2018-11-08-3342775

ուզում եմ պատմել, մի աղջիկ ոնց ա ստացել իր կամերան։

ուրեմն, թօրոսը գրել ա խմբում, որ մէկը վաճառում ա։

ու այդ աղջիկը ուզեց վերցնել։ երեւանում չէր։ հասաւ երեւան, մտաւ լաբ, թողեց փողը։

զի կամք ունէր ու ցանկութիւն խցիկի։

խցիկը, պարզուեց, եկաւ փչացած թէ ինչ։ կարճ ասած վաճառելու ենթակայ չէր։

ու մարդը, ով խցիկը բերում էր, եթէ այդ կամքը չզգար, եթէ փողն արդէն թողած չլինէր աղջիկը, պարզապէս կասէր՝ հա, կներէք, էս խցիկը չկայ, կայ էս խցիկը, գինն էլ բարձր։

զի մի քանի խցիկ էր բերում։

իսկ որ այդ կամքը կար, նա աւելի լաւ խցիկ տուեց աղջկան նոյն փողով։

ու տէնց։

այդ ամէնը անգիտակցական մակարդակում ա եղել։

բայց մի կողմը կամքն ա արտայայտել, միւս կողմն էլ այն ընկալել ա։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)