այսօր թուանշային գրադարանը ամերիկեան համալսարանի մանուկեան դահլիճում ներկայացրել է իր նոր կայքն ու դիւրակիր ծրագրերը։
կայքը, պարզւում է, ունի նաեւ բառարան։ ընտրեցի պատահական մի բառ, ու փնտրեցի՝
Ժողովուրդ՝
Յետոյ նայեցի ինչպէս է այս բառը երեւում այն բառարանում, որ ես կարողացել էի քաշել enacademic֊ի կայքից եւ կազմել ազատ ֆորմատի բառարան այս յատուկ այդ համար գրուած ծրագրի օգնութեամբ։ Ահա, այսպէս է երեւում Սեյլֆիշ ՕՀ֊ի «Սիդուդիկտ» ծրագրով՝
Մի հատ էլ բառ, թուանշային գրադարանի բառարան՝
իմ պատրաստած բառարանը՝
Թւում է թէ թուանշային գրադարանը օգտուել է իմ աշխատանքի արդիւնքներից։ եւ դրանք գոնէ ինչ֊որ մէկին պէտք եկան, եւ հասանելի կը լինեն մարդկանց իրենց կայքի միջոցով։ (:
կամ էլ մենք օգտուել ենք նոյն աղբիւրից։ այդ դէպքում, տեսնես իրենք ինչպէ՞ս են վերցրել տուեալները, ու ո՞րն է իրենց աղբիւրը՝ էնակադեմիկի բառարա՞նը, թէ՞ այլ աղբիւր է։
հ․ գ․ եթէ իրենց կայքից անկախ բառարանից օգտուելու ցանկութիւն կայ, ապա ահա «ստարդիկտ»֊ի ֆորմատով պատրաստի նիշքերը։
մինչ։