գիշերը փայնֆոնի ջենթուն դրեցի թարմացուի, ու մի երկու ամիս չէի թարմացրել, հիմա մօտեցայ՝ 78֊ը 178֊ից (թէ նման մի բան) արդէն արել էր։ էսօր մինչ երեկոյ կաւարտի երեւի, կամ մինչ միւս առաւօտ։
բնաւ երկար չի ջենթուն նոյնիսկ էդքան թոյլ սարքի վրայ։
գիշերը փայնֆոնի ջենթուն դրեցի թարմացուի, ու մի երկու ամիս չէի թարմացրել, հիմա մօտեցայ՝ 78֊ը 178֊ից (թէ նման մի բան) արդէն արել էր։ էսօր մինչ երեկոյ կաւարտի երեւի, կամ մինչ միւս առաւօտ։
բնաւ երկար չի ջենթուն նոյնիսկ էդքան թոյլ սարքի վրայ։
սարքեցի amazfit bip
ժամացոյցի համար հայերէն ու կիւրեղատառ պարունակող տառատեսակ օգտագործելով հայերէն գրքի ու շուէյցարական սինտաքս տառատեսակները։
լցնել ժամացոյցի մէջ կարելի ա gadgetbridge
յաւելուածով։ էս պահին amazfish
֊ը չի կարողանում տառատեսակ լցնել։
ինչպէ՞ս արեցի։
գտայ fonttool-bip սկրիպտը։
from PIL import ImageFont, Image, ImageDraw
import os
os.makedirs('bmp-bip', exist_ok=True)
font = ImageFont.truetype("/u/inky/.fonts/Arian_Grqi_U.ttf", 16)
ascii_range = range(32, 127) # Basic ASCII
armenian_range = range(0x0531, 0x058F + 1) # Armenian block
cyrillic_range = range(0x0400, 0x04FF + 1) # Cyrillic block
charset = [chr(codepoint) for codepoint in list(ascii_range) + list(armenian_range) + list(cyrillic_range)]
for char in charset:
img = Image.new("1", (16, 16), color=0) # 16x16 black-and-white image
draw = ImageDraw.Draw(img)
x_offset = 2
y_offset = -4
draw.text((x_offset, y_offset), char, fill=1, font=font)
unicode_val = ord(char)
img.save(f"bmp-bip/{unicode_val:04x}0.bmp")
պէտք էր շիֆթ անել մի քիչ տառատեսակը՝ աջ ու վերեւ։ որ բոլոր տառերը տեղ անեն, թէ չէ հայերէն տառերի ձախ ու ներքեւի մասը կտրւում էր։
էս սկրիպտը որ աշխատեցնում եմ, սարքում ա bmp-bip
պանակ որ պարունակում ա տառերի bmp
նիշքեր։
դրանից յետոյ գեներացրել եմ տառատեսակը՝
python fonttool-bip.py pack norayr_Mili_chaohu.ft
ու տէնց։
ինձ աւելի ա դուր գալիս քան էս տառատեսակը որը նախկինում էի օգտագործում ու կարծես թէ հայերէնը «սիլֆաեն» տառատեսակից էին վերցրել։
#տառատեսակ #ժամացոյց #հայերէն
պատմեցին որ թիֆլիսի ազգային թանգարանի վայֆայ ծածկագիրը հիմա Abkhazia=Georgia
ա։
բայց ինչի՞ «հաւասար ա»։ ո՞նց ա հաւասար։
որոշ չափանիշներով կարելի ա ասել որ <=
ա։
բայց իրանց ուզածը դա չէր։
իրանց ուզածը՝ Abkhazia∈Georgia
էր։
ու տէնց։
մի քանի օր առաջ էնպէս եմ արել որ տերմինալը միացնելուց շունօյին տեսնեմ։
.bashrc
֊ի վերջում գրել եմ՝
# row 13 and column 1:
echo -e "\033[13;1H"
cat ~/doge-small.txt
#left upper corner
echo -e "\033[H"
իսկ doge-small.txt
նկարը վերցրել եմ այստեղից
#էկրանահան #շունօ
