աաա՜ ինձ տանս տէրը նուիրեց իր հին ֆոտո֊ի պարագաներից, ու այնտեղ կար սլայդ պրոյեկտոր։ աաա՜ ես նոր փորձարկեցի, սլայդերս երբեք պրոյեկտած՝ այսինքն ինչպէս որ նախատեսուած ա նայել, չէի տեսել։ աաա՜ էս ի՛նչ որակ ա։ աաա՜ էս ի՛նչ սիրուն ա։ բան էս աղջիկը, բա էս սարե՜րը, սիրտս կանգնում ա սպանիչ ա ժողովուրդ, պէտք էր իրօք չձգել ու նորմալ կոդակ կարուսել առնել, էս վերջն ա, անալոգային սլայդերը, ու պրովիա ժապաւէնը։ ես կուզէի ֆոտո դնել, բայց դա չեմ կարող ֆոտո անել։ փորձեցի։ էդ տեսնել ա պէտք սեփական աչքերով։ #ժապաւէն #սլայդ #ֆոտո

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մի տարի է վաճառում է, չի կարողանում վաճառել սլայդեր պատճենելու սարք։

մի կողմից խցիկն է միանում, յետոյ էդ «գարմոշկա»֊ն է որ հեռաւորութիւնը փոխես, յետյո օբյեկտիւն է հագնում դրան։ իսկ սլայդ դնելու տեղը հետեւից լամպ է։ փաստօրէն այսպէս էին սլայդեր պատճենում։ ընդ որում ժապաւէն չի լինի դնել, տեղը հենց սլայդի ստուարաթղթի կտորի համար է։

տեսականօրէն սրանով կարելի է որակեալ ծրել ժապաւէնը եթէ մի ձեւ յարմարեցնել որ ժապաւէնով աշխատի։

մի հատ էլ յղում լիսթ․ամ֊ից, երկարաֆոկուսային օբյեկտիւ։ մարդ ես, պէտք լինի։

ահա։

#ֆոտո #սլայդ #սարք #տեխնիկա #անկապ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)