https://commerce.jolla.com/products/jolla-phone-preorder
օ՛, վերջապէս քառակուսի անկիւններով։ բայց խցիկն՝ էկրանի մէջ։
ու երեւի բութլոադերը կրկին փակ։ ու չի լինի լինուքս դնել նորմալ։
ու իրանց կլասսերը փակ են ui֊ի։
ես հասկացայ որ մաեմօ ու պոստմարկետօս եմ սիրում։
եթէ գրում ես sailfishos֊ի համար, ապա պիտի քո ui֊ը գրես իրանց կլասերով։ ու ապա էդ նոյն ծրագրի ui֊ը պիտի լրիւ զրօյից գրես նորմալ qt֊ով որ այլ սարքի վրայ աշխատի։ ադամ փիգզը դա արել ա amazfish յաւելուածի համար, ահագին ջանք ա դրել ու սատարում ա երկու ui֊ի։ բայց նա երեւի միակն ա ով դա արել ա։
նաեւ sailfish֊ի տակ չեն աշխատում gtk ծրագրեր։ ինչ֊որ մէկը պիտի պորտ անի, տեսականօրէն հնարաւոր ա, բայց գործը մեծ ծաւալի ա ու բարդ ա։ էդ պատճառով օրինակ dino֊ն չի աշխատի իրա վրայ։ ու պէտք ա օգտագործել android էմուլեատորը ու conversations։ որը բաւական լաւ ինտեգրուած ա։ բայց android֊ի էմուլեատորը ազատ չի։ (:
ի դէպ, անդրոիդ էմուլեատորը գրել ա նոյն շուէյցարական ընկերութիւնը (դրա հետնորդը) որ օբերոնով գրել էր windows mobile ֊ի jvm֊ը (չշփոթել windows phone֊ի հետ)։ հիմա նման գործի վրայ են՝ անդրոիդն են արել կիրառելի լինուքսի վրայ։ բայց հիմա ազատ նախաձեռնութիւններ կան, որ նոյնն անում են՝ waydroid֊ը, andbox֊ը, եւ մի հատ շատ հետաքրքիրը կար։ ամէն դէպքում ես երկրպագու չեմ անդրոիդ ծրագրեր օգտագործելու, ինձ թւում ա պէտք ա զարգացնել նատիւ լինուքս ծրագրերի աշխարհը։ ու չսատարել անդրոիդ աշխարհին։ էդ ամէն ջանքն ինչ դրուած ա ազատ յաւելուածների մէջ անդրոիդի, պատկերացրէ՛ք թէ դրուած լինէր ազատ լինուքս մոբայլ ծրագրերի մէջ։
վերադառնանք xmpp֊ին։ sailfish֊ն ունի ինտեգրուած xmpp կլիենտ, որը շատ լաւն ա։ աշխատում ա maemo֊ի պէս՝ հասցէագրից ընտրում ես մարդուն, կարող ես զանգել, կամ սմս֊ել, կամ մէյլ ուղարկել, կամ կարող ես գրել xmpp֊ով։ բայց չունի omemo ու ինձ թւում ա իրանով ոչ մէկ չի զբաղւում։ իսկ էսօր առանց omemo ոչ մէկ հետդ չի խօսի։
նաեւ էդ ոչ մէկ չի զբաղւումի մասին։ լաւ երեւում ա որ ընկերութիւն ա դրա հետեւում, ու թէ նախագծի կառավարիչը որոշի ժամանակ յատկացնել՝ կանեն ինչ֊որ բան, թէ չէ՝ չէ։
հիմա սարքի փակ լինելու մասին՝ աւելի լաւ ա երեւի sailfish օգտագործել xperia֊ի վրայ, զի xperia֊ն աւելի բաց սարք ա։ ու ես ամէն օր օգտագործում եմ sailfish xperia֊ի վրայ, 2017֊ից։ նոյն սարքի վրայ։ ու ես անմիջապէս կը փոխէի այն postmarketos֊ի, թէ կարողանային իմ xperia֊ի wifi֊ն աշխատեցնել։ (հիմա գրեցի ու միտք յիշեցի՝ գնամ դեւելոփերներին բզեմ՝ եթէ otg֊ն աշխատի, դրսի wifi կը կպցնեմ)։
#սէյլֆիշ #եօլլա


