ասք լրացնելու մասին

ամոս օզ֊ն ասում էր, որ հրէաները ապշած են այն ուժից, որ հիմա ունեն, եւ նախկինում երբեք չեն ունեցել, եւ այդ պատճառով էլ չարաշահում են այն։ դա նման է «լրացնելու» մասին տեսութեանը՝ որ ռուսները կամ արաբները չարաշահում են, լրացնելու համար այն նախկին աղքատութիւնն ու հնարաւորութիւնների սակաւութիւնը։

լրացնելու տեսութիւնը տեղափոխելով համացանցի վրայ, մտածում եմ, որ շատերն այսօր ապշած են այդ հնարաւորութիւնից, որ կարող են գրել, եւ ծանօթների եւ անծանօթների մեծ զանգուած տեսնի իրենց գրածը, հաւանի իրենց, որը կարելի է «estimate»֊ել լայքերի քանակով։

ինքդ քեզ կարեւոր զգալը, համայնքում ընդունուած լինելը՝ բնական պահանջներ են, ու լաւ է երբ բաւարարուած են։ ու երեւի աւելի են տարուած համացանցային ինքնացուցադրմամբ նրանք, ով նախկինում ընդունուած լինելու կամ կարեւոր զգալու փորձից զուրկ են եղել։

ու այնպէս, ինչպէս հրէաները տարուեցին իրենց ուժը չարաշահելով, այնպէս, ինչպէս նոր ռուսները պիտի ունենան ոսկէ ունիտազներ, մենք գրում ենք համացանցում, գնահատելով այսօր աստծոյ կողմից ուղարկուած լայքերի քանակը, եւ ոչ թէ անձնական յարաբերութիւնների խորութիւնը։

որն ունի իր հակառակ կողմը՝ սպառելիս այդ ահռելի քանակի տեղեկատւութիւնը փորձում ենք ոչ մի բան բաց չթողնել, եւ կուլ ենք տալիս առանց ծամելու։

այսպիսի օղակ է ստացւում, որից դուրս գալը հեշտ չէ։

սա գրեցի ու յիշեցի ըներոջ այս խօսքերը

— Մակլուհանի «Understanding media» գրքում կայ «The Gadget Lover» անունով գլուխ։ Նա ասում է, որ սոցիալական մեդիան(դէ, այն ժամանակ չկար սոցիալական մեդիա, բայց դա է ինչ նա նկատի ունէր) մեր իսկ յաւելման, ընդլայնման պէս է, մեր պատկերի կրկնօրինակումն է, ու որ մենք հեշտութեամբ սիրահարւում ենք մեր իսկ ստեղծած պատկերին, Նարցիսի պէս։ Եւ ի դէպ, Նարցիս անունն ունի նոյն արմատն ինչպէս «narcosis»֊ը։ Մենք ինքներս մեզնից կախուածութեան մէջ ենք ընկնում։

Instagram-Oh-Hello-Lol-127d0f

մինչ

ասք վամպիր դառնալու մասին

Ուրեմն, յիշո՞ւմ էք «only lovers left alive» ֆիլմում

[1] վամպիրնարը ակնոցներով են բարում գցած։ Որովհետեւ լոյս կայ։

Իսկ հիմա մի քիչ այլ թեմայից։ Գաղտնիք չէ, որ երբ մենք վճարում ենք կրեդիտկաներով, «իրենք» գիտեն մենք ուր ենք։ Իրականում իրենք գիտեն որտեղ ենք, քանի որ մենք ունենք մեզ հետ անձնական թրեքինգ սարքեր՝ հեռախօսներ։ Դրանք կպած են երեք ջի/ջիէսէմ աշտարակներին, իրենց մէջ սիմ քարտ է, որը ձեռք ենք բերում անձնագիր ներկայացնելով։ Ամէն մէկիս տեղաշարժը յայտնի է։

Լաւ, թւում է թէ, շատ հեշտ է դրանից պրծնել։ Չես ունենում սիմ քարտ։ Բայց դա էլ բաւական չէ։ Սիմ քարտը օգտագործւում է միայն ցանցում աւտորիզացիայի համար։ Առանց դրա ժամանակին աշխատում էին շտապ ծառայութիւնները։ Իսկ եթէ սիմ քարտ այդ հեռախօսի մէջ եղել է, ուրեմն ԻՄԵԻ֊ն արդեն «վառված» է, ու ձեր տեղանքը յայտնի է ցանկացած րոպէին։

Դրանից կարող է փրկել օդանաւի ռեժիմը, եթէ դրան վստահում էք։ Ես չեմ վստահում։ Մաեմո֊ն ունի տաբլետ մոդ, որ ստուգուած է, քնացնում է ջիէսէմ չիպը։ Էներգիան էլ քիչ է ծախսում։ Կարո՞ղ է արդե՞օք ջիէսէմ֊ը արթնացուել պրովայդերի կողմից։ Չգիտենք, քանի որ ջիէսէմ ֆիրմուերը փակ է, ոչ ոք այն չի կարդացել։

Եթէ կպնում ես միայն վայֆայներին, դա աւելի ապահով է, քանի որ

— բոլոր վայֆայներից կպնողների մասին տեղեկատւութիւնը չի հաւաքւում մի կենտրոնական տեղում։

— վայֆայ քարտի մակ հասցէն լինում է փոխել կպնելուց առաջ (ու յետոյ նոր չեքինուել ֆորսքուերում) ։

Այստեղ կրկին որոշակի վտանգ կայ՝ վարքագծի շաբլոններ։ Պրովայդերը քեզ կարող է նմանեցնել, իմանալով որ ասենք քո մեյլ սերուերին ես կպնում։ Այս առումով, ասենք ջիմեյլ ու դիմագիրք կպնելը աւելի անվտանգ է, քան սփիւռք․ամ, քանի որ սփիւռք֊ը ունի շատ աւելի քիչ ակտիւ օգտւողներ։

Հիմա խցիկների մասին։ Ամենուր կան խցիկներ։ Խցիկները ես դեռ բաւական անվտանգ եմ համարում, քանի որ իրենք չգիտեն մենք ով ենք։ Չի իրականացուած դէմքի ճանաչումը։ Եթէ հանցագործութիւն անես, յետոյ նոր տեսաձայնագրութիւնը կարող է օգտագործուել, եթէ դեռ ջնջուած չլինի։ կենտրոնացած չեն այդ ձայնագրութիւնները, ինչպէս եւ կենտրոնացած չեն վայֆայ ռաութերներին կպնողների մակ հասցէներ պարունակող լոգերը։

բայց եթէ մակ հասցէն լինում է փոխել, ապա երբ «ֆեյս դեթեքշնը» աշխատի դէմքը ի՞նչ անել։

այսպէս, կասկածում եմ, մի տաս տարուց, պէտք է պոնտեր անենք, իբր վամպիր ենք, կամ լաւ չենք տեսնում, ու մութ փաբերում ակնոցներով գցած լինենք եւ ակնոցներով գիրք կարդանք։

[2]

ու տենց