առաջին օր ամազֆիտ բիպ֊ով սէյֆիշի աջակցութեամբ։
փաստօրէն ինձ մօտ սովորաբար 55 bpm ա։ (:
#էկրանահան
ոմն ինֆոգրաֆիկա․ամ֊ը հրապարակել ա այն պայմանաւորուածութիւնների ցանկը, որի տակ սս֊ն կազանում ստորագրել էր․ 1 2
ամբո՞ղջն ա ցանկը։ ամէ՛նը տուէք՝ «огласите весь список», այսպէս ասած։
երեւանը, երեւանը ե՞րբ են տալիս։ #արցախ #երեւան #սս #ցանկ #կազան #թուղթ
ըստ էս (ահաւոր չեմ ուզում իրենց յղումը տալ, բայց ինչ անեմ) յօդուածի, «սպասիբը, յա պեշկոմ պոստոյու» արտայայտութիւնը իրական էր ու այն օգտագործում էր ալբերտ ազարեանը։
ահա թէ, երեւի, որ տեղից ա այն քոչել միմինո ֆիլմ։ #միմինո #ազարեան #ռուսերէն
ես էս ժապաւէնը երբեք չէի ուզել նկարել, բայց երբեմն հաւէս բաներ տեսնում եմ։
https://www.flickr.com/photos/saidemian/26590472203/
Minolta X700 + Helios 44 58mm f2 M39 silver + LomoChrome Purple XR 100-400 #ֆոտո #աղջիկ
էս վիդեօն եմ նայում, կինո հայրենիքի տարբեր լուծումների մասին։ ու դէ շատ բան չեմ հասկանում, զգում եմ որ բարդ ա։
բայց նաեւ մտածում եմ, չի՞ ֆայմել ասի որ նկարողը լանդսքէյփ ձեւով նկարի։ ու նաեւ, մտածում եմ, էս ի՛նչ ահաւոր տեղ են աշխատում դրանք։ ասենք իրենք իրենց սենեակը չէ՞ին կարող մի քիչ լաւը սարքէին, աշխատանքի համար հարմար։ ինչ֊որ անկապ սեղաններ են դրել ու նստել են։
#ճարտարապետութիւն
թթի հրաւէր՝ https://xn--69aa8bzb.xn–y9a3aq/invite/w9cXhDpY վաւեր ա մի օր, հինգ հոգու համար։
ինչի՞ կարող ա ուզէք գալ թութ։
յաւելուածներ կան։ յաւելուածները ծանուցումներ են տալիս, հարմար են։
կայ տեղական ու դաշնային հոսք։
այսպիսի պիտակ կայ՝ https://թութ.հայ/tags/tokyocameraclub
թթում diesel sweeties ստեղծողն ա, ու pepper and carrot ստեղծողն էլ ա, ըստ որում՝ նա՝ իր հանգոյցից։
խորհուրդ եմ տալիս հետեւել հաքեր նիւս բոտին
սէնց տեսք ունի։ դիասպորայի ու մաստոդոնի տարբերութիւնները
#սփիւռք #թութ #ապակենտրոնացում