ուզում եմ ասել որ ոնց հասկանում եմ՝ lemmy ֆորումները տարբերւում են activity pub մէյլ լիստերից նրանով որ ունեն ուեբ ինտերֆէյս։
ու կարելի ա ե՛ւ գտնել այդ խմբերը ձեր հանգոյցից ու հետեւել, ե՛ւ մեկնաբանել, ե՛ւ այդ խմբերիբոլոր անդամներին հրապարակում ուղարկել ընդամէնը նշելով ֆորումի/խմբի հասցէն։ շատ նման մէյլ լիստերին։
ահա, փնտրեցի եւ գտայ ե՛ւ ծմակուտից ե՛ւ թթից։
ահա, սա technology@lemmy.world խումբն ա հէնց lemmy.world֊ի ուեբ ինտերֆէյսով՝
բայց կրկին՝ ուեբ ինտերֆէյն էական չի, կարելի ա այն չունենալ կամ երբէք չտեսնել։
իսկ ահա գտայ նոյն տեղը ծմակուտից ուլթթից՝
ու տէնց։
#դաշնեզերք #ապակենտրոնացում
երբ քեզնից ապակենտրոնացում բառը լսել են՝ գուցէ հարցնեն, ի՞նչ կարծիքի ես «բլու սքայի» մասին։
ու մէկը նոյնիսկ փնտրեց եւ գտաւ այս, երկու հաղորդակարգը համեմատող հրապարակում։
ուզում եմ այն մեկնաբանել՝
հեղինակը կենտրոնանում ա «բլուսքայի» եւ «աքթիւիթի փաբի» հաղորդակարգերի, տեքնիկական ասպեկտների վրայ։ ընդհանուր առմամբ լաւ վերլուծութիւն ա։
բայց տեքնիկական ա, ես մի քիչ անց կը գրեմ քաղաքական ասպեկտի մասին, ինձ համար անհնար ա նման վերլուծութիւն առանց քաղաքական մասը հաշուի առնելու։
տեքնիկականի մասին՝ ինձ համար ակնյայտ ա որ «աքթիւիթի փաբն» աւելի լաւ ա նախագծուած։
հիմնականում՝ ֆեդերացիայի պատճառով։
եթէ մի հանգոյցում հրապարակում ես արել՝ այն «ֆեդերացւում» ա այն հանգոյցներ, ուր դու ունես հետեւորդներ։ այն չի ֆեդերացւում այն հանգոյցներ, ուր դու հետեւորդներ չունես։
դա բնական ա, եւ էսպէս են աշխատում համացանցային այլ համակարգեր, օրինակ մէյլը կամ xmpp֊ն։ ու նաեւ այդպէս ա աշխատում շօշափելի աշխարհի փոստը՝ ուղարկողից գնում ա միայն ստացողին։
ըստ երեւոյթին «բլուսքայի» նախագծողների առջեւ դրուած էր աւելի մեծ խնդիր՝ ինչպէ՞ս անել, որ նոյն հրապարակումը հասանելի լինի անկախ նրանից, որ մի հանգոյցից ես դու այն փորձում դիտել։
ինչի՞ ա այդ խնդիրը դրուած եղել՝ ես ենթադրում եմ որ դա կոմերցիոն աշխարհի համար նորմա ա՝ պէտք ա ստեղծել «օգտուող» կոչուողի համար հնարաւորինս կոմֆորտ փորձառութիւն, եւ պէտք չի նրան բացատրել, ինչի ա էնպէս որ նոյն հրապարակումը երեւում ա այստեղից, բայց չի երեւում այն տեղից։
ընդհանուր առմամբ մարդուն կրթելը համարւում ա վատ մօտեցում։
ու որպէսզի ամէն հանգոյցից երեւայ ամէն հրապարակում՝ պէտք ա այդ հրապարակումը ուղարկուի ամէն հանգոյցին։
դա նման ա նրան, որ քեզ հասցէագրուած նամակն ուղարկուի աշխարհի բոլոր փոստային ծառայութիւններ, որպէսզի դու կարողանաս այն ստանալ աշխարհի ցանկացած փոստի գրասենեակ մօտենալով՝ ինչպէս ամն֊ում, այնպէս էլ մեքսիկայում, այնպէս էլ անտարկտիդայում։
