե խոսացեք։
ու տենց