շատ եմ սիրում վիքիի համեմատող յօդուածները։ ահա եւս մի հատ գտայ, ֆուկուշիմայի եւ չերնոբիլի միջադէպերի համեմատութիւնը։

ռուսները ֆուկուշիմայի դէպքերից ոգեւորուել էին, որ միայն սովետում չէ որ ատոմային կայանների վթարներ են պատահում։

բայց լաւ է տեսնում ենք՝ չերնոբիլի անձնակազմը անպատասխանատու էր, դիզայնը վատն էր առանց ոչ մի երկրաշարժ կամ ցունամի, ու պայթել է, մինչդեռ ֆուկուշիմայի դիզայնը նորմալ էր, անձնակազմը նորմալ էր աշխատում, ու հետեւանքներն էլ այլ են՝ պայթիւն չի եղել։ ահա։

սովորաբար բագերը արտայայտւում են չկանխատեսուած դէպքերում, ասենք՝ ցունամի, իսկ չերնոբիլում այդպիսի բան չի եղել, բագ էր, որն ցունամիի պահանջ չուներ որ արտայայտուեր։ ու այո, սովետը չեմ սիրում։ ինչի՞ համար սիրեմ։

#ֆուկուշիմա #չերնոբիլ #միջադէպ #էլեկտրակայան #դիզայն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Քչերը նկատեցին լրատվական հոսքի մեջ, որ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանից բացի և նրանից մի քանի րոպե առաջ նույն դիրքում ազերիների կրակոցից ընդհատվեց ևս մի կյանք: Կարող է թվալ, որ դրա մասին անհարմար էլ է խոսել` սպանվեց ընդամենը մի շուն, քոթոթ, որին հայ զինվորները կերակրում ու պահում էին խրամատում որևէ զինվորական ու պատերազմական կանոններից դուրս: Եվ հենց այդ շանը սկզբից սպանեց խլացուցիչ հրացանով զինված ազերի դիպուկահարը։ Հենց սպանված շանը քիչ անց նկատելով՝ թշնամու գրոհի մասին գլխի ընկավ կրտսեր սերժանտ Հովհաննիսյանն ու հասցրեց դիրքավորվել ու կրակն իր վրա ընդունեց՝ փրկելով տասնյակ հայ զինվորների կյանքը:

Կհարցնեք շունն այստեղ ի՞նչ կապ ունի։ Կապ, իսկապես, չունի, շունը կապված էլ չէր: Հարցրեք ավելի լավ է ինչո՞ւ և ինչպե՞ս գիշերվա մթին ազերի դիվերսանտները գրոհից առաջ սպանեցին այդ շանը: Պատասխանը պարզ է: Սպանեցին, որպեսզի շունը մոտեցող թշնամու վրա չհաչա ու չխանգարի նրանց հարձակմանը: Չէ՞ որ հենց այդ նպատակով էին շանը առաջին գծի խրամատում պահել երիտասարդ հայ զինվորները, քանզի ավելի վստահելի ու արդիական միջոց մոտեցող թշնամուն հայտնաբերելու համար նրանք չունեին:

http://www.tert.am/am/news/2014/01/31/khzmalyan

#խզմալեան #սահման #շուն #միջադէպ #պատերազմ #խաղաղութիւն #հարձակում #սպանութիւն ###

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)