հետեւաբար՝ հանգոյց պահելը թանկանում ա։ քո հանգոյցը պէտք ա պահի ոչ միայն քո ու քո ընկերների հաղորդակցութիւնը, այլ աշխարհում բոլոր մարդկանց։ ու եթէ փոքր «աքթիւիթի փաբ» հանգոյցը կարելի ա պահել թոյլ լինուքս տպասալի վրայ, ապա «բլուսքայ» պահելու համար պէտք ա լուրջ սերուեր, եւ տարածքի հարիւրաւոր տերաբայթներ։
դաւադրապաշտական կարծիքներ կան, որ դա հատուկ ա արուած, որ հանգոյց պահելու գինը լինի այնքան բարձր, որ հանգոյց պահել ոչ մէկ չուզի։
գուցէ դա էլ ա դեր խաղացել։ մեծին հասկանալի ա մեծը, եւ հասկանալի չեն մանրերը։ բայց ինձ թւում ա ոճռորոշն եղել ա «ֆիչըրի» պահանջը՝ որ ամէն տեղից ամէն ինչ լինի հասանելի, եւ մարդկանց պէտք չլինի բացատրել ինչի տարբեր տեղերից երեւում են տարբեր բաներ։
յօդուածում նաեւ անդրադառնում ա իրական խնդրին որ կայ «աքթիւիթի փաբ» համակարգերում՝ տարբեր հանգոյցներում մի գրառման տակ կարող են լինել տարբեր մեկնաբանութիւններ։ մի հանգոյցում կարող ա բացակայեն որոշ մեկնաբանութիւնները։ եւ տեքստի հեղինակն ասում ա, որ անշուշտ էդ խնդիրը «բլուսքայը» կարողացել ա լուծել։
բայց այդ խնդիրը ոչ միայն «բլուսքայի» ձեւով ա լինում լուծել։ այդ խնդիրը շատ յաջող կերպով լուծուած ա «դիասպորա» հաղորդակարգում եւ ապակենտրոն սոցիալական ցանցում։
«դիասպորայում» գրառման պատասխանատուն այն սերուերն ա, որի վրայ ի սկզբանէ գրառումն արուած ա։ ես գրել եմ spyurk.am֊ում՝ ապա բոլոր մեկնաբանութիւններն ուղարկւում են spyurk.am֊ին, եւ սերուերը դրանք ուրախութեամբ ցոյց ա տալիս գրառման տակ։ նոյն սերուերը ուղարկում ա ստացուած մեկնաբանութիւնները բոլոր այն սերուերներին, ուր կան գրառմանը հետեւող մարդիկ։
դա այն պատճառով ա որ «դիասպորայում» կայ գրառում ու կայ մեկնաբանութիւն։ իսկ «աքթիւիթի փաբն» որդեգրել ա այսպէս կոչուած «միկրոբլոգինգի» մշակոյթը, ուր մեկնաբանութիւնն էլ ա լիարժէք գրառում։ եւ հնարաւոր ա այդ մեկնաբանութիւնը տարածել, եւ հնարաւոր ա որ մեկնաբանութիւնն աւելի շատ տարածումներ ստանայ, քան գրառումը, որին այն արձագանք ա։
եւ այս մոդելը ապակենտրոն դարձնելուց ստացւում ա էնպէս, որ տարբեր հանգոյցներում կարող ա երեւան տարբեր մեկնաբանութիւնների շղթաներ։
նկատի ունեմ՝ էնպէս չի որ պէտք էր «բլուսքայի» նման թանկ լուծում, կարելի ա նոյն խնդիրը լուծել այնպէս, ինչպէս արել ա «աքթիւիթի փաբին» իր դիզայնով աւելի մօտ «դիասպորան», որը չի պահանջում շատ ռեսուրսներ։
բայց հիմա հասայ ամենակարեւորին՝ ինչի՞ ա «աքթիւիթի փաբը» նախագծուած այնպէս, ինչպէս նախագծուած ա։
նախ այն պատճառով որ կար ապակենտրոնացման աւանդոյթ ու նման ձեւ ա աշխատում էլեկտրոնային փոստը, ու նման ձեւ ա աշխատում xmpp֊ն։ նաեւ այն պատճառով որ սկզբից կային այդ ձեւով աշխատող զանազան ապակենտրոն սոցիալական ցանցերի նախագծեր՝ friendica֊ն, արդէն նշուած diaspora֊ն, hubzilla֊ն, pump֊ը, եւ այլն։ բոլորը կամ աշխատում էին իրենց իսկ հաղորդակարգով, կամ սովորում իրար հաղորդակարգերը։
