նարէկ սարգսեանը տշուեց։ (: զի իրողութիւն ա փոխուել։
յ․ գ․ «զի իրողութիւն ա փոխուել» աւարտով գրառումների շարք անելու #տրամադրութիւն։ #իրողութիւն
նարէկ սարգսեանը տշուեց։ (: զի իրողութիւն ա փոխուել։
յ․ գ․ «զի իրողութիւն ա փոխուել» աւարտով գրառումների շարք անելու #տրամադրութիւն։ #իրողութիւն
ու բնականաբար սա պետերսոնի կրթող, ես կասէի, ազդեցութիւնն ա։
համ էլ չհամաձայնողը սիրուն էլ ա, ասենք ռուսների մօտ կար «մարշ նեսոգլասնիխ», շատ հաւէս ա նոյնիսկ միայն հնչում։
նաեւ չյարմարուողը պէտք ա քայլ անի ու դառնայ չհամաձայնող։
արդէն փորձում եմ։ երէկ հնդհիկները գրել են՝ էս սերուերից ռադդ քաշիր (please log off), առաջ կը քաշէի, հիմա ասացի ինչի՞ պիտի գնամ որ, բացատրեցին, ասացի գործ եմ անում, պէտք ա ինձ ու մնացի։ չնայած ինձ շատ պէտք չէր։ պարզապէս, կատուների վրայ պարապում էի։ ու երէկուայ հարցազրոյցների ժամանակ էլ տենց պահ եղաւ։ նոյնիսկ վիրաւորուել էի՝ ի՞նչ ա նշանակում՝ «բա մենք սպոնսոր չե՞նք», եթէ սպոնսոր ես, ուրեմն ֆսե՞օ։ աստո՜ւած։
պէտք ա չհամաձայնող լինել առաւել եւս էն դէպքերում երբ լկտի են, բայց ոչ էն ժամանակ, երբ խեղճ են։
բայց բարդ ա ինձ, շատ պարապել կը պահանջի։ ու կարող ա ես իմ բնաւորութեան դէմ եմ գնում, որովհետեւ ես շատ շատ մարդկանց խղճում եմ, նոյնիսկ երբ իրենք լկտի են։ ու երէկ դրամարկղի հերթի մէջ տենց պահ եղաւ։ :/
սա ու նախորդ գրառումը թուիթեր չեմ ուղարկում ոչ թէ այն պատճառով, որ կոմֆորտի զոնա չի, այլ այն պատճառով, որ շուկան, ընկալողը, ինձ թւում ա անկապ ա էս գրառումից։ անիմաստ ա ուղարկելը։
սփիւռքի սպասարկչի անունը պէտք ա լինէր komforti.zona ։Ճ շատ ա ապահով, տաքուկ, կաւայոտ, աշխարհից կտրուած միջավայր։ ու ես էլ եմ այստեղ աւելի կոմֆորտ զգում, լիքը բան կայ, որ չեմ ուղարկում թուիթեր։ ու երեւի տենց անկապ ա, փորձեմ դուրս գալ կոմֆորտի զոնայից։
կամ էլ շատ աւելի ռիլեքսդ եմ գրում, քան բլոգում կը գրէի։
մի կողմից լաւ ա, գոնէ գրում եմ, մնում ա, իսկ բլոգում լաւ գրելու ժամանակ կարող ա չգտնէի։
միւս կողմից, աւելի լաւ ա լաւ գրել։
ինչեւէ, ի դէպ մի հատ գործիք եմ սարքում, որ դայսփորայի հոսքը սարքի հիւգո հոսք։ կունենամ հիւգո հայելի ու տենց կը կարողանամ գոնէ ինքս իմ գրառումներն աւելի հեշտ գտնել։ մատեանս էլ միգրէյթ եմ անում հիւգո։
եթէ flickr֊ն ու 500px֊ը թոյլ են տալիս նշես որ նկարը (cc) ա, որ ով ուզի քաշի ու ոնց ուզի օգտագործի, ապա ե՛ւ գուգլի փլէյը, ե՛ւ այօսի սթորը լրիւ կարող էին թոյլ տալ gpl ծրագրերը վերաբաշխել (ռեդիսթրիբիւթ անել)։ թէ չէ հիմա իրենց փոլիսին այնպիսին ա, որ ջիպիէլ ծրագիր սթորում չի կարող յայտնուել։ ու այդ պատճառով նոյն vlc֊ին արտօնագիրը փոխեց, դարձաւ բիէսդի, ու դա այսօր նեղում ա ջիփիէլը աշխարհում։ #գուգլ #էփլ #ազատ_ծա
#տպասալ