երբ ձեռնարկ ես գրում, պէտք ա ենթադրես, որ ընթերցողը որոշակի բեքգրաունդ ունի այն հասկանալու համար։
այնպէս որ, մի կարդացէք ձեռնարկներ, եթէ չէք հասկանում, որ գրողները չհասկացուած չլինեն։ #ձեռնարկ
երբ ձեռնարկ ես գրում, պէտք ա ենթադրես, որ ընթերցողը որոշակի բեքգրաունդ ունի այն հասկանալու համար։
այնպէս որ, մի կարդացէք ձեռնարկներ, եթէ չէք հասկանում, որ գրողները չհասկացուած չլինեն։ #ձեռնարկ
@{nice byte; 10098@spyurk.am}֊ն ասաց թէ կուզէր էն ալեհաւաքները տեսնել, ասացի բա գնանք։
նկարները @{դատարկ մեդուզա; emptiness@spyurk.am}յի ու անիի։ այս մի քանիսն ընտրեցի ու սկրիպտով անցայ։
#աշտարակ #օրգով #նկարներ
երբ էթիկայի եւ անվտանգութեան առցանց դասընթացներ անցնելուց անմիջապէս յաջորդ օրն անում ես մի քանի բան, ինչ ըստ այդ դասընթացների չպէտք ա անես, ու համոզուած ես, որ էթիկապէս ճիշտ ես արել, եւ անվտանգութեանն էլ եթէ չես նպաստել, ապա չես էլ վնասել։
ու տէնց։
ես էլ անցայ։ քաղաքական կողմնացոյցն էլ ա պէտք անցնել կրկին։
իթ թրենդը շարունակւում ա։ մարդկանց մեծ մասը ինտերնետւում ա աշխատանքային օրերին, իսկ հանգստեան օրերին զբաղուած ա աւելի «իրական» «կեանքով»։ ես՝ կիրակի օրով ազատ ժամանակ ունեմ ինետուելու, անկապ գրում եմ։
ուրեմն, չեմ յիշում երբ, երազ եմ տեսել, որ մարդաշատ ա կենտրոնում, ու որ անցնում էի, ինչ֊որ բաներ տեսայ, ինչ֊որ մարդու նկարեցի։
այս գիշեր էլ, պարզւում ա, շարունակութիւնն էր։
ամբողջ աշխարհն ինձ ման էր գալիս։ այստեղից, այնտեղից մէյլեր էի ստանում, թէ ջնջի էն ֆոտոն, մէկ փաստաբաններ են գրում, մէկ էլ ընկերներ եւրոպայից։ ես էլ մտածում եմ՝ ի՞նչ ֆոտո։
բան չեմ հասկանում։ ու պարզւում ա, սելեբրիթի եմ նկարել, մի մասկուլին մեծահասակ մարդ, նա էլ ինչ֊որ շատ ջղային ա, որ իրան առանց հարցնելու նկարել են։
տէնց, ես էլ եմ զայրանում, չեմ պատասխանում նամակներին, բայց ինքս ինձ ասում եմ՝ դուրը չի գալիս, թող դատի տայ, ըստ օրէնքի հանրային վայրում նկարելն արգելուած չի։
յետոյ շանս եմ վերցնում (շա՞նս), գնում եմ զբօսնելու, անցնում եմ հրապարակով, իսկ այնտեղ ֆոտո սեսիա ա, ու նա ա։ ու նա ա ինձ ճանաչում, յարձակւում ա, իր պրետենզիաներով, ես էլ ուրախ եմ, որ տեսայ իրան, ասում եմ, ինչ եմ մտածում։ նա էլ, որ արտայայտուել ա, հանգստանում ա, ու էլ չի էլ ուզում ոչ մի բան պահանջել, խօսելով գնում ենք իր համարը, որը, բնաւ էլ մերիոթում չի, այլ կողքը ինչ֊որ պահակակէտի մէջ տեղ են գտել, ու նա իրականում յոգնած ծեր մարդ ա։
տէնց։
իսկ ինչի մասին էր, մի քիչ կռահում եմ։ մի քիչ։
չեմ կարողանում ուղղագրական սխալներով մեկնաբանութիւններ կարդալ, ու կենտրոնանալ մտքի վրայ։ ազդում ա վրաս։
#ամբիցիոզ_սնոբիստ