մի պահ եկաւ որ էդ բոլոր նախագծերի մարդիկ հաւաքուեցին, ու որոշեցին պայմանաւորուել մի հաղորդակարգի մասին։ իսկ քանի որ իրանք web dev֊եր էին, ու հաղորդակարգերը http֊ով էին ուղարկում֊ստանում ամէնը, նրանք դիմեցին w3c հկ֊ին, ասացին դուք ուեբ ստանդարտներով էք չէ՞ զբաղւում, սա մեր ուեբ ստանդարտն ա, կը գրանցէ՞ք, նրաք էլ գրանցեցին։
ու իհարկէ այդ մարդկանց համար կարեւոր էր որ հնարաւոր լինի պահել փոքր հանգոյցներ։ չէ՞ որ հաղորդակցութիւնը չի ենթադրում որ բոլորը բոլորի հետ շփուեն։ ես շփւում եմ էս ու էս ու էս մարդու հետ։ իսկ էն մարիդկ շփւում են էն ու էն մարդկանց հետ։ համայնքը նախագծել ա հաղորդակարգն հաշուի առնելով համայնքի կարիքները։ իսկ համայնքում գիտակցում են որ պարտադիր չի մարդը հարուստ լինի որ հանգոյց պահի։ համայնքում ընդունուած ապահել փոքր ընտանեկան հանոգյցներ։
կայ հաղորդակարգի կայացման երկու կարեւոր պատճառ՝ ամենակարեւորն այն ա որ այն ժողովրդավարապէս կառավարուող ա, եւ ստեղծուած ա համայնքի կողմից՝ համայնքի մասնակիցները որոշակի համաձայնութիւնների եւ փոխզիջումների են գնացել։ եւ բոլորը համաձայնել են որ դա պէտք ա լինի իրենց միաւորող հաղորդակարգը։
երկրորդ պատճառը, որ այդքան կարեւոր չէր, բայց կարեւոր ա, այն ա որ համայնքը գրանցել ա հաղորդակարգը դրա համար եղած ինստիտուտում, եւ եղած ինստիտուտը աշխատել ա ոնց պիտի աշխատէր։
այստեղ պէտք ա նշել երկու բան՝ մէկն այն ա որ դիասպորան չի մասնակցել «աքթիւիթի փաբի» ձեւաւորմանը, ու փաստացի բոյկոտել ա այն։ «դիասպորայի» դեւերը բերում են տեքնիկական պատճառներ այն մասին, ինչի ա «դիասպորա» հաղորդակարգն աւելի լաւը, քան «աքթիւիթի փաբը»։ եւ նրանք որոշեցին չմասնակցել։ ինձ թւում ա այդ որոշմանը նպաստել ա նաեւ այն շատ «դիասպորայի» նախագծողները կասկած չունէին որ իրենց նախագիծը կը շարունակի լինել ամենաօգտագոծուող ապակենտրոն սոցիալական ցանցը։ «դիասպորա» հանգոյցներում կային տասնեակ անգամներ աւելի շատ մարդիկ, քան բոլոր այլ հաղորդակարգերով աշխատող այլ հանգոյցներում միասին։ եւ դժուար էր պատկերացնել որ էդպէս չի լինի։
յաճախ ասում են, թէ «մաստոդոնն» էր այն պատճառը, որ «աքթիւիթի փաբը» կայացաւ։ ես այդպէս չեմ կարծում։
«աքթիւիթի փաբ» ստանդարտին հետեւող տարբեր համակարգեր պէտք ա նախագծուէին։ եւ դրանցից ոմանք կը լինէին յաջողակ, իսկ ոմանք՝ չէին լինի։ բայց ոչ թէ «մաստոդոնն» էր պատճառը որ «աքթիւիթի փաբը» կայացաւ, այլ հաղորդակարգի ժողովրդավարական եւ ներառական բնոյթն ա երաշխաւորել որ ներկայ եւ ապագայ նախագծերի մեծ մասը պէտք ա ընդունուած ստանդարտին հետեւեն։ կամ սկսեն հետեւել։
