ուրեմն, չեմ յիշում երբ, երազ եմ տեսել, որ մարդաշատ ա կենտրոնում, ու որ անցնում էի, ինչ֊որ բաներ տեսայ, ինչ֊որ մարդու նկարեցի։

այս գիշեր էլ, պարզւում ա, շարունակութիւնն էր։

ամբողջ աշխարհն ինձ ման էր գալիս։ այստեղից, այնտեղից մէյլեր էի ստանում, թէ ջնջի էն ֆոտոն, մէկ փաստաբաններ են գրում, մէկ էլ ընկերներ եւրոպայից։ ես էլ մտածում եմ՝ ի՞նչ ֆոտո։

բան չեմ հասկանում։ ու պարզւում ա, սելեբրիթի եմ նկարել, մի մասկուլին մեծահասակ մարդ, նա էլ ինչ֊որ շատ ջղային ա, որ իրան առանց հարցնելու նկարել են։

տէնց, ես էլ եմ զայրանում, չեմ պատասխանում նամակներին, բայց ինքս ինձ ասում եմ՝ դուրը չի գալիս, թող դատի տայ, ըստ օրէնքի հանրային վայրում նկարելն արգելուած չի։

յետոյ շանս եմ վերցնում (շա՞նս), գնում եմ զբօսնելու, անցնում եմ հրապարակով, իսկ այնտեղ ֆոտո սեսիա ա, ու նա ա։ ու նա ա ինձ ճանաչում, յարձակւում ա, իր պրետենզիաներով, ես էլ ուրախ եմ, որ տեսայ իրան, ասում եմ, ինչ եմ մտածում։ նա էլ, որ արտայայտուել ա, հանգստանում ա, ու էլ չի էլ ուզում ոչ մի բան պահանջել, խօսելով գնում ենք իր համարը, որը, բնաւ էլ մերիոթում չի, այլ կողքը ինչ֊որ պահակակէտի մէջ տեղ են գտել, ու նա իրականում յոգնած ծեր մարդ ա։

տէնց։

իսկ ինչի մասին էր, մի քիչ կռահում եմ։ մի քիչ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)