ասում ա՝ «կալոդկեքս փոխեցի, ճռում էր, գնացի ուրիշ կալոդկէք առա, տուեցի վարպետը փոխի, էլի էր ճռում, գնացի երրորդ անգամ առայ, ուրիշ բան բերեցի, փոխեց ու էլի էին ճռում։ պարզուեց հետեւիններն են ճռում, դէմինը չէ»։
ու տէնց։ #զրոյց
ասում ա՝ «կալոդկեքս փոխեցի, ճռում էր, գնացի ուրիշ կալոդկէք առա, տուեցի վարպետը փոխի, էլի էր ճռում, գնացի երրորդ անգամ առայ, ուրիշ բան բերեցի, փոխեց ու էլի էին ճռում։ պարզուեց հետեւիններն են ճռում, դէմինը չէ»։
ու տէնց։ #զրոյց
պարզւում ա, դաբլ թափը էկրան բացելու համար սէյլֆիշում էքսպերիայի վրայ չի աշխատում, որովհետեւ դրա համար հարդուեր սափորթ ա պէտք։ #սէյլֆիշ
նկատե՞լ էք, մի քանի տեղ երեւանում էն պլաստմասներից արհեստական օղակաձեւ շրջադարձներ են սարքել։
գուցէ աւելի կոմպետենտ մարդիկ են, ու գիտեն, որ եւրոպայում թրենդ ա՝ լուսակիրները հանում են, օղակներ են սարքում։ որովհետեւ երբ մօտենում ես խաչմերուկին, ու գիտես որ լուսակիր ա, արագութիւնը չես գցում, իսկ երբ գիտես օղակաձեւ ա՝ իջեցնում ես։ ու այդպէս զոհերի քանակը երկու֊երեք անգամ նուազում ա։
մի այլ ժամանակակից ձեւ՝ փոխարէնը, ինչպէս մեզ մօտ արշակունեացի վրայ, բետոնից արգելք սարքեն դիմացի գծերի միջեւ, պարաններ են քաշում։ պարանները կարող են դեֆորմացուել, ու կուլ տալ հարուածը, ու մարդկանց աւելի քիչ վնաս ա լինում։
#երեւան #քաղաք
մարդիկ չեն հասկանում, թէ ինչ գտած բան ա համայնքից լինելը։ մտածում են, որ որեւէ խմբի չպատկանելը զիլ ա, տպաւորիչ, գրաւիչ, արդարացի, բնական, սովորական։ քուլ։ առանցքային բառն ու չափանիշը՝ քուլ։ տշել, տշուել, տշել, տշուել, ընթացքում ոտքի տակ տալ ու տշել մարդկանց, ում մօտ յետոյ կարելի ա վերադառնալ, զի դէ կապիտալիստ են, հա, բայց մէկ ա էութեամբ, բնութեամբ եւ կեցութեամբ՝ շուն։
եթէ չես սահմանում յարաբերութիւնները, եթէ վախենում ես պատասխանատուութիւնից, ապա ո՞վ ես դու, ո՞վ ա նա, ո՞վ էք դուք։ իսկ մարդիկ, գիտէ՞ք, այո, ուզում են, որ իրենցից չթռնեն, ուզում են, գան, ասեն՝ գնում եմ, բայց չթռնեն։ ու եթէ էդքան սրիկայ ես, որ թռնում ես, ապա՝ գալիս՝ իմանալով, որ գնալու ես, չես մնալու, յետոյ էլի գաս, իմանալով, որ դէ հարիֆ են, 20 տարի կսպասեն լուսնի վրայ, ապա ո՞վ ես դու, ի՞նչ արժանիքների, ի՞նչ աստիճան մարդկայնութեան, ի՞նչ զգացմունքների ու առաջնահերթութիւնների տէր։ ո՞նց ես ուզում քեզ լինի լավ, եթէ բոլորի վրայ թքած ունես, բոլորի՝ էնքան ժամանակ, քանի դեռ քեզ ոչ ապահով ա, ոչ հաւես ու քուլ։
ու ես էսօր ժամերով քայլել եմ լիսի լճի երկայնքով ու Kodak 400 Tri-X֊ը 1600 փուշ արած, առանց վախենալու նկարել շների։ հաճելիօրէն ցուրտ էր, սառը քամի կար։
մարդ եղեք։
#համայնք #մարդիկ #յարաբերութիւններ
աւելացնում եմ #ֆոտո պիտակը։
կուզէի մեզ մօտ էլ սէնց պիտակ լինէր՝ https://թութ.հայ/tags/tokyocameraclub #ֆոտո
տէնց, #էնտեղ մի ծանօթ աղջիկ էր եկել, խօսում էին մէկի հետ, հարցրեց, բա ո՞րտեղից նորայրին գիտէք, ու էդ մարդն ասաւ՝ «նորայրը բոլորին կամերա ա տալիս, որ նկարեն»։
էդ աղջիկն յետոյ պատմեց, ծիծաղեց։
հոգոց։ նախ կարող էր պարզապէս ասել՝ «գիտենք, զի ժապաւէն ա սիրում նկարել»։
նաեւ, ծրագրաւորումը՝ աբստրակցիայի արուեստ ա։ դէ ու մաթեմը։
չգիտեմ, արդե՞օք պէտք ա ծրագրաւորող լինել, որ ստացուի վերացարկուել «կամերաներ ա տալիս»֊ից, «համայնքից ա» հասկացութեանը։
#չգիտեմ #վերացարկում #համայնք
շատ շատ վաղուց, մի միջոցառումից յետոյ, ես երկու թէ երեք ուսապարկ վրաս, քայլում էի, իսկ կողքիս աղջիկը՝ բեռ չունէր։ յետոյ անց լսեցի ընկերոջիցս, ով այն ժամանակ դեռ այդքան էլ ընկերս չէր, թէ անկապ էր, կարող էր նա վերցնել, ջոկել ու վերցնել ուսապարկերից մէկը։
ու ես սկսեցի նման բաներ նկատել։
ու վերջերս, երբ մի միջոցառումից դուրս էի եկել, ունէի երկու շաաատ մեծ պայուսակ, ու մի հատ միջին, ու մէկը չֆայմեց ասել՝ արի օգնեմ քեզ, մենակ զգացի ինձ։
բայց մինչ էդ ֆայմել էին ասել՝ էն գործիքն էլ բեր հետդ, ու ես չէի բերել, զի տուպը չէի ձգել։
ու լաւ ա, երէկ մի լաւ տղայ, ում հետ թիֆլիս էինք գնացել, եկաւ օգնեց մեքենան հանեմ, զի քիփ կանգնել էին շուրջս։
յետոյ գլխով էի տան մուտքի դուռը բացում, ու հազիւ բարձրացայ։
ու մտածեցի, եթէ ընկերս տարիներ առաջ չմատնանշէր էն ուսապարկերի պահը, ես տէնց բաներ չէի նկատի, չէի մտածի, որ կարող ա ֆայմէին, բայց չեն ֆայմել։
ու չգիտեմ, որն ա լաւը, նկատե՞լ տէնց բաներ, թէ՞ ընդունել ոնց որ եւ պէտք ա լինի։
իսկապէս չգիտեմ։ #համայնք #չգիտեմ