«դիասպորան» չսկսեց, եւ այն երբեմն կամ էլ յաճախ անուանում են «մեռած հարթակ»։ ինձ այդ անուանումը դուր չի գալիս, զի քանի կայ մի հոգի որ ծրագրակազմը պահում ա եւ օգտագործում՝ այն մեռած չի։ բայց այո, այսօր «դիասպորան» բնաւ ապակենտրոն սոցիալական ցանցերից ամենաօգտագործուողը չի։
եւ կարեւոր չի՝ լաւն ա այն թէ վատը։ էականն այն ա որ մարդիկ ժողովուել եւ որոշել են ինչպիսին պիտի լինի ընդհանուր հաղորդակարգը։ եւ երեւի ընթացքում ոչ բոլորն են լրիւ երջանիկ եղել նրանով ինչ ստացուեց, ու այն ինչ ստացուեց փոխզիջման արդիւնք էր։ բայց այն հաշուի ա առել բոլորի կարծիքները, մօտեցումները։ եւ լաւն ա թէ վատը՝ այն ա որի մասին կայ հանրային համաձայնութիւն։
իսկ «դիասպորա» հաղորդակարգը թող հազար անգամ «լաւը» լինի՝ այն չի օգտագործուի զուտ իր տեքնիկական առաւելութիւնների (եթէ դրանք կան) պատճառով։
ամենակարեւորը՝ ժողովրդավարութիւնն ա ու ներառականութիւնը։
#հաղորդակարգ #ժողովրդավարութիւն #ներառականութիւն #ապակենտրոնացում #համացանց
ջոննի հարրիսն էսօր վիդեօ ա արել՝ ինչի՞ են մարդիկ մեղադրում ամն֊ն ուկրաինայի պատերազմի մէջ։
էսօր էլ հիւր էի, էնտեղ հեռուստացոյց էր միացուած, ու սկզբից «ֆրի նիւս»֊ն էր, ու յետոյ պետականի «լուրերը»։ երկու ալիքի նորութիւններն էլ մի բանի մասբին էին՝ «ընդդիմութիւնը» մեղադրում ա աժ մեծամասնութեանը կոռումպացուած լինելու մէջ՝ որ տենդերները շահում են «իրանց» մարդիկ։
«ֆրի նիւս»֊ը ցոյց ա տուել արձագանք՝ «բայց «մեր» մարդիկ չկան, «ձեր» մարդիկ են տենդերներ շարունակում շահել, որովհետեւ իրանց ձեռքում են բիզնէսները, այլ մարդ չկայ որ շահի»։
իսկ պետականի լուրերը ցոյց են տուել միայն արձագանք ուր իշխանական պատգամաւորներն ասում էին «իսկ դուք սէնց էիք անում»։
առաջինը՝ ասելը որ այլ բիզնէս գրեթէ չկայ, ու եղածն ա շահում տենդեր՝ հասկանալի փաստարկ ա։ իսկ այն ինչ ցոյց տուեց պետականը՝ այսպէս կոչուած «whataboutism» էր, ուր իշխանութեան ներկայացուցիչներն ասում էին, ընդհանուր առմամբ՝ «իսկ դուք սէնց կեղտ էք արել»։
նոյնիսկ նէնց տպաւորութիւն էր որ պետականը դիտմամբ ա փորձում վատ լոյսի ներքոյ ներկայացնել իշխանութեանը։
բայց ինչի՞ եմ դա պատմում։
որովհետեւ մարդկանց համար կարեւոր ա արդարութիւնը։ մարդիկ չեն սիրում երբ չինովնիկները՝ մեծ թէ փոքր, գերազանցում են իրենց լիազօրութիւնները։ մարդիկ չեն սիրում երբ օրէնքը հաւասար չի կիրառւում։ դա շատ ճնշող ա, ինքս էլ գիտեմ ինչքան ճնշող ա նման բան գիտակցելը։
ու ամն֊ն անշուշտ շատ կեղտոտ գործերի մէջ ա խառնուած եղել եւ շարունակում ա խառնուած լինել։ ու ես դա ցաւով եմ ասում, դա շատ դառը ճշմարտութիւն ա, ես կուզէի իմանալ որ էդպէս չի, ես կուզէի իմանալ որ էսինչ տեղական չինովնիկը իր չափը չի անցել եւ կուզէի իմանալ որ ամենահզօր պետութիւններից մէկը իր արտօնութիւնները չի չարաշահել։ բայց ես գիտեմ որ չարաշահել ա։
