@satenik@spyurk.am #42 #սրբիչ #սրբիչի֊օր #դագլաս֊ադամս #ավտոստոպ #լուսանկարներ #վամպիր #աղջիկ
«Ուղեցույցը» սրբիչներին նվիրում է մի ամբողջ գլուխ. “Սրբիչը, – ասվում է այնտեղ – հավանաբար զբասաշրջիկի առօրյայում ամենաանհրաժեշտ իրն է: Դրա արժեքը շատ անգամ որոշվում է պրակտիկայում. նրա մեջ կարելի է փաթաթվել Բետտա Յագլանայի ցուրտ լուսիններով ճանապարհորդելիս, նրանով Կակրաֆուն անապատային մոլորակի վրա կարմիր լույս թափող աստղերի ներքո քնած ժամանակ կարելի է ծածկվել, ինչպես ծածկոցով, Սանտրագինուսի ավազուտ լողափներին հարմար է պառկել նրա վրա ՝ վայելելով ծովի արբեցնող բույրը, այն հարմար է օգտագործել որպես լաստանավ, իջնելով Ցեց գետի դանդաղ և ծանր ջրերով, կամ կարելի է թրջել այն ձեռնամարտի ժամանակ, կամ փաթաթել նրանով գլուխը, որպեսզի չներշնչել թունավոր գազերը կամ որ խուսափել Տռաալի Արյունարբու Կենդանաբզեզի սևեռուն հայացքից (զարմանալի բութ արարած, ով կարծում է, որ եթե Դուք նրան չեք տեսնում, ապա նա էլ իր հերթին չի կարող տեսնել Ձեզ, նա անսովոր բութ, բայց չափազանց արյունարբու է) եւ վերջիվերջո, դուք միանգամայն կարող եք նրանով սրբվել, եթե սրբիչը, իհարկե, բավական մաքուր է:
Բայց ավելի կարեւոր է սրբիչների հոգեբանական նշանակությունը: Անբացատրելի պատճառներով երբ Ստրագը (Ստրագը զբոսաշրջիկ չէ) իմանում է, որ զբոսաշրջիկը իր հետ սրբիչ ունի, նա մեխանիկաբար ենթադրում է ատամի մածուկի, անձրևանոցի, կողմնացույցի, օճառի, տափաշշի, քարտեզի, մոծակի լակի, տիեզերական կոստյումի և նման շատ այլ բաների առկայությունը:
Ավելին, Ստրագը հաճույքով զբոսաշրջիկին կտրամադրի այս կամ տասնյակ այլ պարագաներից որևէ մեկը, որը զբոսաշրջիկը պատահաբար “կորցրել” է: Նրա աչքերում մարդը, ով գալակտիկան ոտնատակ է տվել, ծանր ձախորդությունների միջով է անցել և պատվով դուրս է եկել հուսահատ իրավիճակներից և դրա հետ մեկտեղ պահպանել է իր սրբիչը, առանց կասկածի, արժանի է մեծագույն հարգանքի:
թարգմանութիւնը՝ @{մայոր Թոմ (Major Tom) ; unamutaba@spyurk.am}
#42 #սրբիչ #սրբիչի֊օր #դագլաս֊ադամս #ուղեցույց