ժող մորզէի այբուբենի հայերէն վարկածը ո՞վ ունի։ անցանց, ըստ երեւոյթին։
ժող մորզէի այբուբենի հայերէն վարկածը ո՞վ ունի։ անցանց, ըստ երեւոյթին։
ուզում եմ պատմել, մի աղջիկ ոնց ա ստացել իր կամերան։
ուրեմն, թօրոսը գրել ա խմբում, որ մէկը վաճառում ա։
ու այդ աղջիկը ուզեց վերցնել։ երեւանում չէր։ հասաւ երեւան, մտաւ լաբ, թողեց փողը։
զի կամք ունէր ու ցանկութիւն խցիկի։
խցիկը, պարզուեց, եկաւ փչացած թէ ինչ։ կարճ ասած վաճառելու ենթակայ չէր։
ու մարդը, ով խցիկը բերում էր, եթէ այդ կամքը չզգար, եթէ փողն արդէն թողած չլինէր աղջիկը, պարզապէս կասէր՝ հա, կներէք, էս խցիկը չկայ, կայ էս խցիկը, գինն էլ բարձր։
զի մի քանի խցիկ էր բերում։
իսկ որ այդ կամքը կար, նա աւելի լաւ խցիկ տուեց աղջկան նոյն փողով։
ու տէնց։
այդ ամէնը անգիտակցական մակարդակում ա եղել։
բայց մի կողմը կամքն ա արտայայտել, միւս կողմն էլ այն ընկալել ա։
քանի որ չենք հասկանում ինչ ենք անում, ու մեծ մասը անգիտակցական ա, կարելի ա չվախենալ, որ մարդիկ կը սովորեն շատ խելացի լինել, ու կարողանան իրենց լաւ կեղծել։
չէ, չեն կարողանայ։
զի իրենց մօտ էլ մեծ մասն անգիտակցական ա, իսկ ընկալողի մօտ էլի ոչ գիտակցական մակարդակում այն սիգնալները ընկալուելու են։
ու տէնց։
կարելի ա շատ չանհանգստանալ։
էսօր նէնց հետաքրքիր էր, ուրեմն մի գծի վրայ երեւում էր, որ գործ են անում, ու հեռւում բեռնատար ա, որը գիծը փակում ա։
բոլորը֊բոլորը զբաղեցրին այլ գիծ, ու այն գիծը, որի հեռւում բեռնատար ա երեւում, դատարկ մնաց։
միայն երկու մեքենայ գնացին էդ դատարկ գծով, հասան բեռնատարին, վառեցին թարթիչները, թէ մեզ թողէք մտնենք ձեր գիծ։ ակնյայտ ա տեսել էին, բոլորն են տեսել։
ահա եւ բաշխուածութիւնը՝ ազնիւների ու շուստրիների։
ու էնքան ակնայայտ ա, որ էդ շուստրիները ստեղծեցին դէ ֆակտո իրավիճակ, երբ, դէ ի՞նչ ես անելու, չե՞ս թողնելու, էն ա, այն գծին են, ու չեն կարող դուրս գալ։ իրենք իրենց դրել են անելանելի վիճակի մէջ որ ուրիշները փրկեն։
ահա այն ամէնը, ինչ ուզում էիք իմանալ շուստրիութեան մասին։
#երեւան #շուստրիութիւն #մարդիկ #քաղաք
ես անջատեցի թուին ու ինստան, ու աչքիս, մնալու եմ միայն երկու սերուիսում, այն էլ վճարովի՝ սաունդքլաուդում արդէն փող տալիս եմ, ու ֆլիքրին կը տամ։
ֆլիքրի հետ խնդիրն այն ա, լաւ, ես կը տամ էդ փողը, բայց արդեօք էն չինացիներն ու ճապոնացիները, ում ես հետեւում եմ, կը տան։ եթէ չեն տալիու, անիմաստ ա լինելու։ տեսնենք, վճարոդի դառնալուց յետոյ ի՞նչ համայնք ա լինելու։
ու հետաքրքիր ա, որ չվճարովի կենտրոնական դիզայնով սերուիսը մենակ տելեգրամն ա մնալու։
these are very interesting, cheap and powerful devices: https://www.gl-inet.com/products/gl-ar300m/
the company not only uses opewrt, but also provides several types of firmware for the devices, notable one is tor firmware - route all you traffic through tor.
the only disadvantage that the device has no battery space, but you can use powerbank to power it.
#device #internet #tor #anonymity