հիմա անցնենք առաջ, երբ քեզ համար կարեւոր ա կանոնը, համաձայնութիւնը, պայմանագիրը՝ իսկ մարդ կենդանու համար այն կարեւոր ա, առանց պայմանագիր պահելու չէր լինի կազմակերպուածութիւն, զարգացում, քաղաքակրթութիւններ, տնտեսութիւն։ առանց վստահութեան չէր լինի ոչինչ, եւ եթէ քեզ համար կարեւոր ա բոլորի համար հաւասար խաղի կանոնների հանդէպ յարգանքը, ապա դու այդ կանոնները յարգում ես։
(ի դէպ պատահական չի որ ցածր վստահութեամբ տեղերում (եւ իրար հանդէպ, եւ պետական ինստիտուտներին), ընդհանուր առմամբ վիճակը շատ նախանձելի չի, իսկ այնտեղ ուր այդ վստահութիւնը բարձր ա՝ հիւսիսային եւրոպայում՝ գիտենք ինչպէս ա։ ու կարելի ա քննարկել թէ որն ա առաջինը՝ վստահութիւնը թէ վստահելի ինստիտուտները, բայց այդ մասին չեմ։)
դու յարգում ես կանոնները, անկախ նրանից, ուրիշներն այդ կանոնները խախտում են թէ չէ։
եթէ հարեւանդ գողութիւն ա արել, դու չես նախանձում նրան, չես ասում՝ «տես է ինչ լաւ գողութիւն արեց, իսկ ես դեբիլի մէկս, չարեցի»։ ասում ես՝ «ղալաթ ա արել» ու չես կրկնում նոյնը։ առաւել եւս եթէ դու գերտէրութիւն ես որ ուզում ա երեւալ եւ ընկալուել որպէս «սպիտակ ասպէտ», եւ տարածել քո ազդեցութիւնը։
դու չես անում նոյն ղալաթը։ դու փորձում ես լինել մաքուր եւ լաւը։ եւ դրանով էլ ես նպաստում նրան, որ կանոնները լինեն կատարուող։ եթէ դու էլ ես խախտում՝ դու հէնց այդ խախտման ակտով թուլացնում ես կանոնը։
բայց դա էլ ա հասկանալի՝ ռուսաստանում «էսթաբլիշմենթը» հին մարդիկ էին, ժողովրդավարութեան աւանդոյթներ չկային, եւ էդ հին մարդիկ որ իշխանութեան էին, օգտագործելով իրենց ռեսուրսը պրոյեկտեցին իրենց ֆանտոմային ցաւերը բնակչութեան վրայ եւ աճեցրին ազգայնամոլ, եթէ չասենք ֆաշիստական նոր սերունդ։
օկէյ։ դա պարզ ա։
բայց ինչի՞ են երրորդ անձինք, որ կողքից տեսել են, որ պօղոսը գողացել ա, իսկ յետոյ պետրոսն ա գողանում՝ ինչի՞ են էդ մարդիկ արդարացնում պետրոսին։ ինչի՞ են ասում՝ «դէ որ պօղոսը գողացել էր՝ ուրա, ապրի պետրո՛սը որ նա էլ ա գողանում»։
գողութիւնը՝ գողութիւն ա։ ու եթէ էս պահին պատժելի չի, ապա գոնէ պէտք չի դրան սատարել։
այ այդ ռազմական ագրեսիային սատարող կամ արդարացնող ձայները ես չեմ հասկանում։
ու իսկապէս արդե՞օք էնքան պարզ բանը որ պատերազմը վատ ա, չի հասկացւում։ որ բնակելի թաղամասեր են ոչնչացւում, ու նոյնիսկ քաղաքներ։ արդե՞օք ակնյայտ չի որ դա վատ ա եւ արդարացման տեղ չունի։
հազար անգամ կարելի ա ասել, որ էն մարդուն «դաւադիտ» են արել, դանակը վերցրել խփել ա, բայց դա արդարացում չի։ նա ունէր ընտրութիւն, եւ կարող էր չխփել։ ու նա ա մեղաւորը։ եւ կայ զոհ, նա ում խփել են։ եւ շարունակում են խփել։ զի դեռ կարողանում ա դիմադրել։
#պատերազմ #խաղաղութիւն #դաղալութիւն #օրէնք #կանոն #մակ #աշխարհ